14:13 10.03.2018
Մեծ Բրիտանիայի կառավարության «Կոբրա» արտակարգ իրավիճակների հանձնաժողովն արտահերթ նիստ կանցկացնի, որպեսզի քննարկի ռուսական կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով վարվող հետաքննության ընթացքը:
Անգլիայի Սոլսբերի քաղաք է ուղարկվել 180 զինվորական, որոնք պետք է ոստիկանությանն օգնեն ուսումնասիրել որոշ վայրեր, որտեղ եղել է Սկրիպալը:
Իրավապահները նմուշառում են կատարել Սկրիպալի կնոջ և որդու գերեզմաններից, որտեղ Սկրիպալն այցելել էր դստեր հետ նախքան թունավորումը: Իրավապահները հատուկ պաշտպանական հագուստով մոտեցել են գերեզմաններին և դրանց մոտ վրաններ տեղակայել:
Ոստիկանությունը շղթայել է նաև այն սրճարանը, որտեղ թունավորումից առաջ ճաշել են Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը:
Մեծ Բրիտանիայի իշխանություններն առայժմ հետաքննության ընթացքի մասին մանրամասներ չեն բացահայտել: Նրանք չեն անվանել այն նյութը, որով թունավորել են Սկրիպալին: Հայտնի է, որ օգտագործված նյութը պատկանում է նյարդապարալիտիկ նյութերի շարքին: Ոստիկանությունը հաղորդել է, որ թույնը բավական հազվագյուտ է:
66-ամյա Սերգեյ Սկրիպալը և նրա 33-ամյա դուստր Յուլյան գտնվում են հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ռուս հետախույզին թունավորելու մեջ մեղադրել էին Ռուսաստանին: Մոսկվան կտրուկ հերքել էր բոլոր մեղադրանքները:
09:40 11.04.2025
Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառովԴոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը ևս երեք օրով երկարացրել է ազգային սուգը Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որի հետևանքով զոհվել է 221 մարդ՝ ըստ վերջին տվյալների։ Այս մասին հայտնում է տեղական Diario Libre թերթը։ Ըստ Սանտո Դոմինգոյի արտակարգ իրավիճակների ծառայության, որը նույնպես մեջբերում է թերթը, գիշերային ակումբի տանիքի փլուզումից հետո փրկարարական աշխատանքները […] ...
09:35 11.04.2025
Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և ԿամբոջաՉինաստանի նախագահ Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը պետական այցեր կկատարի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սի Ծինփինը ապրիլի 14-15-ը կայցելի Հանոյ՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Լամի և Հանրապետության նախագահ Լուոնգ Կուոնգի հրավերով, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ապրիլի 15-18-ը ՉԺՀ-ի ղեկավարը Մալայզիայի թագավոր Իբրահիմի և […] ...
09:34 11.04.2025
ՊՆ-ը հաղորդագրություն է տարածելԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...
09:30 11.04.2025
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթԽորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...
09:25 11.04.2025
Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցովԻսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...
09:19 11.04.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկմանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...