ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Սարգսյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+10.09 oC

ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

10:12 09.03.2018

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։ Ուղերձում ասվում է․

«Հարգելի նորընտիր Նախագահ, Ձեր ընտրությունը նշանավորում է հսկայածավալ սահմանադրական բարեփոխումների ավարտը, որը իշխանություններն իրականացրել են Եվրոպայի խորհրդի հետ սերտ խորհրդատվությամբ և համագործակցությամբ։ Պետության համար այս պատմական ժամանակահատվածում, հատկապես՝ խորհրդարանական հանրապետությանը անցման շրջանում, ցանկանում եմ վստահեցնել Ձեզ՝ Ձեր երկրի կառույցներին Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցության մեջ։ Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ Ձեր նոր գործառույթների իրականացման հարցում»:

Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ստեֆան Փաունդը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) նախագահ Ֆրեդրիկ Վիլլեմ դե Կլերկը։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է

18:41 13.04.2025

Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է

Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, […] ...

Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական համաժողովի մասին

18:24 13.04.2025

Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական համաժողովի մասին

Ապրիլի 11-13-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթի թղթակից Արշալույս Մղդեսյանին, խոսել Թուրքիայի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ շփումների և այլ հարցերի մասին։ Լրագրողը՝ նշելով, որ Հայաստանն արդեն երրորդ անգամ է մասնակցում Անթալիայի դիվանագիտական համաժողովին, հարցրել է նախարարին, թե պաշտոնական Երևանն ինչո՞ւ է հետաքրքրված այս միջոցառմամբ: «Իսկապես […] ...

Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի բրոնզե մեդալակիր

18:10 13.04.2025

Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի բրոնզե մեդալակիր

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Խորվաթիայում ընթացող մրցաշարում երրորդ տեղն է զբաղեցրել հենացատկի վարժությունում: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող է: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթողի կոչմանն արժանացել էր Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: ...

Մասիսում բախվել են «Nissan Xterra»-ն ու «Ford Transit»-ը․ կա 3 վիրավnր

18:02 13.04.2025

Մասիսում բախվել են «Nissan Xterra»-ն ու «Ford Transit»-ը․ կա 3 վիրավnր

Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Մասիս քաղաքի Էջմիածնի խճուղում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Արտակ Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Հարութ Հ․-ի վարած «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ […] ...

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

17:55 13.04.2025

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ: «Երեքշաբթի օրն Արվեստի միջազգային օրն է, այդ օրը նախատեսված է Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացումը վերանորոգումից և ցուցադրության նորացումից հետո, հուսով եմ այս առիթը կօգտագործեք՝ պատկերասրահ գալու, հրաշալի ցուցադրություն է։ Չորեքշաբթի օրը նշելու ենք Հայ կինոյի օրը և բազմազան […] ...

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են

17:44 13.04.2025

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր, չգերազանցել թույլատրելի արագությունը։ ...

BACK_TO_TOP