Այդ հողերը ազատագրելու և պահելու գործում ավելի մեծ ներդրում ունեցող չի եղել, քան Սերժ Սարգսյանը. Միհրան Պողոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Այդ հողերը ազատագրելու և պահելու գործում ավելի մեծ ներդրում ունեցող չի եղել, քան Սերժ Սարգսյանը. Միհրան Պողոսյան

20:15 18.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքում հողեր հանձնել-չհանձնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Նա մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չգիտեմ, թե հողերը ազատագրելու և պահելու գործում ի՞նչ ներդրում ունի Փաշինյան Նիկոլը, բայց աշխարհն էլ փուլ գա, միևնույնն է` փաստը մնում է փաստ, որ այդ հողերը ազատագրելու և պահելու գործում ավելի մեծ ներդրում ունեցող չի եղել, քան 1989-1993 թթ. ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավար, Ադրբեջանի հետ 1994-ի զինադադարի պայմանագիրը ստորագրած 1993-1995թթ. ՀՀ Պաշտպանության նախարար, Անվտանգության և Պաշտպանության գերատեսչությունները երկար տարիներ ղեկավարած, այնուհետև 2008-2018թթ. ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափում Ադրբեջանի հետ բանակցած ՀՀ երրորդ նախագահ ու Զինված ուժերի գլխավոր-գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը: Երբեք բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի ղեկավարն իրեն այդքան անհարմար չի զգացել, ինչպես Հայաստանի երրորդ նախագահի հետ բանակցելու շրջանում: Դրա ակնհայտ ցուցիչը վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի տապալման փորձերն էին, քանզի Հայաստանի ղեկավարը արցախյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված այս միակ ձևաչափում փաստացի այնպիսի իրավիճակում էր դրել Ադրբեջանին, որ Ալիևի մոտ կարծրացել էր համոզմունքը, որ այս ձևաչափում չի կարողանալու ադրբեջանանպաստ պայմանավորվածություններ կորզել` ստիպված լինելով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը տապալելու փորձեր անել և բանակցային ձևաչափը տեղափոխել այլ հարթակներ: Մինչ օրս չի կարողացել, հուսանք` ապագայում նույնպես չի կարողանալու:

Ի դեպ, ազատագրված ու պահված հողերը հենց հիմա իրենց տեղում են, և դրանք պահելու գործառույթն այս պահին Փաշինյան Նիկոլի ուսերին է: Սա փաստ է, հողերը` բանակցային գործընթացով հանդերձ, փոխանցվել է Փաշինյան Նիկոլին: Այս պահին ինձ համար դժվար է հասկանալ, թե արցախյան բանակցություններում ի՞նչ գործընթաց է ցանկանում ծավալել Փաշինյանը, ինչպե՞ս և ո՞ր ուղղությամբ կզարգանան իրադարձությունները, բայց մի բան ակնհայտ է` հողերն իրենց տեղում են և դրանք պահելու գործում ես Փաշինյան Նիկոլին զորավիգ եմ: Այլ բան, որ համաշխարհային պատմությանը հայտնի չեն փաստեր, որ ազատագրված հողերը պահվեն լոկ միայն հանրահավաքային հռետորաբանությամբ կամ որ ավելի սարսափելի է` ամբոխավարությամբ ու ամբոխահաճո հայտարարություններով ու բառախաղերով: Ոչ վաղ անցյալում մեր տարածաշրջանում նման երևույթների ականատեսը եղել ենք` ի դեմս Զվիադ Գամսախուրդիայի և Աբուլֆազ Էլչիբեյի: Երկուսն էլ հիանալի ամբոխավարներ էին, երկուսն էլ հիմանալի հանրահավաքներ էին անցկացնում: Երկուսն էլ լավ խոսել գիտեին, բայց գործից` մի տեսակ կաղում էին(մեղմ ասած): Տա Աստված, մենք` որպես պետականություն ու որպես ազգ, այս ծուղակում չհայտնվեք և գոնե այս հարցում հանկարծ չկաղանք: Պատերազմներում չեն հաղթում հանրահավաքներով ու հանրահավաքային հռետորաբանությամբ, պատերազմներում հաղթում են համակարգերով և ինստիտուտներով` կարգապահ ու կանոնավոր բանակներով և հմուտ դիվանագիտական ապարատներով: Մնացածն անցողիկ է` անցումային արդարադատություններով և պատմության ռևիզիոնիստական մոտեցումներով: Ամենակարող ժամանակն ամեն բան իր տեղն է դնում, չկասկածեք»:

https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10156521212708197?__xts__[0]=68.ARC-Na6v7dimiTEGY4lLO9wOkbNJ7BsfoDflA933PfBFrteaH8sChLcCnVmT9o3qCkHe-wCGm6IE9bIqcpulPT7hw9iM8SEmzPngFVsjriuEZy3gTDCpID_k6LhyVYHkXzOPz7Ddyenn&__tn__=-R

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

BACK_TO_TOP