20:00 27.02.2023
2022 թվականին Ռուսաստանի Դաշնություն մեկնած աշխատանքային միգրանտների թիվը 8,5-ից 10 տոկոսով նվազել է, և սա պայմանավորված է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում 2021-ի տարեվերջին տեղի ունեցած փոփոխություններով և դրանց մասին հայ միգրանտների անիրազեկվածությամբ։
Այս մասին այսօր Գյումրիի Երկխոսությունների մեդիա կենտրում խոսել են «Հայկական Կարիտաս»-ի փորձագետը և Թոնգ Ջահոնի միջազգային հասարակական կազմակերպության նախագահը։ Ռուսասատանում գործում են միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, համաձայն որոնց, աշխատանքային միգրանտների համար սահմանվում են պարտադիր կանոններ, որոնք խախտելու դեպքում նրանց նկատմամբ կարող է մուտքի արգելք կիրառվել։
«ՌԴ աշխատանքի նպատակով մեկնող մեր երկրի քաղաքացիները պարտավոր են 30 օրյա ժամկետում միգրացիոն հաշվառում անցնել, այնուհետև անցնել բուժզննում և հանձնել մատնահետք։ Միայն դրանից հետո նրանք կարող են օրինական գտնվել ՌԴ-ում։ Եթե 30 օրվա ընթացքում չեն հանձնում մատնահետք և չեն անցնում բուժզննություն, ապա նրանց միգրացիոն հաշվառումը չեղարկվում է, և որքան երկար է մարդն առանց միգրացիոն հաշվառման գտնվում ՌԴ-ում, այնքան երկար է տևելու նրա մուտքի արգելքի ժամկետը՝ 3-10 տարի ժամկետով»,- նշել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
Ի՞նչ պետք է իմանան Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտները կամ ավելի պարզ ասած՝ խոպանչիները։ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունում փոփոխություններ են կատարվել, համաձայն որոնց սահմանված է, թե ի՞նչ ժամկետներում պետք է աշխատանքային միգրանտները հաշվառում անցնեն և թե ի՞նչ պարտադիր գործընթացներ են հաջորդելու հաշվառմանը։
Ռուսաստան աշխատելու մեկնող հայ միգրանտների մեծ մասն այս փոփոխությանն անտեղյակ է։ Միգրացիոն հաշվառումն անցնում են, իսկ հետո սահմանված ժամկետում պարտադիր բուժզննություն չեն անցնում ու մատնահետք չեն թողնում, ինչը համարվում է խախտում, որի հետևանքը միգրացիոն հաշվառման կասեցումն է ու մուտքի արգելքը։
«Եղել է դեպք, որ միգրանտի հաշվառումը դադարեցվել է և նա նույնիսկ այդ մասին տեղյակ չի եղել, քանի որ հաշվառման հասցեում չի բնակվում։ Մուտքի արգելք սահմանելու ևս մեկ պատճառ էլ թույլ տված իրավախախտումներն են։ Միգրանտները հաճախ զարմանում են, թե ինչու են նրանց նկատմամբ մուտքի արգելք սահմանել, երբ իրավախախտման համար տուգանք են վճարել։ Մենք բացատրում ենք, որ մուտքի արգելքը կախված չէ նրանից, թե տուգանք վճարել ես, թե ոչ, այլ պայմանավորված է նրանով, որ իրավախախտման համար միգրանտի անունով ակտ է կազմվել»,-նշում է Թոնգ Ջահոնի միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Վալենտինա Չուպիկը։
Ռուսաստանի օրենսդրության համաձայն, անձը պետք է միգրացիոն հաշվառման կանգնի իր իրական բնակության հասցեում, հակառակ դեպքում, եթե բացահայտվի, որ նա այլ հասցեում է բնակվում, անձին սպառնում է կամ տուգանք, կամ մինչև մեկ տարի ազատազրկում, քանի որ ՌԴ օրենսգրքով դա համարվում է միտումնավոր կեղծ տեղեկատվության տրամադրում պետությանը: Փորձագետները նշում են՝ երբեմն ԵԱՏՄ երկրից եկած օրինական միգրանտի կարգավիճակն ավելի շահեկան է, քան Ռուսաստանում զարտուղի ճանապարհներով ձեռք բերած մեկ այլ կարգավիճակ։ Աշխատանքային միգրանտի կարգավիճակով մեկնողների միայն մի մասն է իրականում աշխատանքային պայմանագիր կնքում։
Անկախ մեկնելու նպատակներից, փորձագետների հորդորն ու խորհուրդը մեկն է՝ ցանկացած երկիր մեկնելիս ուսումնասիրել այդ երկրում գործող միգրացիոն օրենսդրությունը և կատարված փոփոխությունները։
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ ԱվանեսյանՀարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...
16:12 19.04.2025
Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնըՎալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...
16:05 19.04.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էրՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
16:00 19.04.2025
44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել էՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...
15:53 19.04.2025
12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:41 19.04.2025
Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարությունՎճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […] ...