Թուրք վերլուծաբան. «Հայաստանի արագ փոխակերպումը. հեղաշրջո՞ւմ, հեղափոխությո՞ւն, թե՞ հակահեղափոխություն» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Թուրք վերլուծաբան. «Հայաստանի արագ փոխակերպումը. հեղաշրջո՞ւմ, հեղափոխությո՞ւն, թե՞ հակահեղափոխություն»

23:25 20.08.2018

Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքն ընդարձակ հոդվածով անդրադարձել է Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին:

«Հայաստանում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, այն էլ՝ շատ արագ տեմպերով»,- գրում է թուրքական թերթը՝ նախ համառոտ նկարագրելով հեղափոխությունից առաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հեղափոխության ընթացքի մասին շարադրված որոշ տեղեկություններից հետո հոդվածագիրն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «կառավարման 100 օրվա հաշվետվությունը ներկայացրել է ոչ թե մամուլի ասուլիսի, այլ հանրահավաքի շրջանակներում, որին մասնակցել են այն զանգվածները, որոնցից Փաշինյանն ստացել է իր իշխանությունը»:

«Փաշինյանը խոստացավ շատ լուրջ քայլեր անել մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն ամենաուշը 2019-ի մայիսին: Քայլերն արդեն կատարվում են. ամենամեծ խնդիրը «ապօրինության դեմ պայքարն է», որը նպատակաուղղված է  տնտեսությունը ոտքի կանգնեցնելուն և հասարակական կարգն ապահովելուն:

Այս ուղղությամբ իրապես արդեն մի շարք քայլեր են կատարվել՝ բանակում, նախարարություններում, մարզպետարաններում, քաղաքապետարաններում ու բիզնես աշխարհում կարևոր դիրքեր զբաղեցնող մի շարք անձինք ձերբակալվել են:

Հայտարարվել է ավելի քան 100 մլն դոլար բյուջե վերադարձնելու մասին և նշվել, որ վերադարձման ենթակա գումարները կարող են միլիարդներ կազմել: Կարևոր քայլեր են կատարվել նաև դատական համակարգի ու մեդիադաշտն իշխանության կամակատարից անկախ կառույցի վերածելու հարցում: Նախկին լրագրող Փաշինյանը գրեթե բոլոր կարևոր որոշումները կայացնում է մեդիայի առաջ՝ հատկապես կարևորություն տալով ֆեյսբուքյան ուղիղ եթերներին»,- գրում է թուրքական կայքը:

Աղբյուրն «օրենքի գերակայության» տեսանկյունից կատարված քայլերից առանձնացրել է հատկապես ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, ում «մարտի 1»-ի գործի շրջանակներում «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանք է առաջադրվել:  Ավելացվել է նաև, որ ավելի ուշ ազատ արձակված ու քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարած Քոչարյանն, ըստ տարածված կարծիքի, մինչև այժմ Մոսկվայի հետ ամենալավ հարաբերություններն ունեցող ղեկավարներից է:

Կայքը հիշեցրել է նաև, որ նույն գործի շրջանակում, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

«Վերոնշյալ զարգացումները հանդիպեցին Մոսկվայի հակազդեցությանը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգել Լավրովը Երևանին «զգուշացրեց» նախկին քաղաքական առաջնորդներին հետաքննելու փոխարեն ուշադրություն դարձնել ազգային միասնության ու կայունության պահպանմանը և համատեղ կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը,- գրում է կայքը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, նշյալ զարգացումները չեն կարող դիտարկվել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն: Ըստ աղբյուրի՝ մեծ հաշվով Հայաստանը պահպանում է նախկին ուղղվածությունը. Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնն են, սակայն Երևանը ցանկանում է լավ հարաբերություններ զարգացնել նաև Իրանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ: Հստակ իրողություն է նաև այն, որ Փաշինյանն՝ իր ընտրած ներքաղաքական առաջնահերթությունների պատճառով լարված հարաբերությունների մեջ է Մոսկվայի հետ: Հայաստանի առաջնորդի՝ «Պետք չէ անհանգստանալ, ամեն ինչ իր հունով է գնում: Բոլորը, այդ թվում՝ Մոսկվան պետք է ադապտացվեն մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին» հայտարարությունը հետք թողեց քաղաքական հիշողությունների մեջ»,- գրում է «T24»-ը:

«Արագ վազող Փաշինյանը կընկնի՞ արդյոք» ենթավերնագրի տակ նշվում է, որ Փաշինյանին ու իր կառավարությանն ուղղված ամենաշատ քննադատությունները վերաբերում են նրանց քաղաքական անփորձությանը:

Աղբյուրը նշում է նաև, որ Հայաստանում տեղի ունեցող արագ փոփոխությունները տարբեր կերպ են մեկնաբանվում. «Իշխանության և նրա կողմնակիցների բնորոշմամբ տեղի ունեցողը հեղափոխություն է, իսկ որոշ շրջանակներ, հատկապես Փաշինյանի նկատմամբ ոչ այնքան բարյացակամ տրամադրված ռուսաստանյան որոշ աղբյուրներ էլ հեղաշրջում տերմինն են օգտագործում: Սակայն այստեղ պետք է նշենք, որ ի տարբերություն Միխեիլ Սաակաշվիլիի, ով այդքան էլ կարևորություն չտալով օրենքներին՝ գրավեց Վրաստանի խորհրդարանի շենքը, Փաշինյանն իր բոլոր քայլերն անում է սահմանադրության ու օրենքների շրջանակներում:

Արևմտյան աղբյուրների մեծամասնությունն էլ «գունավոր հեղափոխություն» կամ «թավշյա հեղափոխություն» տերմինն են օգտագործում ու դրա ապագայի հետ մեծ հույսեր կապում: Արդյո՞ք նրանք ճիշտ դուրս կգան: Չենք կարող ասել: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Այս պահին Հայաստանի՝ Ռուսաստանի գլխավորած կազմակերպությունները լքելու և արևմտյան բլոկին միանալու հեռանկար չի նշմարվում»: Փաշինյանը այդպիսի մտադրություն չի հայտնել, նույնիսկ իշխանության գալուց հետո պարբերաբար խոսել է Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին»:

Անդրադառնալով հնարավոր հակահեղափոխությանը՝ կայքը նշում է, որ դա նախկին բյուրոկրատիայի ներկայացուցիչների, բանակի մի մասի ու իրենց առանձնահատուկ դիրքերը կորցնող խոշոր կապիտալի որոշ ներկայացուցիչների երազանքն է, որոնք սպասում են, անփորձ ու ամուր իշխանություն չունեցող Փաշինյանի հնարավոր լուրջ սխալներին:

Կայքը Փաշինյանի առջև ծառացած ամենադժվար խնդիրներից մեկը համարում է Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունը:

«Վերջին շրջանում Երևանը հաճախ է հայտարարություններ անում ռազմական տեսանկյունից բավական հզորացած Բաքվի հետ ամեն պահի պատերազմ սկսվելու հավանականության մասին: Իհարկե, մեծ հաշվով այս հարցի բանալին Մոսկվայի ձեռքում է, սակայն եթե Հայաստանի իշխանությունը ներսում թուլանա և հեղաշրջման փորձի հանդիպի, դրսում նույնպես դժվար վիճակում կհայտնվի»,- ասվում է հոդվածում:

Վերջում կայքն անդրադարձ է կատարել նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ հիշեցնելով, որ Թուրքիան շատ է հեռացել 2009 թվականի «ֆուտբոլային դիվանագիտության» մթնոլորտից ու Ադրբեջանի պահանջները դարձրել հարաբերությունների կարգավորման ու սահմանները բացելու նախապայման:

«Սակայն հնարավոր է հարաբերություններ հաստատելու մեթոդներ գտնել այսպիսի արագ փոփոխությունների ենթարկվող երկրի ղեկավարության հետ: Արդյունքում, հարևաններն ստիպված եմ միշտ կողք կողքի ապրել»,- եզրափակել է հոդվածագիրը, հայտնում է Ermenihaber-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

BACK_TO_TOP