19:02 10.03.2018
Հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը ամերիկյան քաղաքականության ամենավիճելի հարցերից մեկն է: Զանգվածային յուրաքանչյուր սպանությունից հետո ավելի ու ավելի է աճում հակասությունը զենքի նկատմամբ վերահսկողության սահմանման երկու հակադիր կողմերի միջև:
Օրենքի խստացման ջատագովները իրենց ապահով չեն համարում մի երկրում, որտեղ 100 քաղաքացիներից 88-ը զինված է: Ըստ էության, քաղաքացիական անձանց զինված լինելու մակարդակով Միացյալ Նահանգները աշխարհում գրավում է առաջին հորիզոնականը:
Հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման դեմ արտահայտվողները նույնպես վախենում են իրենց անվտանգության համար: Նրանք պնդում են, որ օրենքի սահմանափակումներ ներմուծելու պարագայում քաղաքացիներն ի վիճակի չեն լինի պաշտպանել իրենց:
1968թ. Հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողության օրենքը
Զենքի շրջանառության վերաբերյալ կանոնները տարբերվում են՝ ըստ նահանգի: Սակայն դրանք բոլորն էլ կարգավորվում են 1968թ. ընդունված Հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողության օրենքով: Ըստ այդ օրենքի՝ 18 տարեկանը լրացած ԱՄՆ քաղաքացիները կարող են գրեթե առանց սահմանափակման գնել և պահել զենք: Ոչ քաղաքացիները նույնպես կարող են զենք ունենալ՝ հատուկ արտոնագիր ներկայացնելու պարագայում: Զենք վաճառել չի թույլատրվում նախկինում դատապարտվածներին, ապօրինի ներգաղթյալներին և հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձանց:
Որոշ նահանգներ սեփական կանոններն են սահմանում՝ կապված զենքի թույլատրվող տեսակի կամ այն հանրության մեջ ազատ կրելու հետ:
2017թ. տվյալներով՝ Միացյալ Նահանգներում զենք պահելու ավելի քան 16 միլիոն արտոնագիր է տրվել:
Զանգվածային սպանությունները և օրենքում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը
Վերջին շրջանում Միացյալ Նահանգներում տեղի ունեցած զանգվածային մի շարք սպանությունների ֆոնին զենքի վերաբերյալ օրենքը նոր հակասությունների առիթ է դարձել:
Զանգվածային սպանություն է համարվում նույն ժամին և նույն տեղում պատահականության սկզբունքով 4 և ավելի մարդկանց սպանությունը:
Այս տարվա մարտի դրությամբ ԱՄՆ-ում զանգվածային սպանության 41 դեպք է գրանցվել: Դրանցից ամենասարսափելին, թերևս, փետրվարի 14-ին Ֆլորիդայում տեղի ունեցած արյունահեղությունն էր: Դպրոցի նախկին աշակերտը սպանել էր 14 աշակերտի և դպրոցի անձնակազմի 3 անդամի: Տասնյակ մարդիկ վիրավորվել էին:
Ֆլորիդայի արյունահեղությունը նահանգապետ Ռիկ Սքոթին ստիպեց նոր օրենք ընդունել, համաձայն որի զենքի ձեռքբերման տարիքային շեմը բարձրացվել է 18-ից 21-ի: Բացի այդ, նոր օրենքը ցանկացած զենք ձեռք բերելու համար 3 օր սպասելու ժամանակ է սահմանում, ինչպես նաև թույլ է տալիս զինել դպրոցի որոշ աշխատակիցների:
Դպրոցի անձնակազմին զինելու օգտին էր արտահայտվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Պետք է լինեն մարդիկ, ովքեր շատ հմուտ կօգտագործեն զենքը: Դրանք կարող են լինել ուսուցիչները, մարզիչները: Ուսուցիչները պետք է իրենց մոտ զենք ունենան: Նրանք պետք է հատուկ դասընթացներ անցնեն», – նշել էր Թրամփը:
Դպրոցի աշխատակիցներին զինելու վերաբերյալ օրենք արդեն գործում է ԱՄՆ 6 այլ նահանգներում:
Ֆլորիդայում նոր օրենքի ընդունումը, կարծես, պետք է գոհացներ զենքի շրջանառության վերաբերյալ օրենքի երկու հակադիր կողմերին, սակայն ԱՄՆ ազգային հրաձգային ասոցիացիան հայտարարել է, որ այս օրենքը հակասահմանադրական է և շեղումներ ունեցող ինչ-որ մեկի հանցավոր գործունեության պատճառով պատժում է զենքի օրինապաշտ սեփականատերերին:
Սյուզաննա Չրաղյան
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...