«Լավագույն ռեպորտաժ» և «Լավագույն ռադիոհաղորդում» անվանակարգերում հաղթող են ճանաչվել «Շանթ Գյումրի» ՀԸ-ն և «Ռադիո Շանթը»․ ամփոփվել են «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի արդյունքները  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+3.09 oC

 «Լավագույն ռեպորտաժ» և «Լավագույն ռադիոհաղորդում» անվանակարգերում հաղթող են ճանաչվել «Շանթ Գյումրի» ՀԸ-ն և «Ռադիո Շանթը»․ ամփոփվել են «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագրի արդյունքները 

18:41 29.03.2023

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեսողական, լսողական, հենաշարժողական  և այլ առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ավելի մեծ կարևորություն տրվեց, որը և նրանց հասարակություն ինտեգրումը հեշտացրեց։ Հասարակական կազմակերպություններից բացի, այս  խնդիրների մասին բարձրաձայնում  են զանգվածային լրատվամիջոցները:

«Ագաթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Շիրակի, Լոռու և Տավուշի լրագրողների և բլոգերների համար մեկ ամիս առաջ կազմակերպված  դասընթացները օգնեցին  հաշմանդամություն ունեցող անձանց հետ ճիշտ հաղորդակցության, հարցազրույցներ անցկացնելու և տեսանյութեր պատրաստելու ընդունված մոտեցումներն ու գենդերային խնդիրների առանձնահատկությունները հասկանալ:

«Պետք է գիտակցենք, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ անհատականություն է՝ օժտված ուրույն տաղանդով և սուբյեկտիվ հետաքրքրությամբ։ Նրանց կողմից այնքան նոր լիցքեր են ներթափանցում դեպի մեր համայնքներ: Հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը տևական և մշտական պայքար է, որն իր մեջ կրում է բարության և ուշադրության համամարդկային արժեքները: Այս գործընթացում իրենց ուրույն տեղն ունեն զանգվածային լրատվամիջոցները, որոնց օգնությամբ հասարակությանը հայտնի են դառնում  հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հաջողված պատմությունները, անհատներ, որոնք պայքարել են դժվարությունների դեմ և հասել մեծ հաջողությունների»,- իր ելույթում  նշել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության  ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Դասընթացներին հաջորդեց  հաշմանդամություն ունեցող անձանց մասին հաջողված պատմությունների լուսաբանման մրցույթը։ Հեռուստատեսային, ռադիո ռեպորտաժներն ու հաղորդումները, ինչպես նաև առցանց մեդիայում հոդվածի ձևաչափով ներկայացված նյութերը «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր» ծրագրի բովանդակության ու պահանջի շրջանակներում էին։

Հայտարարված մրցույթի արդյունքներով՝ «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հորիզոն» լրատվականի լրագրող Ալեքսան Սարգսյանի ռեպորտաժը։ Այն  պատմում է դժվարությունները հաղթահարած և աշխատանքում հաջողություններ վաստակած  Քրիստինե Կիրակոսյանի մասին։ Նա ապրելով գյուղում, կարողացել է հաղթահարել միջավայրային  անհարմարությունները, և այժմ իր  աշխատանքով օգնում է հաշմանդամություն ունեցող  կանանց ու աղջիկներին:

Լավագույն անվանակարգում ևս մրցանակը «Շանթ»-ինն» էր ՝ այս մեկը  «Լավագույն ռադիոհաղորդման» համար։ «Ռադիո Շանթ»-ի երեկոյան ծրագրի եթերում հաղորդավար Էմմա Չոբանյանը զրուցել ու  ներկայացրել էր ևս մեկ  կնոջ հաջողված պատմություն՝ ծանրամարտիկ, պարափաուերլիֆթինգի Աշխարհի առաջնության չեմպիոն, գյումրեցի Գրետա Վարդանյանի մասին։ Գրետան քրտնաջան աշխատանքի, մարզումների շնորհիվ կարողացավ իրականություն դարձնել իր երազանքն ու դառնալ  աշխարհի լավագույն ծանրամարտիկներից մեկը:

Հատուկ և խրախուսական մրցանակներ ստացան նաև մրցույթի մասնակից այլ հեռուստաընկերությունների և կայքերի լրագրողները: Հաշմանդամություն ունեցող անձանց մասին հաջողված այս պատմութունները շատերի համար գուցե դառնան մոտիվացնող և օրինակելի,  որպեսզի առողջական տարբեր խնդիրներ ունեցող անձինք փորձեն հաղթահարել դժվարությունները և ունեցած  հնարավորությունները բացահայտեն իրենց նախընտրած ոլորտներում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

08:50 11.03.2025

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

08:45 11.03.2025

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:35 11.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի  աղյուսակում

08:30 11.03.2025

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

08:25 11.03.2025

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

Սիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող […] ...

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

08:15 11.03.2025

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

Տոկիոյի ամենաբանուկ շրջաններից մեկում՝ Սինջուկուում, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա, տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հետաքննության տվյալներով` ինչպես նշել է հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում: Մոտ 20 տարեկան մի աղջիկ դանակի հարվածներ է ստացել գլխի, պարանոցի և որովայնի շրջանում։ Սպանության փորձ կատարելու […] ...

BACK_TO_TOP