20:00 28.02.2023
Գյումրի և Վանաձոր քաղաքներում նախատեսվում է ներդնել պլաստիկ շշերի վերամշակման պրակտիկա, գործարկել, այսպես կոչված՝ «կանաչ» ավտոբուսներ։ Խոսքը էլեկտրական ավտոբուսների մասին է։ Այս ամենը նախատեսված է «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրով, որը ֆինանսավորում է եվրամիությունը։ Տեղի է ունեցել ծրագրի ղեկավար կոմիտեի 3-րդ նիստը, որտեղ քննարկվել են ընթացիկ հարցերը և խնդիրները։ Դրանք հիմնականում կապված են էլեկտրական ավտոբուսների ձեռք բերման հետ։
Նպաստել Գյումրի և Վանաձոր քաղաքների կայուն կառավարմանը, ծառայությունների որակի բարելավմանը։ Սա ենթադրում է երկու քաղաքներում բնապահպանական միջոցառումների անցկացում, աղբահանության և ուղևորատար տրանսպորտային պարկի ենթակառուցվածքների թարմացում։ Ավելի պարզ` երկու քաղաքներում ներդրվելու են էլեկտրական ավտոբուսներ, որոնք կթարմացնեն ավտոպարկը, միևնույն ժամանակ բնապահպանական խնդիրներ չեն առաջացնի, քանի որ աշխատելու են էլեկտրականությամբ։ Ծրագիրը մի քանի տարի է մշակվում է, քննարկվում և հիմա պարզվում է, որ բյուջեն չի բավականացնում Գյումրիի և Վանաձորի համար նախատեսված ավտոբուսները ձեռք բերելու համար։
Այսինքն, ի սկզբանե ավտոբուսների ձեռքբերման համար նախատեսված ֆինանսավորումը հիմա արդեն չի բավականացնում և լրացուցիչ ֆինանսավորման կարիք կա։ Տարբերակ ծրագրի ղեկավարն է նշում՝ պետք է ներդրում անեն քաղաքապետարանները և կառավարությունը։
«Տրանսպորտի հարցով մենք խնդիր ունենք բյուջեի հետ կապված։ Պետք է փորձենք հասկանալ, թե ի՞նչ լուծումներ կլինեն։ ֆինանսավորման առումով այն տարբերությունը, որը մեզ մոտ առաջանում է, միգուցե երկու համայնքները և կառավարությունը այս խնդրի լուծմանը գանք։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր ունեցած ռեսուրսները բավարար չեն, որ կարողանանք գնել այն, ինչը պլանավորել ենք»,- ասել է «ԿԿԿ դաշինք» ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին։
Գյումրիի ուղևորատար տրանսպորտի պարկը թարմացվեց սուբվենցիոն ծրագրով ձեռքբերված միկրոավտոբուսներով։ Բայց սա հնարավորություն տվեց նորացնել քաղաքի տրանսպորտի միայն մի մասը։ 22, 18, 14 համարի երթուղիները դեռ հին միկրոավտոբուսներով են սպասարկում։ «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի հաջորդ բաղադրիչը Գյումրիում և Վանաձորում աղբահանության կազմակերպմանն է վերաբերում։ Նախատեսվում է նոր աղբամաններ գնել, աղբը տեսակավորել և վերամշակել։
«Յուրաքանչյուր համայնքի համար ձեռք ենք բերում 630 աղբաման, որը նախատեսված է և՛ խառը աղբի համար, և՛ պլաստիկ շշերի համար։ 330-ը խառը աղբի համար է, 300-ը՝ պլաստիկ շշերի համար։ Անկախ նրանից, թե պլաստիկ ինչքան կհավաքվի, մենք նաև խառը աղբի տարանջատման հոսք կարող ենք ունենալ։ Երկու քաղաքում էլ կտեղադրվեն հոսքագծերը»,- ասել է Նատալյա Լափաուրին։
Նախատեսվում է երկու քաղաքներում աղբի վերամշակման հոսքագծեր տեղադրել։ Արդեն որոշել են, որ պլաստիկից կկարողանան մայթերի երեսապատման սալիկներ ստանալ։ Ծրագրի հաջող արդյունքի դեպքում երկու քաղաքները՝ Վանաձորն ու Գյումրին, կկարողանան աղբի վերամշակումից ստացած հումքի փոխանակություն կատարել։
Հիշեցնենք, տարիներ առաջ Գյումրիում աղբի տեսակավորման արտադրամաս բացվեց, որը երկար չգործեց, այն պատճառաբանությամբ, որ Գյումրիում տեսակավորման ենթակա աղբի քանակությունը քիչ էր։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...