ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. կազմվել է շուրջ 1000 արձանագրություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. կազմվել է շուրջ 1000 արձանագրություն

13:19 20.08.2018

Այս շաբաթ ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն:
Ուժեղացված ծառայությունը ղեկավարել է ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, իսկ մի քանի ուղղություններով գործողությունները համակարգել են ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ծառայության ստորաբաժանումների հրամանատարները, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Շուրջօրյա ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 1000 արձանագրություն, մոտ 150 մեքենա տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
40 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10 տրանսպորտային միջոց եղել է տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ, 90-ի հողմապակիներն էլ եղել են թաղանթապատ:

Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում են եղել մայրաքաղաքում ուշ ժամերին, այսպես ասած, մրցավազքեր ու դրիֆտներ կատարող, երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող և միտումնավոր խախտումներ կատարող վարորդները: Հայտնաբերվել է նման 50 վարորդ:

Ուժեղացված ծառայության ընթացքում ժամկետն անց ԱՊՊԱ պայմանագրի համար վարչական իրավախախտման վերաբերյալ կազմվել է 35 արձանագրություն:
Տուգանվել են նաև երեկոյան ժամերին բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով, գերհզոր ձայնազդանշանային համակարգեր ունեցող մեքենաների ու մոտոցիկլետների վարորդները:

Հայտնաբերվել են տարբեր առարկաներով համարանիշը ծածկած և չթույլատրված վայրերում կայանած մեքենաներ: Որոշները խախտումները վերացրել են տեղում, իսկ մյուս տրանսպորտային միջոցները ավտոքարշակը տեղափոխել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք և դրանց վարորդների նկատմամբ կազմվել համապատասխան արձանագրություններ:
Զգուշացվել են չթույլատրված հատվածներով փողոցները հատող երթևեկության մասնակից հետիոտները:

Ծառայության ընթացքում ոչ մի վարորդի նկատմամբ որևէ ներողամտություն չի ցուցաբերվել, բոլոր օրինախախտները՝ անխտիր ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.04.2025

SHANTNEWS

Իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնություն․ Ոստիկանությունը եզրափակչում է

21:57 18.04.2025

Իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնություն․ Ոստիկանությունը եզրափակչում է

Ապրիլի 18-ին «Դինամո» մարզադահլիճում կայացել է Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե ֆուտզալի հանդիպումը, որին ներկա էին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:   Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե դիմակայությունում 2-1 հաշվով հաղթել է Ոստիկանության հավաքական թիմը։ Համառ պայքարի արդյունքում կիսաեզրափակիչ փուլ դուրս էին եկել Ոստիկանության, Պետական Եկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության […] ...

Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակը մոտենում է հանգուցալուծման

21:39 18.04.2025

Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակը մոտենում է հանգուցալուծման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հրադադարի և հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնությունների հասնելու գործընթացը մոտենում է հանգուցալուծմանը։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Տեսնենք՝ կարո՞ղ ենք դրան հասնել: … Կարծում եմ՝ մենք իսկապես լավ հնարավորություն ունենք սա ավարտին հասցնելու։ Եվ հիմա ամեն ինչ իր հունով է ընթանում», – […] ...

Վարչապետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին

21:15 18.04.2025

Վարչապետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին: Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր […] ...

Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին

21:07 18.04.2025

Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին

Կոլումբիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Կառլոս Վալդերաման խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի վարքի մասին: «Այն, ինչ նա անում է, անթույլատրելի է: Վինիսիուսը պետք է սովորի լավագույններից և չլացի: Լավագույններին կարող են միշտ հարվածել, բայց նրանք պետք է մնան ոտքի վրա»,- Վալդերամայի խոսքերը մեջբերում է AS-ը: Ավելի վաղ Վինիսիուսը 105-րդ գոլն էր խփել «Ռեալի» կազմում՝ […] ...

Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց

20:57 18.04.2025

Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց

Գործարար աշխատաժողովի մասնակցիների հետ այցելել ենք Կիրանց եւ դիտարկել՝ սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները եւ բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքները: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP