«Միլան»-«Արսենալ». ռևանշի փորձ 6 տարի անց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

«Միլան»-«Արսենալ». ռևանշի փորձ 6 տարի անց

16:26 08.03.2018

Ֆանտասիկ անցյալով երկու թիմերը միմյանց դեմ կխաղան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում:  Ընդամենը 10 տարի առաջ «Արսենալ»-ն  ու «Միլան»-ը  եվրոպական ամենաուժեղ ակումբների առաջին տասնյակում էին: Հիմա շատ բան է փոխվել, թեև շարունակում են մնալ եվրոպական ամենաքննարկվող ակումբներից. անգլիական թիմի  հասցեին վերջին շրջանում ավելի շատ քննադատություն է հնչում, իտալացիների պարագայում ճիշտ հակառակն է:   Տևական անհաջողություններից հետո «Միլան»-ը  կտրուկ վերափոխվեց:  Արդեն 13-րդ խաղն անընդմեջ իտալական թիմը պարտություն չի կրել:  Ճիշտ հակառակ իրավիճակում է հայտնվել լոնդոնյան ակումբը. անցած 15 խաղում ընդամենը 4 հաղթանակ, վերջին 6 խաղերից 5-ում՝ պարտություն,  ընդ որում՝ նաև Լիգայի գավաթում:  Սրան գումարվում է երկրպագուների և մամուլի  օրեցօր աճող  ճնշումն ակումբի ու հատկապես գլխավոր մարզչի վրա: 

68 ամյա Վենգերը, սակայն, ինչպես միշտ հանգիստ է ու hավասարակշռված: Ավելին՝ հասցրել է հայտարարել, որ մտադրություն չունի մինչև սեզոնի ավարտը հեռանալ ակումբից, եթե նրան ստիպողաբար պաշտոնանկ չանեն: Վճռորոշ դեր կարող է խաղալ Միլանի հետ հանդիպումը և, առհասարակ, Եվրոպա լիգան: Հեղինակավոր ակումբների համար ոչ այնքան հեղինակավոր Եվրոպա լիգայի գավաթը «Արսենալի»  պարագայում հսկայական նշանակություն կարող է ունենալ:    Հաղթանակը կարող է վերականգնել Վենգերի երբեմնի փառքը, իսկ պարտությունը  վերջակետ դնել նրա կարիերայի վրա:  Վենգերը սա լավ է հասկանում: Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում նա խոստովանել է,  որ ծանր հանդիպում է սպասվում:  Վենգերը պատասխանել է այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Մխիթարյանի փորձառությունը օգնել հաղթել Եվրոպա լիգայի մրցաշարում:   

«Ես շատ հուսով եմ, որ նա կօգնի մեզ, բայց մինչև Եվրոպա լիգայում հաղթելու մասին մտածելը պետք է հանդիպել «Միլանի» հետ և անել  ամեն հնարավորը հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար։  Իմ կարծիքով, բարդ հանդիպում է լինելու, բարդ դիմակայություն:   Գիտենք, որ հիմա բարդ ժամանակներ են և մենք պետք է կենտրոնացած լինենք»,- լրագրողի հարցին պատասխանել է Վենգերը:  

Վենգերը չի կիսում այն կարծիքը, որ 10 համարի խաղաոճ ունեցող երկու ֆուտբոլիստների՝ Մխիթարյանի ու Օզիլի միասին խաղադաշտ դուրս գալը սխալ է:  Այսպիսի կարծիք վերջերս քիչ չի հնչել: 

«Ֆուտբոլում շատ են օրինակները երբ 10 համարները խաղացել են միասին: 1970 թվականին Բրազիլիան փայլեց երկու 10 համարներով: Վստահեցնում եմ, որ Մխիթարյանն ու Օզիլը կարող են խաղալ միասին: Կարծում եմ՝ շուտով խաղային այս զույգը մեծապես կօգնի մեզ: Նրանք ստեղծագործ ֆուտբոլիստներ են և լավ են պաշտպանվում»,- նշել է Վենգերը:

Պաշտպանությունը Արսենալի ամենաթույլ կողմն է մնում: Համացանցում, հատկապես «Մանչեստեր Սիթի»-ին երկու անգամ խոշոր հաշվով  պարտվելուց հետո ակումբի  և Վենգերի հասցեին ուղղված քննադատությունները  ավելի շատ հենց պաշտպանության հետ կապված խնդրին են առնչվում: Ի դեպ, ամենաքիչ քննադատությունը  Մխիթարյանի հասցեին է: Ահա օգտատերերի արձագանքներից մի քանիսը: 

 
«Արսենալը» շարունակում է անկումը, սա արդեն ամոթ է:  Միայն Մխիթարյանը ցույց տվեց հանճարեղ խաղ: 

Միկին   ջանք չխնայեց,  նա անընդհատ շարժման մեջ էր, 11 մետրանոց վաստակեց, բայց դա բավարար չէր: 

Միայն հարձակվողներով ու կիսապաշտպաններով խնդիրը չի լուծվի: Լավ էր, որ գնեցին Մխիթարյանին, բայց դրանից հետո ո՞ւմ էր պետք Օբամեյանգը:  Պաշտպան գնեիք, թիմին հենակետային պաշտպան է պետք:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների ,վերջին շրջանում, «Արսենալում», աշխատավարձերի հետ կապված դժգոհություններ էլ կան: Որպես կանոն բոլորն այստեղ գրեթե հավասար աշխատավարձ են միշտ ստացել, բայց  աստղային ֆուտբոլիստների՝ Օբամեյանգի, Մխիթարյանի և Օզիլի մուտքով այս սկզբունքը խախտվեց:  Օզիլը ստանում է շաբաթական 350 հազար ֆունտ սթերլիգ,  Մխիթարյանը՝  200 հազար, Օբամեյանգը՝ 180 հազար, ինչը զգալիոներն բարձր է միջին չափից:   

 

Ինչ մնում է «Միլան» – «Արսենալ» հանդիպմանը, ապա այն կարևոր է երկու թիմի համար էլ, քանի որ երկուսի պարագայում էլ Չեմպիոնների լիգայում հայտնվելու միակ հնարավորությունն է մնացել:  Վերջին անգամ այս թիմերը հանդիպել են 6 տարի առաջ:  2012 թվականի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Միլան»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Արսենալին» 4-0 հաշվով:  Լոնդոնցիները պատասխան խաղում հաղթեցին 3-0, բայց դուրս մնացին Չեմպիոնների լիգայից:  

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ «Միլան»-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 8-ին Երևանի ժամանակով 21.55-ին, այն կարող եք դիտել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

08:50 25.11.2024

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

Արգենտինայի կառավարությունը պատրաստ է համագործակցել Ուրուգվայի ընտրված նախագահ Յամանդու Օրսիի հետ։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։ «Արգենտինան շնորհավորում է Ուրուգվայի ժողովրդին օրինակելի քվեարկության օրվա կապակցությամբ և ողջունում է ընտրված նախագահ Յամանդա Օրսիին։ Մենք վերահաստատում ենք Ուրուգվայի հետ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը երկու երկրների բարօրության համար համատեղ օրակարգն ամրապնդելու համար»,-ասվում է գործակալությյան […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:40 25.11.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   ...

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

08:34 25.11.2024

Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան բժշկական համալիրի աշխատակիցները կոչ են արել միջազգային հանրությանը` խնդրելով առնվազն մեկ շտապօգնություն ուղարկել պաշարված հիվանդների և հիվանդանոցի անձնակազմի համար: Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ «հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները 50 օր շրջափակման մեջ են գտնվում իսրայելական բանակի կողմից»։ «Մենք խնդրում ենք վիրաբույժներ, բժշկական պարագաներ […] ...

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

08:25 25.11.2024

Ուրուգվայի նախագահը շնորհավորել է Օրսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պուն շնորհավորել է ընդդիմադիր ձախ կենտրոնամետ կոալիցիայի «Լայն ճակատ» կուսակցության թեկնածու Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Ես զանգահարեցի Յամանդու Օրսիին, որպեսզի շնորհավորեմ նրան որպես մեր երկրի ընտրված նախագահ», -գրել է Լակալ Պուն X-ում: Նա նաև հայտարարել է իշխանությունը փոխանցելու գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

BACK_TO_TOP