Վարորդներից անօրինական գումար պահանջող գյումրեցի կարգավարները պահանջում են կայանատեղիները վճարովի դարձնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+11.06 oC

Վարորդներից անօրինական գումար պահանջող գյումրեցի կարգավարները պահանջում են կայանատեղիները վճարովի դարձնել

22:22 21.08.2018

Գյումրիի շուկայամերձ տարածքում ու կենտրոնական հրապարակում, ըստ քաղաքապետարանի, անօրինական գործունեությամբ զբաղվող կարգավարները սկսել են բողոքել։ Նրանք պահանջում են չեղարկել անվճար կայանատեղիների վերաբերյալ՝2015 թվականին ընդունած ավագանու որոշումը`դարձնել կայանատեղիները վճարովի, որ իրենք էլ օրինական դաշտում աշխատեն:

Տարիներ առաջ տարեց տղամարդիկ «Տարոն Գասպարյան» ՍՊԸ-ում են աշխատել, գումարը վարորդներից հավաքել ու վճարել են ընկերությանը, հետո, ըստ տեսուչների, պարզվել է, որ անհատ ձեռներեցը քաղաքային բյուջե է մուտքագրել չնչին գումարներ ու պարտքեր կուտակել։

Ընկերության ու քաղաքապետարանի միջև դատական գործընթաց էր սկսվել՝ վեց միլիոն դրամ կուտակած պարտքը վճարելու պահանջով: Դատարանի վճիռը հօգուտ Գյումրիի քաղաքապետարանի էր, բայց գումարն այդպես էլ չի գանձվել, ընկերությունը լուծարվել է, իսկ աշխատակիցները մինչև օրս նույն տարածքներում զբաղվում են դրամահավաքությամբ, որն անօրինական գործունեություն է:

Քաղաքի ավտոկայանատեղիներն իրար մեջ են բաժանել 22 տեսուչներ։ Նշեցին, թե վարորդներին չեն պարտադրում գումար վճարել, ծառայություն են մատուցում, ու ցանկացողները դրա դիմաց 100-200 դրամ են վճարում, իսկ նրանցից մեկն էլ անկեղծացավ ու բարձրաձայնեց, որ ամեն օր 50 հազար դրամ գումար են հավաքագրում, ամսական՝ մեկ ու կես միլիոն դրամ, իսկ տարեկան գումարը կազմում է մոտ 18 միլիոն դրամ:

Կայանատեղիները վճարովի դարձնելու և իրենց աշխատանքն օրինականացնելու պահանջը տեսուչները նաև քաղաքապետարանում են ներկայացրել: Նրանց հետ հանդիպել է փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ով նախ նշել է, որ ավագանու որոշմամբ՝ ավտոկայանատեղիներից օգտվելն արդեն երկու տարի է՝ անվճար է,  ու դրա մասին էլ կանգառներում կան ծանուցող ցուցանակներ:

Տեսուչները 10 տարուց ավելի աշխատելուց հետո հիմա են իրենց պահանջը ներկայացնում, ինչն էլ պայմանավորված է նրանով, որ հնարավոր է՝ Գյումրիում կայանատեղիներն օրինականորեն վճարովի դառնան ու հանձնվեն իսրայելական ընկերության կառավարմանը: Այս դեպքում տեսուչները կզրկվեն վարորդների հաշվին եկամուտ ստանալու հնարավորությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

16:29 25.11.2024

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու: Անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: Քրեական ոստիկաններն արդեն […] ...

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները

16:24 25.11.2024

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՇՄ նախարարը: «Այսօր ընդլայնված կազմով քննարկել ենք Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, միջոցառումների կողմ գերատեսչությունները զեկուցել են արդեն իսկ կատարված աշխատանքերի մասին, ներկայացրել խնդիրները։ […] ...

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

16:17 25.11.2024

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով, հայտնում է MMA Junkie-ն։ 2021 թվականին Մաքգրեգորի և նրա ընկերոջ՝ Ջեյմս Լոուրենսի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ երեք տարի առաջ հարբած վիճակում Նիկիտա Հենդին բռնաբարելու համար: Դուբլինի դատարանը Մաքգրեգորին պարտավորեցրել է բարոյական վնաս հասցնելու համար 250 հազար դոլար վճարել […] ...

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

16:12 25.11.2024

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել, 2 հանքափոր զոհվել է: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այս պահին դեպքի վայրում համապատասխան աշխատանքներ են տարվում։ ...

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

16:06 25.11.2024

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […] ...

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

16:00 25.11.2024

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը հերթական գոլի հեղինակն է դարձելմ Բրատիսլավայի «Սլովանի» կազմում։ Սլովակիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում «Սլովանը» մրցել է «Կոշիցեի» դեմ։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը մասնակցել է 23 հանդիպման, դարձել 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: «Սլովանը» 35 միավորով առաջատարն է, «Կոշիցեն»` 18 միավորով 5-րդը: […] ...

BACK_TO_TOP