«Տունը սահմանին». նոր ներկայացում Գյումրիի դրամատիկական թատրոնի փոքր բեմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

«Տունը սահմանին». նոր ներկայացում Գյումրիի դրամատիկական թատրոնի փոքր բեմում

20:02 27.03.2023

Այսօր թատրոնի միջազգային օրն է, արվեստի այն ճյուղի մասնագիտակն տոնը, որը համարվում է  հանրության գիտակցության հայելին: Թատրոնն առաջիններից է, որ ներկայացնում է կյանքն ինչպես որ է։ Գյումրիի դրամատիկական թատրոնում շուտով տարվա առաջին պրեմիերան է։ Երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանի բեմադրությամբ, «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում հանդիսատեսին կներկայացվի  «Տունը սահմանին» քաղաքական սատիրան։ Այն համամարդկային խնդիրների, չդադարող տարածքային պայքարի մասին է:

Թատրոնի փոքր բեմում մեկ ընտանիքի պատմություն է։ 4 անձից բաղկացած ընտանիքն ապրում է հեռավոր մի գյուղում՝ իր սովորական առօրյայով, հանապազօրյա հացի վաստակով՝ աշխարհի դավին անտեղյակ, քաղաքական անցուդարձին անտարբեր։

Փոքրիկ ընտանիքի կյանքի խաղաղ օրերը, սակայն, մի  ակնթարթում փոխվում են, երբ քաղաքական խաղի թելադրանքով պետությունների միջև նոր սահման է գծվում, ճակատագրի հեգնանքով այդ սահմանն անցնում է հենց այս ընտանիքի տան մեջտեղով՝ նրանց դարձնելով երկու պետությունների բանակցությունների թատերաբեմ:

«Մետաֆորներ շատ կան էս գործում, մենք փորձել ենք չասեմ հայաֆիկացնել, բայց ադապտացնել էսօրվա մեր իրականության հետ։ Այդ փոքրիկ ընտանիքը, որը խեղճ ու կրակ կյանքով էր ապրում սահմանային գոտում, հայտնվում է մի էնպիսի դրության  մեջ, որը կարծես թե մեր էսօրվա  իրականությունն է»,- պատմում է ներկայացման ռեժիսոր Արտուշ Միքայելյանը։

Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» տրագիկոմեդիան գրվել է 60-70-ականներին։ Դրամատուրգիայի հաջողությունը հենց սրանում է, երբ այն մնում է արդիական սյուժե: Տարածքային վեճ ու պահանջներ, որոնք համամարդկային ու աշխարհին սպառնացող մարտահրավերներ են 21-րդ դարում։ Ներկայացման սյուժեն հակամարտությունների կիզակետում հայտնված ցանկացած պետության, երկրի ներկա իրավիճակն է, որտեղ խոսվում է  հետպատերազմյան  իրականությունից, երկու պետությունների բաժանարար գոտում հայտնված ընտանիքների մասին։ Միևնույն ժամանակ ներկայացման ռեժիսորը փորձել է պահպանել քաղաքական սատիրան, լեհ հեղինակի հեգնական  լեզուն։

«Որպես այդպիսին գործը ոչ մի աղերս ու նմանություն չունի ո՛չ Հայաստանի հետ, ո՛չ էլ, բնականաբար, մեր օրերի հետ, և մենք հենց այդ մոտեցումով էլ ի սկզբանե առաջնորդվել ենք, մենք չենք տեղայնացրել, մենք գործը չենք դարձրել  հայեցի, բայց թատրոնը որպես կենդանի արվեստ, մշտապես խոսում է համամարդկային խնդիրների մասին, ինչպիսիք այս ներկայացումն է»,- ասում է Գյումրիի դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Սաղաթելյանը։

Բայց մարդկային մոտեցումներն այս սյուժեում ստորադասվում են դիվանագիտությանը։ Ներխուժելով սահմանին գտնվող փոքրիկ տուն, դիվանագետները խաթարում են խաղաղ կյանքով ապրող ընտանիքի առօրյան, նրանց պարտադրում ենթարկվել  իրենց օրենքներին: Տանը, ընտանիքում տիրող հոգեվիճակից բացի, ներկայացվում է նաև սահմանային տարածքում կատարվող դեպքերը՝ պատերազմն իր հետևանքներով։

«Պատերազմի պատճառով ամբողջ մոլորակն է խառնվում, ինչպես խառնվել է այսօր, որովհետև սիմվոլիկ առումով տունը, որը սահմանին է, ընտանիքը, որի մասին մենք խոսում ենք, ցավոք, այսօր աշխարհում այդ խնդիրներին շատերն են բախվում, մենք հիմա այդ իրականության մեջ ենք ապրում»,- նշում է Գյումրիի դրամատիկական թատրոնի դերասանուհի Հասմիկ Սուվարյանը։

«Տունը Սահմանին» ներկայացումը փոքր բեմում, բայց երիտասարդ ռեժիսորի առաջին ծավալուն աշխատանքն է։ Մինչ այս նույն բեմում դիպլոմային իր աշխատանքն է  ներկայացրել՝ Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»։ Աճեմյանական երկու բեմերը երիտասարդ դրամատուրգներին ու ռեժիսորների համար  ստեղծագործական բաց հարթակ են։ «Տունը սահմանին» ներկայացման առաջնախաղերը կկայանան ապրիլի 1-ին 2-ին: Նոր բեմադրաոճով ու ասելիքով այն կդառնա թատրոնի խաղացանկի մշտական ներկայացումներից մեկը, նախատեսում են խաղալ նաև այլ մեծ ու փոքր բեմերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP