Մեկնարկային գինը՝ մեկ միլիարդ 100 միլիոն դրամ․ Գյումրիի նախկին «Ճերմակ հիվանդանոց»-ի պատմական շենքն աճուրդի է հանվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Մեկնարկային գինը՝ մեկ միլիարդ 100 միլիոն դրամ․ Գյումրիի նախկին «Ճերմակ հիվանդանոց»-ի պատմական շենքն աճուրդի է հանվել

18:49 02.03.2023

Մեկ միլիարդ 100 միլիոն դրամ․․․ Այսքան է գնահատվել Գյումրիի պատմական շենքերից մեկը, որը որոշվել է աճուրդով վաճառել։ Քաղաքի կենտրոնում գտնվող պատմական շենքը 2000-ականներին այլևս դադարեց գործել որպես հիվանդանոց՝ բուժհաստատությունների օպտիմալացումից հետո։ «Ճերմակ Հիվանդանոց» անունով մի քանի տարի շենքի մի հատվածում վարձակալական հիմունքներով գործեց բուժհաստատությունը, իսկ լուծարումից հետո  շուրջ 2400 քմ մակերեսով շինությունն ամբողջությամբ մնաց դատարկ, բայց տարածքով հետաքրքրվողներ այնպես չէ, որ չեն եղել, փոխարենը առաջարկները լուրջ քննարկման չեն արժանացել։ Այժմ քայքայման եզրին հայտնված պատմական հուշարձան-շենքը քաղաքապետարանը որոշել է աճուրդով վաճառել։

«Վերանորոգման, վերակառուցման հարցեր կան, պետք է ներդրումներ կատարվեր, միայն պահպանման ծախսերը ահագին մեծ գումարներ են ծանրացած տեղական բյուջեի վրա, դրա համար էլ առավել նպատակահարմար համարվեց, որ մասնավորը տիրապետի այդ շինությանը»,- պարզաբանում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Ըստ գլխավոր ճարտարապետի, շենքն աճուրդով վաճառելու որոշման հասնելու հիմնավորումը, փաստորեն, ընդամենը պահպանման մեծ ծախսերն են։ Ամիսներ առաջ նախ ուսումնասիրվել է շենքի վիճակը, մասնագիտական  փորձաքննությամբ տրվել է եզրակացություն, որով էլ պատմական կառույցի աճուրդի մեկնարկային արժեքը գնահատել են մեկ միլիարդ 100 միլիոն դրամ։ Շենքն այս գնով վաճառելուն դեմ են միայն ավագանու ընդիմադիր խմբակցությունների վեց ներկայացուցիչները։ Ըստ նրանց ավագանու հաստատմանն է ներկայացվել նախագիծ՝ օրենքի խախտումով։

«Ըստ էության, տեղական նշանակության պատմական հուշարձան է հանվում աճուրդ-վաճառքի, բայց առանց հանրային քննարկման։ Էստեղ ամենակարևոր հանգամանքներից մեկը նաև դա է՝ լսել հանրության կարծիքը և ճշտել նպատակային նշանակությունը։ Մենք էդ  ավագանու մանդատով չենք գործուղվել, որ տեղական նշանակություն ունեցող շենքը հանենք վաճառքի առանց  հանրային կարծիք  հարցնելու և առանց որոշելու, թե ինչ նպատակային նշանակությամբ է դա օգտագործվելու»,-նշում է Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Կարեն Մալխասյանը։

Ավագանու անդամ Կարեն Մալխասյանը անհիմն է համարում  հիմնավորումը, թե ոչ միայն մի  քանի մասնաշենքերից, կցակառույցներից նաև 6000 քմ հողատարածքից կազմված նախկին հիվանդանոցը վաճառքի են հանում պահպանման ծախսերի դժվարությունների պատճառով։ Ըստ նրա շենքի նպատակային և այլ տարբերակով օգտագործման այլ ձևեր չեն էլ գտել կամ քննարկել։

«Ճերմակ հիվանդանոց»-ի շենքը որպես պատմամշակութային հուշարձան օտարման ենթակա է  միայն ԿԳՄՍ նախարարության համաձայնության դեպքում: Քաղաքապետարանը կառույցն աճուրդով վաճառելու մասին որոշման նախագիծը ավագանու նիստում  ներկայացրել է առանց նախարարության պատասխանն ունենալու:

Աճուրդ հայտարարելուց առաջ, անցած տարի մայիսին, հանրային լսում եղավ շենքի  նպատակային օգտագործման շուրջ։ Երեք առաջարկ ներկայացվեց, դրանից երկուսը նորից շենքը բուժհաստատություն ծառայեցնելու ծրագրեր էին։ Հանրային լսման արդյունքները, որոնք իբր թե պարզ պետք է դառնային 5 օրից, մոտ մեկ տարի է մասնակից կողմերի համար մնացել են անհայտ: Ծրագիր-առաջարկներից մեկը ներկայացրել էր Աշոտ Կուրղինյանը՝ Ավստրիական մանկական հիվանդանոցի նախկին տնօրենը։

«Հանրային լսումներում մեծ ներդրումային ծրագիր ներկայացրեցինք հիմնավորումներով․ ներդրման չափը մինչև մեկ միլիարդ դրամ էր, սոցիալական կոմպոնենտ ևս ուներ մեր ծրագիրը, բայց մնաց անպատասխան ամեն ինչ։ Հանրային լսման արդյունքները բացարձակ չհասկացանք ինչ էր, մեզ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան տվեցին»,- ասում է «Արմենիա»  Հանրապետական ԲԿ փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։

Ներկայացրած ծրագրի հավակնությունները ըստ Աշոտ Կուրղինյանի  քաղաքում երկրորդ ժամանակակից բժշկական կենտրոն ունենալն էր, որը ըստ նրա խիստ  անհրաժեշտություն է, ինչի համար պատրաստ էր մեկ միլիարդ դրամի ներդրում կատարել, այսինքն՝ այնքան, ինչքանով որ հիմա շենքը դրվել է աճուրդ-վաճառքի։

Արդեն վարձակալված  շենքի մի հատվածում 19 միլիոն դրամի հիմնանորոգման աշխատանքներ Աշոտ Կուրղինյանն արդեն կատարել էր, որտեղ բուժծառայություններ էր մատուցելու, ևս 3 միլիոն դրամ էլ համայնքային բյուջե վարձակալության գումար է վճարել: Այժմ էլ նա չի բացառում հայտարարվող աճուրդին իր մասնակցությունը։

Շենքն աճուրդով օտարելու մրցույթի օրը ճարտարապետին հայտնի չէ․ ժամկետներ էլ չի նշում: Այս ընթացքում կփորձեն հստակեցնել այն պահանջներն ու պայմանագրային դրույթները, որոնք սահմանելու են բոլոր մասնակիցների համար: Իսկ նպատակային օգտագործման առաջնահերթություն ո՞րը կհամարեն, դա էլ ճարտարապետը չի հստակեցնում։

Նշենք նաև, որ շենքի  մի հատվածում անհատույց հիմունքներով, բայց տարածքի հիմնանորոգման պայմանով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն է տարածք տրամադրվել: Գրասենյակի գործունեությունը այդ տարածքում 10 տարի պայմանագրային ժամկետով է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP