Հին տապանաքարերի ու շիրիմների վնասումներ Գյումրիի հին գերեզմանատներում․ անթույլատրելի հատվածներում հուղարկավորությունները շարունակվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Հին տապանաքարերի ու շիրիմների վնասումներ Գյումրիի հին գերեզմանատներում․ անթույլատրելի հատվածներում հուղարկավորությունները շարունակվում են

17:17 04.02.2023

Գյումրիի 3 գերեզմանատներից երկուսը քանի տարի է ունի կիսափակի կարգավիճակ, հուղարկավորությունների համար տեղ չկա, դրանք թույլատրելի են համարվում միայն ընտանեկան գերեզմանոցներում։ Հողակտորները սպառվում են նաև Շիրակ գերեզմանատանը։ Քաղաքապետարանը նոր հողատարածք գնել է, բայց մեկ ու կես տարի է դեռ փաստաթղթային խնդիրներ կան չկարգավորված։ Փաստացի 3 գերեզմանատներում անթույլատրելի հատվածներում հուղարկավորությունները շարունակվում են, հաճախ հին տապանաքարերի ու շիրիմների վնասումներով, երբեմն նաև գերեզմանաքարերի տեղափոխումներով։

Պահպանված արխիվային փաստաթղթերով, քաղաքի առաջին գերեզմանատունը հիմնվել է 1801 թվականին, շուրջ 11 հեկտար տարածքում կատարվել է մոտ 26 հազար հուղարկավորություն: Գերեզմանատունը համարվում է հատուկ պահպանվող տարածք, որտեղ զարդաքանդակներով ու ճարտարապետական տեսքով գերեզմանաքարերից բացի, կարող ենք տեսնել նաև հայտնի մարդկանց հուշատախտակներ ու նախկինում կատարված հաշվառման թվային ցուցանակներ: Առաջին գերեզմանատունը հնավայր է, որտեղ իրար են հաջորդում հարուստի ու աղքատի շքեղ ու համեստ շիրիմները։

Հատկապես հին գերեզմանոցների մեծ մասը անխնամ է, պահպանությունը եկող սերունդներին է թողնվել, որոնց հանդեպ վերաբերմունքը փոխվել է։Հների կողքին նորերն են կառուցվում՝ վնասելով հին գերեզմանոցներն  ու շիրմաքարերը, որոնց տարածքներում երբեմն առանց տեղյակ պահելու  տապանաքարերի տեղափոխություններ են կատարում։  Գյումրիի երկու հին  գերեզմանատներում այսպիսի ապօրինություններ տարիներով են կատարվել։ «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենը չի բացառում, որ քարերը կոտրում և տեղափոխում են վերաթաղումների հետքերը թաքցնելու համար։

«Բացառված չէ, որ այդ տարածքում վերաթաղումներ են եղել, հետքը մաքրելու համար չենք բացառում  ոչ մեկս, որ նույն տարածքից հեռացվեին  գերեզմանաքարերը, տապանաքարերը, և փաստորեն  ստեղծել են իրենց համար բարենպաստ պայմաններ, բայց դժվարություններ են առաջացրել և՛ մեզ, և՛ մյուսների համար»,- նշում է «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Էդվարդ Բաղրամյանը։

 

Ընկերությունը փորձում է իրականացնել շուրջօրյա հսկողություն, բայց 11 հեկտար տարածք և մի քանի մուտքեր ունեցող գերեզմանատունը վերահսկել մեկ աշխատակցով հնարավոր չէ: Խնդիրը փորձում են դեռ նախորդ տարվանից կարգավորել տրամադրվող վկայականների միջոցով, որում հստակ նշվում են գերեզմանոցի  տեղանքն ու չափսերը:

«Դա կլինի միակ փաստաթուղթը, որ ժամանակի ընթացքում երկու հարևան գերեզմանատերերի մեջ խնդիր չառաջանա, վեճի առարկա չառաջանա և վերջիվերջո, ամեն մեկը հասկանա, թե իր տարածքը որն է և իր գերեզմանում ինչպիսի հուղարկավորություններ են կատարված»,- ասում է Էդվարդ Բաղրամյանը։

 

Արդեն մի քանի հարյուր վկայական են տրամադրել, «Շիրակ» գերեզմանատան հարևանությամբ ձեռք բերված մոտ 9 հեկտար տարածքում  հուղարկավորությունները կկատարվեն միայն վկարագրերով և ընտանեկան գերեզմանոցի համար մինչև 12.5 քմ տարածքի տրամադրման պայմանով: Նոր գերեզմանատան տարածքը գնվել էր նախկին Մարմաշեն խոշորացված համայնքից, բայց մեկ ու կես տարի է դեռ փաստաթղթավորման գործընթաց է գնում:

Մինչ նոր տարածքի իրացման հաստատումը, «Հավերժ հիշատակ»-ը հին գերեզմանատներից հեռացնելու է աղբն ու կոտրված շիրմաքարերը, բայց փոքր ռեսուրսներով մեծ ծավալի աշխատանքն ինքնուրույն ավարտել չեն կարող, դիմել են նաև հանգուցյալների հարազատներին օգնել գերեզմանոցների և շրջակա տարածքները մաքրելու աշխատանքներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP