Արթիկի տուֆի լքված քարհանքերի 40 հեկտար տարածքն անտառապատվել է, հիմնվել է նաև հանգստի գոտի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Արթիկի տուֆի լքված քարհանքերի 40 հեկտար տարածքն անտառապատվել է, հիմնվել է նաև հանգստի գոտի

20:30 17.03.2023

2016 թվականի հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի պատճառը երբևէ շահագործված քարհանքերում տարիներով կուտակված թափոններն էին, որոնց հետևանքով փակվել էին սելավաջրերի հունը։ Ուժեղ կարկուտից ու անձրևից հետո առաջացած ջրի հոսքին չդիմացան քաղաքով անցնող երկու հեղհեղատարները։ Հունից դուրս եկած ջրերը ողողեցին հարակից թաղամասերը՝ լուրջ ավերածություններ հասցնելով բնակելի տներին ու ենթակառուցվածքներին։

Հետևանքների վերացմանն ուղղված պետական ծրագրերով լիովին չկանխվեցին այն վտանգները, որոնք կարող էին սպառնալ նոր հեղեղումների դեպքում։ Խնդրի լուծման ուղղված դրամաշնորհային ծրագիր գրվեց, որի  երեք բաղադրիչներից մեկն եղավ ժամանակակից ենթակառուցվածքների կառուցումը:

«Ծրագիրը մի քանի բաղադրիչներ ուներ։ Առաջին բաղադրիչով  իրականացվել է Արթիկ-ջուր գետով հոսող ջրային հեղհեղատարների  մեղմման, կասկադների կառուցման աշխատանքներ գաբյոնների միջոցով, մաքրվել են գետի վրայով անցնող փոքրիկ կամուրջների բետոնային խողովակաշարերը»,- նշում է  ՇՄ նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը։

Փակ, լքված քարհանքերի թափոնների և ջրհեղեղների կառավարման ծրագիրը Արթիկում մեկնարկել էր 2019 թվականին՝ ջրհեղեղից 3 տարի անց: Հեղեղատարների մաքրման ու պաշտպանիչ պատվարների կառուցման աշխատանքներից բացի, Արագած լեռան լանջերին մոտ շուրջ 40 հեկտար լքված հանքավայրերի տարածքում  իրականացվել են նաև անտառ-պուրակի, ինչպես նաև հանգստի գոտիների հիմնման աշխատանքներ:

Հիմնված անտառ-պուրակում տնկվել է տեղի բնակլիմայական պայմաններին հարմարվող 26 հազար ծառատեսակներ՝ սոճիներ,կաղնիներ, եղևնիներ և այլն: Մոտ 3 հեկտար անտառ է հիմնվել նաև Վարդաքարի ջրամբարի հարակից տարածքում:

Ծրագրի մյուս բաղադրիչով իրականացվել է 300 հա վարելահողերի, 190 հա արոտավայրի և 15 հա խոտհարքների պարարտացման, իսկ որոշ հողատարածքներում իրականացվել են նաև ռեկուլտիվացիոն աշխատանքներ:

«Դիտարկվել է, թե ինչպիսի դեգրադացիա կա այդ հողերում, ինչպիսի հողաբարելավման անհրաժեշտություն կա, և իրականացվել են  հողաբարելավման աշխատանքներ, ինչի արդյունքում բնակիչները ստացել են առավել որակյալ կամ առավել մեծ ծավալի բերք»,-ասում է Արմեն Եսոյանը։

 

Իրականացված ծրագիրը միտված է նաև Երկիր մոլորակին սպառնացող անապատացման և երաշտի դեմ  պայքարին: Անտառները կարող են կանխագելիչ ազդեցություն ունենալ գլոբալ տաքացմանը, ինչպես նաև կանխել  հեղհեղումների վտանգները։ Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի գլխավորած պատվիրակության անդամները Արթիկում ծանոթացել էին կատարված աշխատանքներին: Ալիան Ռիչարդ Դոնվահին նշում է, որ անապատացման ու երաշտի դեմ պայքարն այսօր ամբողջ աշխարհի համար դարձել է  առաջնահերթություն և միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի:

«Անապատացումը հանդիսանում է շատ  լուրջ խնդիր ոչ միայն աղքատ երկրների համար, նաև հանդիսանում է ելակետային խնդիր ամբողջ աշխարհում: Բացի դրանից նաև ցանկանում եմ նշել, որ անապատացման դեմ պայքարի մեջ կարևոր են  համայնքների ներգրավվածությունը, և  վստահորեն կարող եմ ասել, որ առանց նրանց հաջողությունների հասնել հնարավոր չի լինի: ՀՀ կառավարությունը  այսօր փորձում է գտնել էկոլոգիական խնդիրների լուծման ուղիներ, ինչը շատ ողջունելի է»,- նշել է համաժողովի նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին։

Անապատացման ու սպասվող երաշտների դեմ պայքարին ուղղված ևս մեկ  ռազմավարություն է մշակվում, որով նախատեսվում է հանրապետության  ամբողջ տարածքում ջրային ռեսուրսների խնայման, նպատակային օգտագործման համար  կառուցել ջրամբարներ: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի հավաստմամբ, միայն այս կերպ հնարավոր կդառնա  անոմալ չորային եղանակների ժամանակ բավարարել ջրային պահանջարկն ու կանխել ջրային ռեսուրսների վատնումը։

«Լինելով, այսպես ասած, ջրառատ երկիր, մենք նույնպես  կանխատեսում ենք անապատացման վտանգը և հիմա մեր նախարարությունը  քայլեր է ձեռնարկում ոչ միայն ջրերի կառավարման, այլև ջրամբարաշինության   ուղղությամբ։ Խոսքը 15 ջրամբարների մասին է, որոնց միջոցով հնարավոր կլինի առկա ջրային ռեսուրսները պահել մեր երկրում, իսկ այնուհետև արդյունավետ կառավարել։ Մենք բավականին մեծ միջոցառումների շարք ենք նաև նախատեսել Արարատյան ջրավազանի  պահպանման հետ կապված և՛ ստորերկրյա գրունտային ջրերի, և՛ մակերևութային ջրերի կառավարման ուղղությամբ»,- նշել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Արթիկում իրականացված մասշտաբային ծրագրի  էֆեկտիվությունը զգալի կդառնա մի քանի տարի հետո միայն, երբ անտառի տնկիները կդառնան ծառեր, իսկ հանգստի գոտին կդառնա  նաև բիզնես ներդրումների համար գրավիչ վայր: Նման ծրագրեր նախատեսվում է իրականացնել նաև հանրապետության այլ մարզերում, որտեղ կան լքված հանքավայրեր ու պոչամբարներ, իսկ անտառների հիմնման գործընթացը Շիրակի մարզում կշարունակվի  Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP