08:33 16.03.2023
Սիրված շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ասել է, որ 2017 թվականից չի մասնակցում ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող Comedy Club նախագծին, քանի որ հաղորդումը երիտասարդական հումորի հարթակ է։ Իր հեռանալը նա բացատրել է 7 Days պորտալին տված հարցազրույցում։
Մարտիրոսյանը վստահեցրել է, որ Comedy Club-ից հեռանալու իր որոշման մեջ «գաղտնի, քողարկված» պատմություններ չկան։
«Պարզապես ինչ-որ պահի ես հասկացա, որ … ես մեծացել եմ: Իսկ Comedy Club-ը, իմ կարծիքով, երիտասարդական, բուռն հումորի տեղ է։ Այնպես չէ, որ ես արդեն երիտասարդ չեմ, պարզապես Comedy Club-ի համար ես երիտասարդ չեմ: Եվ ես հեռացա»,- ասել է նա։
Ըստ շոումենի` հաղորդումը լքելուց հետո նա սկսել է զբաղվել այլ ստեղծագործական նախագծերով, որոնք նախկինում հետաքրքրում էին իրեն, բայց որոնց համար նա բավարար ժամանակ չուներ։ Մարտիրոսյանը նաև նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ինքը մի քանի տարի անհետացել է լրատվական դաշտից, սակայն այն ժամանակ մտածում էր գաղափարների մասին, որոնք հետո սկսել է իրականացնել։
«Ամեն ինչից շատ: Պարզապես ես կադրում ամենուր չեմ երևում»,- հավելել է նա։
2021 թվականին Մարտիրոսյանը, խոսելով Comedy Club-ից հեռանալու մասին, ասել էր, որ շատ դժվար է աշխատել նախագծի վրա: Շոումենն ասել էր, որ մեծ թիմի հետ աշխատելիս ստիպված է եղել բախվել խնդիրների, մարդկանց քմահաճույքների և չհասկացվածության հետ, իսկ նկարահանման հրապարակում չնախատեսված իրավիճակների ժամանակ ստիպված է եղել լուծումներ գտնել ճանապարհին։
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...