Քննարկվել են Գեղարքունիքի մարզում «ԹՈՒՄՈ» կենտրոնի հիմնման և նոր տուփերի բացման ծրագրին առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

Քննարկվել են Գեղարքունիքի մարզում «ԹՈՒՄՈ» կենտրոնի հիմնման և նոր տուփերի բացման ծրագրին առնչվող հարցեր

19:20 01.02.2023

«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանի հետ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քննարկել է Գեղարքունիքի մարզում «ԹՈՒՄՈ» կենտրոնի հիմնման եւ նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հետ կապված հարցերը։ Այս մասին մարզպետը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։

Հանդիպմանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։

2023 թվականի հունվարի վերջի դրությամբ Գեղարքունիքի մարզում գործում են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեք տուփեր Գավառ, Սեւան եւ Ճամբարակ քաղաքներում, որտեղ սովորում են 1050 ուսանող, իսկ մինչեւ 2025 թվականը նախատեսվում է նոր տուփեր բացել Մարտունի, Վարդենիս, Գավառ, Սեւան համայնքների տարբեր բնակավայրերում։

Կենտրոնը հիմնվելու է Մարտունի քաղաքում։

Ուսանողները «ԹՈՒՄՈ» կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են տուփերում, իսկ գործնական դասընթացների համար ուղեւորվելու են Դիլիջանի կենտրոն՝ մինչև Գեղարքունիքի մարզային կենտրոնի հիմնումը։

 

Յուրաքանչյուր «ԹՈՒՄՈ» տուփ հնարավորություն է տալու՝ տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի «ԹՈՒՄՈ» հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Ուսանողներն այստեղ սովորելու են 14 ծրագիր, այդ թվում՝ ծրագրավորում, գծագրություն, մոդելավորում, գրություն, երաժշտություն, անիմացիա, խաղերի պատրաստում, ռոբոտաշինություն եւ այլ մասնագիտություններ։ Ինչպես ներկայացրեց Անուշ Աբգարյանը՝ Գեղարքունիքում այս ծրագրով պետք է հիմնվի 16 տուփ, որոնցից 3-ն արդեն գործում են։ Կենտրոնը եւ տուփերն ապահովվելու են ժամանակակից տեխնիկական միջոցներով եւ դասավանդող մասնագետ կադրերով:

 

Մանրամասնորեն դիտարկվել են ծրագրի նախնական տարբերակով նախատեսված կենտրոնի եւ տուփերի տեղորոշման նախնական ընտրությունը՝ եղան համապատասխան դիտողություններ եւ առաջարկություններ։

 

Ելնելով Գեղարքունիքի մարզի մի շարք առանձնահատկություններից՝ մարզպետը ընդգծել է, որանհրաժեշտ է երկու կենտրոն եւ 19 տուփ՝ նախատեսված 1 կենտրոնի եւ 16 տուփի փոխարեն։

«Լիահույս եմ, որ փոխհամագործակցության արդյունքում կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի։ Պետք է համատեղ որոշում կայացնել՝ «ԹՈւՄՈ» տուփեր բացել մարզի այն բնակավայրերում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների ուսանողների համար: Պետք է հաշվի առնել նաեւ բնակչության, սովորող ուսանողների թվաքանակը, ճանապարհային հաղորդակցության հնարավորությունները եւ նպաստավոր այլ գործոններ։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հստակեցնել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տուփերի տեղադրման քանակությունը եւ վայրերը եւ քայլ առ քայլ իրականացնել հաստատված ծրագիրը, որի արդյունքում ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում»,- նշել է Կարեն Սարգսյանը։

Գեղարքունիքի մարզից կրթվելու հնարավորություն կունենան շուրջ 5154 ուսանող։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:56 29.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 29-ի ցերեկը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ին, մայիսի 2-4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ Մարզերում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...

Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները

12:40 29.04.2025

Հայաստանը ողջունում է Երևան- Թբիլիսի-Բաքու համագործակցության հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները

Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը և ողջունում է համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ: «Վերջին շրջանում […] ...

Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

12:35 29.04.2025

Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել: ...

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ

12:32 29.04.2025

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ․ «Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, սիրելի՛ բարեկամներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։ Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

12:26 29.04.2025

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի  և ստվերային տնտեսության դեմ: Այս անգամ   լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք և  հաճախ չի տրամադրում […] ...

ՃՊՏ՝ ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ

12:23 29.04.2025

ՃՊՏ՝ ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ

Ապրիլի 29-ին՝ ժամը 10։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն  է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։ «Ford» […] ...

BACK_TO_TOP