19:53 28.01.2023
2021 թվականին Արթիկի տարածաշրջանը, որպես խոշորացված համայնք, ձևավորվեց 23 գյուղական և մեկ քաղաքային բնակավայրով, բայց տեղական ինքնակառավարման մարմինը՝ ավագանիով ու նոր աշխատակազմով սկսեց աշխատել ավելի ուշ՝ 2022-ի մարտից, նույն այն ժամանակահատվածում, երբ սուբվենցիոն հայտերի ներկայացմանը մնացել էր մեկ ամիս։ Համայնքապետարանը հասցրեց մշակել համայնքային խնդիրների փաթեթը, բայց դրանց մեծը 2022-ին մեկնարկին չհասավ, թեև շինմրցույթները կայացել էին, շինընկերությունները հայտնի էին:
Փոխանցիկ է դարձել մոտ 251 միլիոն դրամ արժողության Արթիկի կենտրոնական հրապարակի և հարակից փողոցների ու մայթերի ասֆալտապատման, սալապատման ծրագիրը: Անցած տարվա ծրագրով չէին սկսվել նաև Արևշատ,Նահապետավան, Սարալանջ և Հառիճ գյուղերի ճանապարհների սալապատման աշխատանքները, որի համար պետությունն ու համայնքը ներդրել են 172 միլիոն դրամ:
Ստացվում է, որ 2022-ի և այս տարվա սուբվենցիոն ծրագրերը զուգահեռ են մեկնարկելու։ Հին ու նոր ծրագրերը սկսել Արթիկի համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումները թույլ տալիս են, ընդ որում, աշխատանքների և՛ ծավալն է համեմատաբար մեծ, և՛ ներդրման չափը։
«Հավաքագրումները 2022 թվականին կատարվել է գերազանց, այսինքն՝ պլանավորվել էր սեփական եկամուտները 496,266 հազար դրամ, բայց փաստացի հավաքագրվել է 510,211 հազար դրամ, այսինքն՝ սեփական եկամուտների պլանը կատարվել է 102,8 տոկոսով»,-նշել է Արթիկի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Էմմա Յայլոյանը։
Արթիկ քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում շենքերի տանիքների նորոգումն է։ Նախորդ տարվա ծրագրում 5 շենքեր էին ընդգրկվել և, ի դեպ, 2022-ի սուբվենցիոն միակ ծրագիրն է եղել, որ ժամկետներում ավարտել են։ Այս տարի տանիքների նորոգման ենթակա շենքերի թիվն ավելացրել են, 15 բնակելիների տանիքներ կվերանորոգվեն։ Համայնքապետարանն այս տարվա սուբվենցիոն փաթեթում ներառել է նաև մանկապարտեզների նոր շենքերի կառուցման, հների վերանորոգման ու այլ ծրագրեր:
«Ծրագրերից մեկն Արթիկ համայնքի թվով վեց գյուղերի գազատարի ներքին ցանցի անցկացման աշխատանքներն են։ Այդ գյուղերն են՝ Գեղանիստ, Հոռոմ, Լեռնակերտ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ և Հայրենյաց»,-նշում է Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը։
Բոլոր ծրագրերը հիմա գտնվում են նախագծային փուլում: Արթիկ համայնքում նախատեսում են նաև ծրագրեր իրականացնել Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ: Արդեն ընթանում են 70-ականներին կառուցված էստակադայի հիմանորոգման աշխատանքները։ Համայնքային ավտոպարկն էլ են թարմացնելու, բավարար քանակության գյուղտեխնիկա չունեն, ինչպես նաև կոմունալ սպասարկման անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներ։
«Մենք հիմա տեխնիկա չունենք, համայնքային ենթակայության ոչ մի միավոր տեխնիկա չունենք, միայն աղբատար մեքենա ու ջրցան ունենք։ Անցած տարի շատ ձյուն եկավ, ուժեղ բուք եղավ, մեր վերին ենթաշրջանի գյուղերի փակ ճանապարհները մենք բացել չէինք կարողանում։ Մի կերպ մասնավորի տեխնիկան ներգրավելով կարողացան խնդիրը կարգավորել։ Իսկ եթե մեր տեխնիկան ունենանք, կկարողանանք արդեն լիարժեք սպասարկում իրականացնել նաև կոմունալ ոլորտում»,- նշում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
Նոր տեխնիկայի ձեռք բերումը կօգնի նաև արդյունավետ աղբահանություն իրականացնել Արթիկում և գյուղերում: Արթիկում այժմ աղբահանություն է կատարում մրցույթով շահած մեկ ընկերություն, բայց քաղաքը մաքուր պահել չի ստացվում, կենտրոնական ու երկրորդական բոլոր փողոցներում աղբ կա կուտակված:
2022-ին աղբահան ընկերությունը Արթիկում իրականացրել է մոտ 50 միլիոն դրամի մաքրման աշխատանքներ, ըստ համայնքապետարանի, աշխատում են շահույթով: Արթիկում առաջնահերթ խնդիրներից է մնում վթարային շենքերի ամրացումը, այս ուղղությամբ առաջարկներով դիմել են կառավարություն, խնդիրը համայնքային բյուջեի միջոցներով լուծելի չէ։ Այս տարի միայն կմեկնարկի շինարարական մեկ ծրագիր՝ Արթիկի առողջության կենտրոնի համար նոր շենքի կառուցումը, նախագծային ու մրցութային փուլերն ավարտված են:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...