Սեպտեմբերից մանկապարտեզներում կներդրվի ներառականության համընդհանուր  կրթական ծրագիրը․ ՏՄԱԿ-ներում ընթանում են վերապատրաստումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Սեպտեմբերից մանկապարտեզներում կներդրվի ներառականության համընդհանուր  կրթական ծրագիրը․ ՏՄԱԿ-ներում ընթանում են վերապատրաստումներ

18:38 15.02.2023

Հանրապետության բոլոր դպրոցներում համընդհանուր ներառական կրթական համակարգը ներդրվեց երկու տարի առաջ, ծրագրի արդյունքում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շատ երեխաներ իրենց հասակակիցների հետ հավասար պայմաններում հաճախում են դպրոց և ընդգրկված են կրթական ծրագրում։

Ներառական կրթական ծրագրի ներդրումը փոխեց նաև հատուկ դպրոցների գործառնական ոլորտը։ Դրանք վերակազմակերպվեցին տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, որոնց է վերապահված ներառական կրթական ծրագրում ընդգրկվող երեխաների գնահատման գործընթացը։

Առաջին մակարդակի գնահատումից հետո, երբ երեխայի կարիքը գնահատվում է թեթև, դպրոցում կամ նախակրթարանում հատուկ ծրագրերի և ուղեցույցների միջոցով  իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, իսկ ծանր կամ խորը  աստիճանների դեպքում արդեն երեխայի հետ աշխատում են նեղ մասնագետները։ Երեխայի գնահատման գործընթացը մասնագետները կարող են սկսել միայն ծնողի համաձայնությամբ, իսկ մերժում ստանալու դեպքում օրենքում կատարված նոր փոփոխություններով են առաջնորդվում։

«Կա մի օրենք, որն այս տարվանից է ուժի մեջ մտել․ եթե ծնողը չի համաձայնվում իր երեխային ներկայացնել գնահատման, բայց երեխայի մոտ խնդիրն ակնառու է և առանց մասնագիտական աջակցության ավելի կխորանա խնդիրը, ելնելով զուտ երեխայի շահերից, քաղաքապետարանից ստանում ենք հոգաբարձուների  խորհրդի միջոցով ժամանակավոր խնամակալի իրավունք ու ներկայացնում ենք երեխային գնահատման»,- պարզաբանում է Շիրակի ՏՄԱԿ-ի գնահատման բաժնի ղեկավար Սեդա Կարապետյանը։

Այս տարվա սեպտեմբերից համընդհանուր ներառական կրթական ծրագիրը մտնում է բոլոր նախակրթարաններ ու մանկապարտեզներ։ 8 ամսում  կվերապատրաստվեն Գյումրիի ու մարզի բոլոր համայնքների մանկապարտեզների աշխատակիցները։

«Ամենաշատը լոգոպեդների և հատուկ մանկավարժների կարիք կա, բայց ես չեմ պնդում, որ իրականության մեջ շատ կա պահանջ։ Մենք դեռ հետազոտական փուլում ենք, երբ որ գնահատումները կվերջացնենք, երեխաների քանակն ու իրենց դժվարությունների ցանկը կճշտենք, այդ ժամանակ նոր կտեսնենք, թե մասնագիտական որ կազմը ավելի շատ գերակշիռ կլինի»,- նշում է Շիրակի ՏՄԱԿ-ի վերապատրաստման և մեթոդական աջակցությունների բաժնի ղեկավար Գուրգեն Սարգսյանը։

Ըստ մասնագետի, գործընթացում ամենամեծ դժվարությունն առանձնահատուկ  պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքն է, ինչպես նաև նրանց նախնական գնահատման գործընթացը։ Ծրագրի ներդրումից հետո նախատեսվում է համայնքապատկան բոլոր մանկապարտեզներում նեղ մասնագետների հաստիքների ավելացում։ Մանկապարտեզներում խնդիրներից մեկն էլ  շենքային պայմանների անհամապատասխանությունն է ներառական կրթական ծրագրի պահանջներին։

«Սա խնդիր է, որը միշտ քննարկվել է, մանկապարտեզներից ոչ բոլորն են  հարմարեցված, ունենք մի  երեք մանկապարտեզ, որ պայմանները բավարար են, մնացածը կառուցված են երկրաշարժից հետո և շենքային պայմանները չեն համապատասխանում պահանջներին։ Որ կարողանա երեխան ադապտացվել, այդ հնարավորությունը չկա, մենք քննարկում ենք առաջիկայում միջավայրային հարմարեցումներ ապահովենք բոլոր մանկապարտեզներում»,- նշում է  Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի առաջատար մասնագետ Անահիտ Գասպարյանը։

Ուսումնական հաստատություններում, աշխատավայրում խելամիտ հարմարեցումների ապահովումը նաև օրենքի պահանջ է։ Ըստ համընդհանուր ներառական կրթական ծրագրում ընդգրկված երեխաների կարիքների, նախակրթարաններին կհատկացվեն ֆինանսական միջոցներ՝ դիտակտիկ նյութեր ձեռք բերելու և միջավայրային հարմարեցումներ կատարելու համար։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP