18:30 18.08.2018
Երեկ հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը նպատակ ունի ստեղծել անցումային արդարադատության մարմիններ: Վարչապետի այս հայտարարությունից հետո կարելի է ենթադրել, որ կառավարությունը ծրագրում է սկսել դատական համակարգի «առողջացման» աշխատանքերը: Անցումային արդարադատության մարմիներ ստեղծելու պատճառը, ըստ վարչապետի, ոչ միայն դատական համակարգի կոռումպացված դեմքերն են, այլև օրենդրական բազմաթիվ բացերը: Ի՞նչ է իրենից ներկայացնում անցումային արդարդատությունը ու ի՞նչ կտա այն Հայաստանին. այս և այլ հարցերի ոլորտի մասնագետներն են անդրադարձել:
Կարեն Զադոյան, փաստաբան. «Անցումային արդարադատությունը դատական և ոչ դատական, ֆորմալ և ոչ ֆորմալ, պատժողական և վերականգնող միջոցառումների համալիր է, որը կիրառվում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ռազմական բնույթ ունեցող կոնֆլիկտային իրավիճակից կամ ռեպրեսիվ ռեժիմից` առաջացած հսկայածավալ վնասը հատուցելու և խաղաղություն ու համերաշխություն հաստատելու նպատակով:
Անցումային արդարադատության հիմքում ընկած է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը:
Անցումային արդարադատությունը չի կարող համարվել արդարադատության իրականացման հստակ և «փափուկ» ձև»:
Կարեն Զադոյան, փաստաբան. «Անցումային արդարադատություն կիրառելու անհրաժեշտություն առաջանում է այն երկրներում, որտեղ ճնշումների և կոնֆլիկտային իրավիճակների արդյունքում մարդու իրավունքների բազմաթիվ և պարբերաբար կրկնվող խախտումներն այնքան լուրջ են և մեծաթիվ, որ արդարադատության սովորական համակարգը ի զորու չէ ապահովել համարժեք լուծումներ: Հարկ է նշել, որ նման խախտումները պետք է ոտնձգեն մարդկանց քաղաքական և քաղաքացիական իրավունքների դեմ:
Անցումային արդարադատությունը հիմնվում է տուժողներին հասցված վնասի փոխհատուցման վրա: Այդպիսով՝ մարդը, այս դեպքում՝ տուժողը և նրա արժանապատվությունը դիտվում են որպես առաջնահերթություն, և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ զերծ պահելու մարդկանց սեփական իշխանությունների չարաշահումներից և ապահովելու վերջիններիս անվտանգությունը:
Անցումային արդարադատության մասին խոսելիս, պետք է նախևառաջ պարզել՝ արդյո՞ք պետությունը գտնվում է անցումային փուլում, թե՞ ոչ: Հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք ընձեռնվել է հնարավորություն լուծելու ծանր կամ կոպիտ բնույթ ունեցող խախտումները, անգամ եթե այդպիսի հնարավորությունը սահմանափակ է»:
https://www.facebook.com/karen.zadoyan.3/posts/10212633449100328?__xts__[0]=68.ARBUiXcKtmnr_ZR-sUzUQzgUQ0vQq0x0jQVSAZDsKAqnf5pMWa0y4EkK3x3iKQOTr3LF2-s4JxUZaNXrMiaVQKGWOKzqCAnE9F9kJVP7mQ6eT4V61EWYyrVwFeL6nzq7aM-osxAYHhkJ&__tn__=-R
Կարեն Զադոյան, փաստաբան. «Անցումային արդարադատության նպատակները կարող են բազմաթիվ լինել կախված իրավիճակից, սակայն հիմնական նպատակը այն է, որ հարգվի առանձին անձանց արժանապատվության իրավունքը, վերացվեն անձանց իրավունքների խախտումները և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվեն դրանց հետագա կրկնությունը բացառելու համար: Արդյունքում պետք է վերականգնվի արդարությունը, խաղաղություն հաստատվի հասարակության և իշխանությունների միջև, ինչպես նաև վերականգնվի հասարակական վստահությունը պետության հանդեպ:
Կարելի է ասել, որ անցումային արդարադատությունը նպատակ է հետապնդում ստեղծել հաշվետու ինստիտուտներ, որոնց գոյության և գործունեության շնորհիվ կվերկանգնվի սոցիալական վստահությունը: Բացի այդ այն միտված է ավելի մատչելի դարձնել արդարադատությունը խոցելի և հանցագործությունից տուժած անձանց համար»:
Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է ոչ միայն դատական համակարգի մի շարք կոռումպացված դեմքերի պատճառով, այլ նաև օրենդրական բացերի: Վարչապետն օրինակ բերեց ապօրինի հարստացման մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել ել 2017 թ. հունիսի 1-ից՝ նշելով, որ ֆորմալ առումով 2017-ի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել: Այսինքն՝ անցումային արադարադատության անցելու առաջին մոտիվացիան նաև նախկին իշխանության մաս կազմող չինովնիկների՝ պետությունից գողացված գումարները վերադարձնելու մեխանիզմներ ստեղծելն է: Որոշ քաղաքական շրջանակներ անցումային արդարադատության հետ են կապում նաև «մարտի 1»-ի գործի բացահայտումը: Վերջրես դրա ստեղծնան անհրաժեշտությունից էր խոսել նաև Հայ ազգային կոնգրես կուսակցությունը:
Ըստ իրավաբան Շահեն Տոնոյանն էլ կարծիք է հայտնել՝ առանց անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման, հեղափոխությունները չեն կարող լիարժեք իրականացնել իրենց իսկ հռչակած դրույթները: Մասնագետի պնդմամբ՝ հեղափոխություններից հետո կառավարություններին այլընտրանք չի մնում, քան ընտրել անցումային արդարադատությանն ուղին.
«Իհարկե առաջիկայում մեդիա հարթակը կհեղեղվի նաև անցումային արդարադատության դեմ հանդես եկող անհաշիվ հրապարակումներով` մասնագիտական հակընդդեմ փաստարկներով, բայց պատմության մեջ հեղափոխություններն առանց անցումային արդարադաըության ֆորմալ կամ ոչ ֆորմալ դրաևորումների այլընտրանք չեն ունեցել..ակնկալվող արդյունքները ստանալու ողջ խնդիրը գործընթացը կազմակեպելու և իրականացնելու կառուցակարգերի մեջ է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Տոնոյանը:
Նա նաև նշել է, որ ի սկզբանե բացառելու համար բոլոր այն խոսակցություններն ու մտահոգությունները, որ անցումային արդարադատությունը քայլ նահանջ է միջազգային իրավունքից կամ կարող է խնդիրներ առաջացնել սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների հետ, անհրաժեշտ է ողջ գործընթացը կազմակերպել Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի անմիջական մասնակցությամբ ու օժանդակությամբ…
https://www.facebook.com/shahen.tonoyan/posts/2360211027339060?__xts__[0]=68.ARDul9jbtFQHe6Pk0T_kCjYkakJDw9fB5FM6ZcRJFGvVfUdFc9nspWj90fh9eLNXxaGR4ZqyHuqLnVqPkMickeWpIV2Vjyz7pOfyKQOal4o8q2gfEjQS03yyrpO7JIIJe5yaVsL5KOhh&__tn__=-R
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...