21:25 21.08.2018
Այսօր հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի վոկալիստ, քաղաքացիական ակտիվիստ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է:
ShantNews.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր արտիստի կյանքի և գործունեության մասին:
Սերժ Թանկյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես և հաճախել տեղի հայկական Rose and Alex Pilibos դպրոցը: Հատկանշական է, որ տարբեր ժամանակներում այդ դպրոցն են հաճախել նաև System of a Down խմբի մյուս ադամները՝ Դարոն Մալաքյանն ու Շավո Օդադջյանը:
Թանկյանի երաժշտական կարիերան բավական ուշ է սկսվել: 20 տարեկանից նոր նա սկսել է լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Մինչև երաժշտի կարիերա սկսելը հասցրել է զբաղվել առք ու վաճառքով, ծրագրավորմամբ և ստեղծել է իր սեփական ծրագրավորական ընկերությունը: Նա նույնիսկ պատրաստվել է ընդունվել իրավաբանական դպրոց, սակայն շուտով հասկացել է, որ դա իր համար չէ:
Նա մանկուց լսել է տարբեր ժանրի երաժշտություն՝ ռոք, հիփ-հոփ, դետ-մետալ, փանկ և այլն: Լսել է բազմալեզու երաժշտություն՝ հայկական, արաբական, հունական, իտալական, ֆրանսիական և անգլիական: Կարելի է ասել, որ Թանկյանը լսել է համարյա բոլոր ժանրերը, որից հետո այդ բոլոր ոճերը մեկտեղել է իր երգերում:
Սերժ Թանկյանը շատ է սիրում Նոր Զելանդիան և այնտեղ առանձնատուն ունի: Այնտեղ նա հաճախ է հանգստանում:
Արտիստին շատ են հետաքրքրում մարդու իրավունքների հետ կապված հարցերը և սոցիալական արդարությունը: Հենց դա է պատճառը, որ շատ հաճախ նրա երգերի թեմաներն են դառնում ահաբեկչությունը, արտագաղթը, ցեղասպանությունը, շրջակա միջավայրի խնդիրները, քաղաքականությունը և այլն:
Թանկյանը և System of a Down խմբի մյուս անդամները նկարահանվել են Screamers ֆիլմում, որում ներկայացվում է ցեղասպանությունը: Ֆիլմում պատմվում է նաև հերոսների և իրենց հարազատների պատմությունը, որոնք Հայոց ցեղասպանության վերապրածներն են։
Համաձայն Vintage Vinyl News-ի կատարած հետազոտության՝ Թանկյանը ունի չափազանց բարձր և բազմաժանր վոկալ: Նրա ձայնի դիապազոնը կազմում է 4.2 օկտավա: Ձայնի նման դիապազոն ունեն Էլվիս Փրեսլին, Սթիվեն Թայլերը և Էնթոնի Քիդիսը:
2017-ի մարտին Սերժ Թանկյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած համերգի ժամանակ բոլորի համար անակնկալ կատարել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի The Rains Of Castamere երգը, որը սերիալում Լանիստերների տան հիմն է: Համերգից հետո շատերը նշեցին, որ Թանկյանի կատարումը օրիգինալից լավն էր, ավելի կատարյալ ու ավելի զգացմունքային:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...