Չարլզ III թագավորի թագադրման արարողությունը տեղի է ունենալու մայիսին. նախատեսվում է լուսային շոու և համերգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Չարլզ III թագավորի թագադրման արարողությունը տեղի է ունենալու մայիսին. նախատեսվում է լուսային շոու և համերգ

21:44 23.01.2023

Բուքինգհեմյան պալատը հրապարակել է Չարլզ III թագավորի և կոնսորդտ թագուհի Կամիլայի թագադրման ծրագրերը: Բացի Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում պաշտոնական արարողությունից, Վինձորի ամրոցում տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն «աշխարհի ամենահայտնի երաժշտական ​​արտիստները» և հատուկ հավաքված «թագադրման երգչախումբը»։
Համերգը, որը նախատեսված է մայիսի 7-ին, կհեռարձակի BBC-ն։

Ինչպես հայտնի է, նախատեսվում է լուսային շոու՝ օգտագործելով լազերներ և անօդաչու թռչող սարքեր, սակայն պլանավորված չէ փարոսներ վառել ամբողջ երկրում, ինչը նախորդ թագադրման ավանդույթների մի մասն էր։

Բուն թագադրումը տեղի կունենա մայիսի 6-ին Վեսթմինսթերյան աբբայությունում։ Օրը կսկսվի հանդիսավոր երթով դեպի տաճար, և կավարտվի Բուքինգհեմյան պալատի պատշգամբում թագավորի և թագուհու հայտնությամբ։

Թագավորը և թագուհին ասել են, որ հույս ունեն, որ թագադրումը հնարավորություն կտա ամբողջ երկրին մասնակցել տոնակատարությանը և նշել իրենց հետ:

Թե կոնկրետ ով է մասնակցելու Վինձորում կայանալիք համերգին, դեռ հայտնի չէ։ Սակայն դրա կազմակերպիչները հասկացրել են, որ խոսքը «աշխարհի խոշորագույն արտիստների» մասին է։

Մենք դեռ չգիտենք բոլոր մանրամասները, բայց, ամենայն հավանականությամբ, արարողությունն ավելի կարճ և համեստ կլինի, քան 1953 թվականին Եղիսաբեթ II-ի թագադրումը, որը տևել է երեք ժամ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չարլզ III-ը որոշել է արարողությունից բացառել որոշ ավանդական պահեր, օրինակ՝ հավատարմության երդումը, որը պետք է կատարեին  թագավորական ընտանիքի բոլոր տղամարդիկ, այսպես կոչված, «արքայական դուքսերը»:
Դա, սակայն, չի ազդի թագավորի ավագ որդու՝ Ուելսի արքայազնի վրա, ով պարտավոր կլինի ծնկի գալ հոր առաջ և հավատարմության երդում տալ նրան «թե մարմնով, թե հոգով»։

Այժմ հատուկ թագավորական հանձնաժողովը որոշում է, թե ավանդական թագադրման որ դերերը պետք է պահպանվեն, իսկ որոնք՝ վերացնեն, հայտնում է ԲԻ ԲԻ ՍԻ-ն:

1953 թվականին Եղիսաբեթ II-ի թագադրմանը մասնակցել է ավելի քան 8000 հյուր։ Սպասվում է, որ Չարլզ III-ի թագադրմանը հրավիրվածների թիվը չորս անգամ պակաս կլինի, քանի որ Վեսթմինսթերյան աբբայությունը չի կարող ավելի քան 2200 մարդ ընդունել։

Հնարավոր է, որ թագադրությանը հրավիրվածների դրես-կոդը լինի ավելի ժամանակակից և ոչ այնքան խիստ, որքան Եղիսաբեթ 2-րդինը։
Թագադրման ծախսերը, որոնց համար վճարում է պետությունը, կհասցվեն նվազագույնի։ Համայնքների պալատի գրադարանի տվյալներով՝ 1953 թվականին թագադրումն արժեցել է 18,8 միլիոն ֆունտ սթեռլինգ՝ 2021 թվականի գներով։

Թագադրման արարողությունը տեղի կունենա Վեսթմինսթերյան աբբայությունում, և, ինչպես միշտ, լցված կլինի կրոնական սիմվոլիզմով, բայց նաև խոստանում է լինել շատ տպավորիչ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP