20:42 16.02.2023
Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմում գրեթե դեկորներ չկան, միայն ճամպրուկներ են ու վարագույրներով առանձնացված հարթակ, որտեղ երիտասարդ դերասաններ են, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ու Գյումրիի մասնաճյուղի ուսանողները, որոնք Չարենցի պոեմի կերպարներն են։
«Պոեմից բացի բեմում կտեսնենք նաև Չարենցի այլ բանաստեղծություններ։ Սցենարային աշխատանք, որպես այդպիսին, թուղթ ու գրիչով չի եղել, մենք հավաքվում ենք, ընտրում ստեղծագործությունն ու սկսում ենք դրա վրա աշխատել։ Կարծում եմ աշխատանքը հետաքրքիր է ստացվել, հատկապես, որ նախագծում ներգրավված են միայն երիտասարդ դերասաններ։ Այն, ինչ որ բեմում կտեսնեք, ստեղծվում է տեղում, թե՛ երաժշտությունը, թե՛ նույն դրամատուրգիական գիծը»,- ասում է ռեժիսոր Գոռ Մարգարյանը։
«Ամբոխները խելագրված» պոեմը Չարենցը գրել է 1919 թվականին, որտեղ նկարագրվում է հեղափոխական զանգվածների գործողությունները, որտեղ ժողովուրդը փողոց էր դուրս եկել հին աշխարհը կործանելու և նորը կառուցելու ցանկությամբ։ Մեծ դասականի պոեմի ողջ փիլիսոփայությունը մատուցվում է յուրովի մեկնաբանությամբ։
Բեմում հանդիսատեսը պոեզիայի երեկո չի տեսնելու, չարենցյան հայտնի ու սիրված տողերը ներկայացնում են սցենարական լուծումներով։ Բեմից մեկ ու կես ժամ հնչելու են Չարենցի ինքնատիպ բառակազմությունները և մաքրամաքուր հայերենը։
«Սա հնարավորություն է ներկայացնել հոգին, մարմինն ու խոսքը, մանավանդ, երբ ներկայացնում ենք Չարենցին, երբ խոսում ենք Չարենցի լեզվով։ Բեմում 29 հոգի ենք և բոլորս էլ չարենցոտված ենք, ներկայացնում ենք Չարենցի կյանքն ու ստեղծագործությունները»,- ասում է ԵԹԿՊԻ Գյումրիի մասնաճյուղի ուսանողուհի Սոֆի Սարգսյանը։
Ներկայացման ընթացքում բեմում կլինեն նաև երաժիշտները, որոնք կենդանի, իմպրովիզ կատարումներով կամբողջացնեն մասսայական տեսարանները։ Երաժշտական ձևավորումը գյումրեցի երիտասարդ ստեղծագործող Նարեկ Կոսմոսինն է, կհնչեն նաև Չարենցի հայտնի մի քանի բանաստեղծությունների հիման վրա գրված նոր երգեր ու կոմպոզիցիաներ:
«Բանաստեղծություններ կան, որ չեն սանձվում, երբեք երգ չեն դառնում, հազվադեպ բանաստեղծություններ են, որ կարող ես սանձել ու երգ դարձնել։ Օրինակ՝ «Էլի գարուն կգա, կբացվի վարդը»․․․Կարելի է ասել սա ողջ պատերազմական խառնաշփոթի մեջ մի խաղաղության կետ է, հանգստության նոտա կա մեջը»,- նշում է Նարեկ Կոսմոսը։
Ներկայացման հիմքը երաժշտությունն է ու պլաստիկան, բոլոր դրվագներում դերակատարները շարժման մեջ են, անգամ չարենցյան տողերն արտասանելիս հենց մարմնի շարժումներով վերարտադրում են խոսքն ու ասելիքը:
«Ամբոխները խելագարված» ներկայացումը մեկ այլ տարբերակով ու փոքր կազմով դեռ մեկ տարի առաջ ներկայացվել էր ԱՊՀ երկրների «Գիտիս» հեղինակավոր փառատոնին ու արժանացել ջերմ ընդունելության:
Բեմականացված պոեմը թատրոնի բեմում է փետրվարի 18-ին։ Հանդիսատեսի համար այն կլինի հայկական պոեզիայի, Չարենցի ըմբոստ կերպարի մատուցման նոր ձևաչափ ու թատերային նոր մոտեցում: Այն նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125- ամյակին։ Ներկայացումը հավակնում է արտերկում նոր թատերական մրցույթների մասնակցության հայտով հանդես գալ։
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...