21:00 23.02.2023
«Կումայրի» արգելոց- թանգարանի հատուկ պահպանվող շինությունների ցանկում ներառված Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և մարզադահլիճի վերանորոգման մեկնարկի ժամկետներ դարձյալ չկան: Նախագիծը պատրաստ էր դեռ երկու տարի առաջ։ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի մասնագետները գնահատել են, հստակեցրել պահանջվող ֆինանսավորման չափը: Պետության և համայնքային համաֆինանսավորման պարտավորությունները ևս կատարված են, բայց երկու տարի է պատշգամբի պահպանության ծրագիրը ձգձգվում է։
Ճոճվող հատակ, քայքայված փայտյա հենասյուներ ու մեծ ճաքերով՝ առանձնացված պատեր…. Ավելի քան 15 տարի դպրոցի մարզադահլիճի վիճակն անհուսալի է: Ֆիզկուլտուրայի դասերը խարխլված պատերով մասնաշենքում պարապել հնարավոր չէ։
Դեռ 2019 թվականին Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն են վիճակը գնահատել, եզրակացություն տվել, որ դպրոցի մարզդահլիճն ու փայտյա պատշգամբը վտանգավոր են։ Մասնագիտական նման եզրակացությունն էլ հիմք է հանդիսացել «Կումայրի» արգելոցի կառույցն ընդգրկել դպրոցաշինական ծրագրում։
Խոսքը 2020 թվականին հաստատված քաղաքաշինական ծրագրի մասին է։ Հետագա քայլը եղավ այն, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը կազմեց վերակառուցման նախագիծ-նախահաշիվ, հայտարարեց շինմրցույթ, բայց շահող կազմակերպություն մինչև հիմա չի գտնվել։
«Պատշգամբի հատվածը հիմնանորոգվելու է, այսինքն վերանորոգելու բան չկա, հիմքից կառուցելու են նորը։ Շինարարների հետ որ զրուցում եմ, ասում են, որ գումարը էդքան էլ մեծ չէ, չգիտեմ մոտ 50 միլիոնը մեծ է, թե չէ էս մի պատշգամբի ու մարզադահլիճի համար, բայց բոլոր դեպքերում սա է եղել պատճառը, որ չեն մասնակցել մրցույթին, մեկ-երկուսն էլ ասել են, թե տեղյակ չեն եղել»,- նշում է Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը։
Իսկ ինչո՞ւ են հրաժարվում շինարարական կազմակերպությունները մասնակցել պատմական պատշգամբի հիմնանորոգման և մարզադահլիճի վերանորոգման համար հայտարարված մրցույթներին: Դպրոցի տնօրենին հասած տեղեկություններով, պատճառը նախահաշվով սահմանված արժեքն է, որը, ըստ շինարար մասնագետների գնահատումների, նման ծավալի շինարարության համար բավարար չէ: Իսկ ե՞րբ կհայտարարվի նոր մրցույթ․ ծրագրի մասին պարզաբանումներ ներկայացնելիս, տարածքային զարգացման հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սարգիս Գոքորյանը ժամկետներ չնշեց։
«Էս պահին ծրագիրը, որով պիտի իրականացվեն տվյալ դպրոցի բարենորոգման աշխատանքները, որոշակի քննարկումներ կան, այսինքն՝ տեղական տնտեսական զարգացման ծրագիրն է, որը ֆինանսավորվում է համաշխարհային բանկի և կառավարության կողմից, և դրա շարունակություն, լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցերն են օրակարգում։ Վերջնական քննարկումների արդյունքների վերաբերյալ հիմնադրամը հայտարարություն կտարածի»,- ShantNews.am-ի հետ զրույցում պարզաբանել է Սարգիս Գոքորյանը։
Պատասխանատուն ընդգծեց, որ ծրագիրը շարունակելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում Համաշխարհային բանկի և կառավարության միջև։ Նաև նախագծանախահաշվային փաստաթղթով պատշգամբի և մարզադահլիճի վերանորոգման համար սահմանված 43 միլիոն դրամը նման ծավալի աշխատանքներ իրականացնելու համար բավարար չեն և լրացուցիչ ֆինանսավորում գտնելու անհրաժեշտություն է առաջացել։
Արգելոցի մաս կազմող կառույցի վերանորոգումներն արվելու են նորմերի խիստ պահպանումով, որը նախագծով է նաև սահմանված։ Հին, քաղաքային միջավայրին բնորոշ փայտե պատշգամբը պետք է վերականգնվի նույնությամբ, թույլատրելի փոփոխությունը միայն լինելու է կրող հենասյուների համար, փայտե հենասյուները կփոխարինվեն երկաթյայով։
Տարածքային զարգացման հիմնադրամի պատասխանատուն հայտնեց, որ անցած 2 տարիների ընթացքում պատշգամբի և մարզադահլիճի սեյսմիկ վիճակի կրկնակի ուսումնասիրություն չի կատարվել, մասնագիտական եզրակացություններից հետո չեն բացառվում նախագծային փոփոխությունները ևս։
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...
23:59 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 08.04.2025
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...
23:49 08.04.2025
Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայությունՀասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...
23:42 08.04.2025
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներԱպրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...