Նորից քննարկվել է «Հին Երևան» նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+4.09 oC

Նորից քննարկվել է «Հին Երևան» նախագիծը

14:40 29.03.2023

«Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանի արվեստանոցում կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի չորրորդ արտագնա նիստը, որը նախագահել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի ընթացքում քննարկվել է «Հին Երևան» թաղամասի էսքիզային նախագիծը՝ Աբովյան փողոցից Քոչինյան փողոց ընկած հատվածը:

Նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը ներկայացրել է նախագիծը՝ մանրամասնելով ծրագրի սկզբից՝ 2005 թվականից մինչ օրս շարունակվող ծրագրի նախապատմությունը և նախատեսվող միջոցառումները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով նախագիծը, մասնավորապես նշել է.

«Մենք շատ հարցեր կարող ենք բարձրացնել այս գործընթացի վերաբերյալ՝ ե՞րբ է սկսվել, ինչպե՞ս է սկսվել, արդյոք պե՞տք է սկսվեր, թե՞ ոչ: Բոլորս անցնում ենք այդ տարածքով և տեսնում դեռևս կանգուն հուշարձան-շենքերի՝ օրեցօր վատթարացող վիճակը: Իդեալական վիճակ չունենք և չենք կարող ունենալ, որովհետև գտնվում ենք ինչ-որ գործընթացի միջնամասում: Կան սկսված աշխատանքներ, և պետք է հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք առավել արդյունավետ վարվել ստեղծված իրավիճակում: Փաստ է, որ մենք արդեն խոսում ենք վեր կանգնած բարձրահարկ շենքերի մասին, հազարավոր մարդկանց և նրանց սեփականության իրավունքի մասին, որոնց հետ պարտավոր ենք հաշվի նստել: Հետևաբար անհրաժեշտ է գտնել փաստացի իրավիճակից բխող լուծումը, ոչ թե վերադառնալ մի վայր, որտեղ վերադառնալն այլևս անհնար է»:

Նախագծի կոնցեպտով պարագծային կառուցապատումն ունի 4 վերգետնյա հարկ, որից երկուսը կազմում է հուշարձանների շարքը, իսկ մյուս երկուսը՝ վերնահարկը: Ավելացված հարկերը հետ են քաշված կառուցապատման հիմնական ճակատից և փողոցի կողմից չեն ընկալվում: Նախատեսվում է նաև 3 ստորգետնյա հարկ, որից մեկը հուշարձանների մառանային հարկն է՝ հասարակական օգտագործման նպատակով: Մյուս երկու ստորգետնյա հարկերը տրամադրվում են ավտոկայանատեղիների նպատակով: Դաստակերտների առանձին այգիները և բակերը միավորված են՝ ստեղծելով ընդհանուր կանաչ գոտի և երկայնական հետիոտն ճանապարհ: Ներսի ճակատներում վերականգնվում են փայտյա բաց պատշգամբները՝ իրենց ուրվագծերով կազմելով առանձին ներդաշնակ անկյուններ ընդհանուր տարածության մեջ:

Ներքին բաց տարածքները ծածկված են հին Երևանի առևտրական թաղերին բնորոշ թաղակապ ծածկով, բայց ժամանակակից ապակյա արևակլանող նյութով, որը գործառնական տեսակետից կապահովի տարածքի հարմարավետ օգտագործումն ամբողջ տարվա ընթացքում՝ գեղագիտական տեսանկյունից ստեղծելով ավանդական երևանյան բակերին բնորոշ կամերային միջավայր:

Ըստ նախագծի՝ տեղում պահպանված 14 հուշարձան-շենքերի հետ մեկտեղ, որոնք պահպանվում և վերականգնվում են իրենց ծավալատարածական և հատակագծային լուծումներով, թաղամասը կհամալրվի նաև վերջին տարիներին քանդված կամ ապամոնտաժված ևս 7 այլ պատմական շենքերով, որոնք նախորդ տարիներին ընդգրկվելով տեղափոխման պետական ցուցակի մեջ՝ ապամոնտաժվել էին՝ իրենց տեղը զիջելով նորակառույց բարձրահարկ կառուցապատմանը:

Իրականացված քննարկումների և տեղի ունեցած քվեարկության արդյունքում նախագիծը որոշակի վերապահումներով արժանացել է հավանության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

23:36 25.11.2024

Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն Շոլցին

Գերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

23:28 25.11.2024

Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամները

Սերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճից։ Փլուզման հետևանքով մարդիկ էին զոհվել։ Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյունոտ է» մակագրությամբ։ […] ...

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

BACK_TO_TOP