Մեկնարկում է Գյումրիի պատմական միջուկի փողոցների վերականգնման ծրագիրը․ ընդհանուր արժեքը գնահատվում է 4 միլիարդ դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Մեկնարկում է Գյումրիի պատմական միջուկի փողոցների վերականգնման ծրագիրը․ ընդհանուր արժեքը գնահատվում է 4 միլիարդ դրամ

19:39 24.03.2023

Մեկնարկում է Գյումրիի պատմական միջուկի և հարակից փողոցների հիմնանորոգումն ու վերականգնումը, որն իրականացվելու է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի շրջանակներում ՝ Համաշխարհային բանկի միջոցներով։ Կվերականգնվեն Հաղթանակի պողոտան, Սբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածները, Աճեմյան, Հանեսօղլյան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցները։ Վերականգնումից հետո Ջիվանի և Հանեսօղլյան փողոցների երթևեկությունը կդառնա միակողմանի՝ հաշվի առնելով պատմական կենտրոնում զբոսաշրջային հոսքերը։
«Պատմական կենտրոնի վերականգնումը կլինի ճարտարապետական  տեսքին համապատասխան։ Այն փողոցները, որտեղ պահպանված են հին բրուշատկաները, հենց այդպես էլ կփորձենք վերականգնել, բայց հին սալաքարերը կփոխարինենք նորերով։ Ընդհանուր նախագիծն արդեն ավարտական փուլում է, փորձաքննությունը անցկացված է, հիմա արդեն շինարարության մրցույթները կհայտարարվեն։ Երեք փողոցների՝ Խանջյան, Չայկովսկի և Հաղթանակի պողոտայի շինկազմակերպությունները հայտնի են, շինթույլտվությունը արդեն կա և մոտ օրերս կմեկնարկեն աշխատանքները։ Մենք իրականացնելու ենք վերահսկողական գործառույթը, եթե տեղում տեսնենք, որ կա ներքին կոմունիկացիաների անցկացման հետ կապված խնդիրներ, ապա նախագծային համապատասխան փոփոխություններ կլինեն»,- ShantNews.am-ի լրագրողի հետ զրույցում պարզաբանել է նախագծող ընկերության գլխավոր ճարտարագետ Սպարտակ  Քետչյանը։
Այսօր տեղի ունեցած հանրային քննարկման ընթացքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և նախագծող ընկերության ներկայացուցիչները խոսել են նախագծման աշխատանքների ընթացքի և ենթադրվող բնապահպանական ռիսկերի մասին։
«Նոր ոռոգման ցանց անցկացնել իրականում չենք կարող, որովհետև տեխնիկական պայմաններին համապատասխան  մոտակայքում գտնվող միացման կետեր չկային, եթե լինեին, իհարկե, կապահովեինք ոռոգման անցկացումը, բայց նախատեսվել են լոկալ ոռոգման համակարգեր կառուցել։ Մենք նոր ծառատեսակների տնկում նախագծով չենք նախատեսել, դա կարող էր իրականացվել միայն այն դեպքում, եթե լիներ ոռոգման համակարգ։ Նոր ծառատեսակներ չեն տնկվելու, բայց միևնույն ժամանակ բացառում ենք ծառահատումներն ընդհանրապես»,-ասել է Հայաստանի ՏԶՀ սոցիալական զարգացման և երաշխիքների մասնագետ Քնարիկ Գրիգորյանը։
 
Ըստ պատասխանատուների, ծրագիրը կազմված է հինգ բաղադրիչներից, որոնցից յուրաքանչյուրի մեկնարկի համար հայտարարվում է առանձին շինմրցույթ։ Ծրագրի ավարտի ժամկետը 2024 թվականի դեկտեմբերն է, իսկ ընդհանուր արժեքը գնահատվել է 4 միլիարդ դրամ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP