Թուրքիայում երկրաշարժի հետևանքները չէին լինի այդքան ողբերգական, եթե պահպանվեին կառուցապատման նորմերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

Թուրքիայում երկրաշարժի հետևանքները չէին լինի այդքան ողբերգական, եթե պահպանվեին կառուցապատման նորմերը

21:15 15.02.2023

Թուրքիայում նոր քրեական գործեր են հարուցվել երկրաշարժի գոտում շինարարական նորմերի խախտման կապակցությամբ: Անբարեխիղճ կառուցապատման խնդիրը քաղաքական երանգներ է ստանում, քանի որ կարող է կարևոր գործոն դառնալ գալիք նախագահական ընտրարշավի ընթացքում:

Շինարարական նորմերի ի՞նչ տեսակի խախտումներ են բացահայտվել և ի՞նչ հետևանքներ կունենան:

Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը:

«Երկրաշարժից տուժած 10 նահանգներում, դատախազություններում ստեղծվել են հատուկ բաժիններ, որոնք զբաղվում են այդ շինարարական նորմերի խախտման դեպքերով և արդեն 131 անձի վերաբերյալ հետախուզում է հայտարարված, կան արդեն ձերբակալվածներ:

Ամենատարածված շինարարական նորմերի խախտումն այն է, երբ չնախատեսված հարկեր են ավելացվել շենքերի վրա՝ կա՛մ վաղուց կառուցված շենքերի վրա, կա՛մ ենթադրենք շինթույլտվությունը տրված է եղել 4 հարկանի շենք կառուցելու համար, սակայն արդյունքում շենքը 7 հարկանի էր կառուցվել: Այդ ամենի վրա չինովնիկներն աչք էին փակում:

Ի դեպ, մենք գիտենք, որ հաճախ նման բան նաև Երևանում է տեղի ունենում, դա պետք է ևս հաշվի առնեն մեր պաշտոնյաները:

Սակայն Թուրքիայի պարագայում դա է՛լ ավելի անընդունելի է, հաշվի առնելով այն, որ Թուրքիան մտնում է աշխարհի ամենասեյսմավտանգ 5 պետությունների մեջ:

Տարբեր լրատվամիջոցներ այժմ սեփական հետազոտություններն են անցկացնում. մասնավորապես NTV թուրքական պարբերականը պարզել է, որ Հաթայ քաղաքում մի խայտառակ դեպք է արձանագրվել, երբ նորակառույց շենքի հիմքում ցեմենտի փոխարեն կամ ցեմենտի հետ միասին նաև օգտագործվել է փրփրաթիթեղ՝ այդ պենոպլաստ կոչվածը: Արդեն քրեական գործ է հարուցվում: Իսկ բրիտանական BBC-ն սեփական հետազոտությունն է անցկացրել ու պարզել է, որ Մալաթիայում և Անտալիայում չեն փլուզվել 1960-ական թթ.-ին կառուցված շենքերը, բայց փլվել են 2019-20թթ.-ին կառուցված նոր ՝ էլիտար կոչվող բարձրահարկ շենքերը, որոնք ներկայացված էին որպես սեյսմավտանգ և պետք է դիմակայեին մինչև 10 բալ երկրաշարժի»,- ասաց  Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

16:23 19.04.2025

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

16:12 19.04.2025

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

16:05 19.04.2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

16:00 19.04.2025

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

15:53 19.04.2025

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:   ...

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

15:41 19.04.2025

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

Վճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […] ...

BACK_TO_TOP