21:25 23.03.2023
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթից հետո պետքարտուղար Բլինքենը պատասխանել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին կոնգրեսականների հարցերին:
«Մի պահ ետ գնամ, որովհետև կարծում եմ, որ սա շատ կարևոր պահ է, և սրա շուրջ խոսակցությունը մենք պետք է շարունակենք։ Ես ակտիվորեն զբաղվում եմ՝ հասկանալու, թե ինչով կարող ենք օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի նրանց միջև հարաբերությունները, ինչպես նաև կվերաբերի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և նրանց համար ապահովվող պաշտպանություններին, սահմանների դելիմիտացիային և այլ հարցերի։ Ես կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում գերագնահատել, բայց կա հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը։ Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում ես հանդիպում ունեցա վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ։ Հետո Վաշինգտոն եկան երկու արտգործնախարարները։ Ակնկալում եմ, որ նրանք նորից կգան։ Մենք աշխատել ենք շարադրանքի շուրջ․ այստեղ մենք ոչինչ չենք պարտադրում Հայաստանին, այլ պարզապես արձագանքում ենք Հայաստանի հայտնած մեծ ցանկությանը՝ տեսնելու, թե արդյոք մենք կարող ենք օգնել հասնել համաձայնության, որը գոնե շատ առումներով վերջ կդներ ավելի քան 30 տարի տևողությամբ հակամարտությանը։ Դժվար է, կան խնդիրներ։ Միաժամանակ, դուք իրավացիորեն մատնանշում եք իրական խնդիրներ Լաչինի միջանցքում, որպեսզի լինի մարդկանց, մասնավոր քաղաքացիների շարժ, առևտրային փոխադրումներ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հասցնելու այն, ինչ անհրաժեշտ է։Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը ։ Մենք աշխատում ենք այս հարցի ուղղությամբ։ Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես բխում է Հայաստանի ժողովրդի, ինչպես նաև Ադրբեջանի շահերից»:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...