19:56 21.02.2023
Գյումրիում բացվեց կամերային երաժշտության դահլիճ, որն իր ձայնային ու տարածական հնարավորություններով կդառնա հարթակ կամերային նվագախմբերի ու անհատ երաժիշտների համար։ Կամերային երաժշտության դահլիճի է վերափոխվել թիվ 4 երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը, որի վերանորոգումը, կահավորումն ու լուսաձայնային տեխնիկայի ձեռք բերումը կատարվել է համայնքային բյուջեի միջոցներով։
70-ականներին կառուցված երաժշտական դպրոցի դահլիճում վերանորոգման աշխատանքները սկսվեցին երկու տարի առաջ։ Նախագիծը կարևորվեց, քանի որ մշակութային քաղաքը չուներ բավարար հնչողության համերգային դահլիճ։ Նպատակը աշակերտական դահլիճը կամերային երաժշտության վերափոխելն էր։ Բեմի փայտյա հատակն ու հենասյուները խոնավությունից քայքայվել էին, դահլիճը գրեթե փակ էր մշակութային միջոցառումների համար։
Երկու տարվա ծրագիրը իրականացվեց երեք փուլով։ Դահլիճը վերանորոգվեց ու արդիականացվեց։ Սկզբնական փուլում քաղաքային բյուջեից տրամադրվեց 20 միլիոն դրամ, իսկ ջեռուցման համակարգ անցկացնելու համար հատկացվեց ևս 5 միլիոն դրամ։ Ապա անհրաժեշտ պահանջ դարձավ կամերային դահլիճի նախասրահի վերանորոգումը։ Թիվ 4 արվեստի դպրոցի նախասրահի մեծ պատուհանները ենթակա էին փոխարինման, որի համար ծախսվեց ևս 8 միլիոն դրամ։ Երեք փուլով կատարված աշխատանքների արդյունքում առաջին անգամ Գյումրին այժմ ունի կամերային երաժշտության դահլիճ։
«Ես վստահ եմ, որ Գյումրիի կամերային երաժշտության դահլիճը դառնալու է սպասված հանդիպումների հանգրվան, որ այստեղ ելույթ են ունենալու հայ և միջազգային ճանաչում ունեցող այնպիսի երաժիշտներ, ովքեր մինչ այս պահը հրաժարվում էին նվագել կամ ելույթներ ունենալ Գյումրիում՝ համապատասխան դահլիճի, գործիքների կամ միջավայրի բացակայության պատճառով և, ավելի քան համոզված եմ, որ այսօրվանից հետո դասական երաժշտության պատմության նոր էջ ենք գրելու Գյումրիում՝ շնորհիվ այս դահլիճի»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Կամերային երաժշտության դահլիճն իր ակուստիկ հնարավորություններով թույլ կտա դասական համերգներ անցկացնել Գյումրիում։ Դահլիճը կահավորված է նոր լուսաձայնային տեխնիկական միջոցներով, նախատեսված է մինչև 250 հանդիսատեսի համար։
Այս ընթացքում Գյումրիում ստեղծվել են նոր նվագախմբեր, որոնցում ընդգրկված են քաղաքի արվեստի դպրոցների լավագույն աշակերտներն ու երաժիշտ կատարողները։ Նոր կամերային դահլիճում առաջին համերգային կատարմամբ ներկայացավ Տիգրան Մանսուրյանի անվան աշակերտական նվագախումբը, որը հիմնադրվել է երկու տարի առաջ։
Մանսուրյանի անվան աշակերտական նվագախմբից բացի, «Անի» փողային նվագախմբին կից այս ընթացքում հիմնվել է նաև մանկական փողային նվագախումբ, որը հարուստ պատմություն ունեցող նվագախմբի ավանդույթների շարունակողն է լինելու։ Բոլոր նվագախմբերն այս ընթացքում համալրվել են անհրաժեշտ երաժշտական գործիքներով։
Աշակերտական, երիտասարդական ու քաղաքի բոլոր նվագախմբերի, անհատ կատարողների համար կամերային երաժշտության դահլիճը համերգային ծրագրերով ու երաժշտական փառատոններով հանդիսատեսին ներկայանալու ազատ ու բաց հարթակ է լինելու։ Այստեղ են անցկացվելու մշակութային միջոցառումներն ու դասական համերգները։
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...