Սպիտակի երկրաշարժի պատճառների և հետևանքների բացահայտմանը հասա հեշտությամբ, քանի որ ապրում էի հենց Գյումրիում. ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Սպիտակի երկրաշարժի պատճառների և հետևանքների բացահայտմանը հասա հեշտությամբ, քանի որ ապրում էի հենց Գյումրիում. ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյան

18:41 30.03.2023

88-ի ավերիչ երկրաշարժից հետո կենսական անհրաժեշտություն դարձավ Հայաստանում ունենալ սեյսմիկ պաշտպանության, արագ արձագանքման համակարգ։ Այս կարևոր գործի նախաձեռնությունն ու պատասխանատվությունը ստանձնեց երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը։ Նրա  ջանքերով հիմնադրվեց Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայությունը, որին հաջորդեցին հայտնի գիտնականի բազմաթիվ գիտական աշխատություններն ու հոդվածները, հրատարակվեց  նմանօրինակը չունեցող գիրք-ալբոմ՝ Սպիտակի երկրաշարժի մասին։

Հայերեն և անգլերեն լեզուներով  աշխատությունում գիտնականը համակողմանի բացահայտում է ավերիչ երկրաշարժի  պատճառները։ Մինչ օրս Սպիտակի երկրաշարժը համարվում է աշխարհում ամենաուսումնասիրվածը: Գոյություն ունեցող ու մինչ այդ կիրառվող մեթոդներից բացի առաջարկեց երկրաշարժերի գնահատման և ուսումնասիրման իր սեփական մեթոդն ու չափորոշիչները, որոնք նոր խոսք ու ասելիք էին սեյսմաբանության ոլորտում։

«Աշխարհում կան 20-ից ավելի սեյսմիկ ռիսկերի գնահատման մեթոդիկաներ ՝ մշակված ճապոնացիների և ամերիկացիների կողմից։ Մեր մոտեցումը հենվում էր  կոնկրետ Սպիտակի երկրաշարժի վրա, հատկապես որոշեցինք գնահատեկ անորակ կառուցված շենքերի վարքը երկրաշարժի ժամանակ, որովհետև չես կարող ասել, թե երբ կփլուզվի շենքը կամ որ մասից։ Մենք վիճակագրական տվյալները հաշվի առնելով 7 առաջարկություններ արեցինք և այդ աշխատանքը ԱՄՆ-ում տպագրվեց ու մեծ արձագանք ունեցավ»,- Սպիտակի երկրաշարժի ուսումնասիրությունների   կարևորության մասինանվանի գիտնական Սերգեյ Նազարեթյանը խոսել է իր ծննդյան 75 և գիտական գործունեության 55- ամյակներին նվիրված միջոցառման ժամանակ։

Սերգեյ Նազարեթյանը այն եզակի գիտնականներից մեկն է, որ հեղինակել է 400-ից ավելի գիտական աշխատանքներ, 10 գրքերի և 2 գյուտերի հեղինակ է։ Առանձնակի են կարևորվում գիտնական և ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանի  ղեկավարությամբ ստեղծված մի քանի տասնյակ սեյսմիկ վտանգի և ռիսկերի քարտեզները, որոնք  քաղաքների գլխավոր հատակագծերի կազմման հիմք են հանդիսացել: Նա նաև բեկվածքների անջատման, սեյսմիկ աղետի դեպքում փրկարարական և բժշկական ուժերի հաշվարկի նոր մեթոդների ստեղծման հեղինակ է:

«Սերգեյ Նազարեթյանը կանգնած է սեյսմիկ ծառայության  հիմնադրման ակունքներում, բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ է իրականացրել այս ոլորտում։ Այդ թվում ստեղծել է  Հայաստանի Հանրապետության 53 սեյսմիկ քարտեզներ՝ սեյսմիկ վտանգի և ռիսկերի գնահատման ոլորտում, նաև բացառիկ քարտեզներ է  պատրաստել  շրջակա միջավայրի վրա երկրաշարժերի ազդեցության և արագ արձագանքման  աշխատանքների կազմակերպման համար»,- նշել է ՀՀ ԱԻՆ նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

Երկրաբանության գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը այն եզակի երկրաֆիզիկոսներից է, որ 30 տարեկանում արդեն դարձել է երկրաբանության գիտությունների թեկնածու, իսկ 40 տարեկանում արժանացել է դոկտորի կոչման: Կյանքի 55 տարիները նվիրել է Հայաստանում երկրաֆիզիկայի և սեյսմաբանության զարգացմանը, 20 տարի ղեկավարել է իր ջանքերով ստեղծված Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային բաժանմունքը, որը համարվում է  տարածաշրջանի կարևոր կենտրոններից մեկը:

Գիտական գործունեության 55 տարիների ընթացքում գիտնականն արժանացել է պետական ու միջազգային պատվավոր մրցանակաների ու մեդալների, ընտրվել է միջազգային 3 ակադեմիաների ակադեմիկոս, ԱՄՆ կենսագրական ինստիտուտը նրան ճանաչել է 20-րդ դարի նշանավոր մարդ։ Այս կոչումների շարքում հեղինակավոր գիտնականը կարևորում է 2018 թվականին շնորհված Գյումրիի պատվավոր քաղաքացի կոչումը։ Այսօր էլ Սերգեյ Նազարեթյանը  միջազգային կազմկոմիտեներից  գիտաժողովների մասնակցության և զեկույցներով հանդես գալու հրավերներ է  ստանում։

 

Հայտնի երկրաբանը շարունակում է իր փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդ գիտնականներին։ Նրա  ղեկավարությամբ հինգ ասպիրանտներ դարձել են գիտությունների թեկնածուներ։ Ծննդյան 75 և գիտական գործունեության 55- ամյակների առիթով Սերգեյ Նազարեթյանը պարգևատրվեց հուշամեդալներով ու պատվոգրերով։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP