13:40 07.03.2018
SHANTNEWS.am-ն արդեն գրել է, որ ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը ճեպազրույցի ժամանակ սպառիչ չի պատասխանել լրագրողների՝ դեղերը դեղատոմսով բաց թողելու որոշման մասնակի կասեցմանը վերաբերող հարցերին, և նախարարության լրատվության բաժնի աշխատակիցները մյուս փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին են հրավիրել ամբիոնի մոտ:
Հիշեցնենք, որ Կառավարությունը երեկ կայացած նիստի ժամանակ որոշում կայացրեց մասնակի կասեցնել մարտի 1-ից գործող դեղորայքի դեղատոմսերով վաճառքի որոշումը:
«Ընթացքում մենք հասկացանք և առաջին օրը որոշակի հաշվարկներով մենք ունեինք մտավախություններ և դրանք ընթացքում հաստատվեցին, որ կարող են լինել որոշակի խնդիրներ հիվանդների հոսքերի հետ կապված։ Այդ իսկ պատճառով պատրաստվեց կառավարության որոշման նախագիծ և ներկայացվեց հաստատման: Մենք սկսում ենք հակավարակային դեղերից, որոնք ներառում են նաև հակաբիոտիկները , դրանից հետո հուլիսի 1-ից սկսած իրականացնելու ենք դեղատոմսերով ներարկումային դեղերի բացթողումը, իսկ հոկտեմբերի 1-ից մենք կունենաք բոլոր դեղերի դեղատոմսով բացթողելու փաստը»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ թեև նախապատրաստական մեծ աշխատանք էր կատարվել, սակայն սկսել են ի հայտ գալ խնդիրներ լրացման, հիվանդների հաճախելիության , դեղատներում դեղատոմսով և առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերի հետ կապված։ Նրա խնդմամբ՝ այդ խնդիրները մոնիթորինգ են անում, խնդիրները լուծում և որոշում կայացնում:
12:44 05.04.2025
Կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց, 19 հասցեներում շինարարական աշխատանքները շարունակվում ենՎերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Հիմա 19 հասցեներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից և նշում, որ գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից հիմա դպրոց-մանկապարտեզների շինարարություններն ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
12:34 05.04.2025
Հայկական իմպրեսիոնիզմ․ Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունը1863 թ. Փարիզի սալոնի ժյուրին մերժում է Էդուար Մանեի «Նախաճաշ» կտավը: Հասարակությունը ծաղրում է, քննադատները վերաբերվում են քամահրանքով: Պահպանողական տեսաբան Ժյուլ-Անտուան Կաստանյարին այդ նկարն անվանում է «պարզապես էսքիզ, էտյուդ», իսկ արվեստաբան Լեոն Լագրանժը խոսել անգամ չի ուզում «այդ Մանեի էտյուդային անհեթեթությունների մասին», հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից։ «Մեկ տասնամյակ անց, նկարավաճառ Պոլ Դյուրան-Ռյուելի ցուցասրահում, բացվում […] ...
12:22 05.04.2025
Հարավային Կորեայի նախագահի իմփիչմենթի ֆոնին Սեուլում հանրահավաքներ են անցկացվումՍեուլում արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում են Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Յուն Սեոկ Յեոլի կողմնակիցների և քաղաքական հակառակորդների ցույցերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը միաձայն պաշտոնանկ արեց Յուն Սեոկ Յոլին։ Տեղական ժամանակով 13:00-ին (Մոսկվայի ժամանակով 07:00-ին), չնայած թույլ անձրեւին, նախկին նախագահի կողմնակիցները հավաքվել են Գվանգվամուն հրապարակի մոտ՝ դեմ արտահայտվելու […] ...
12:10 05.04.2025
Մադուրո. Վենեսուելան կհաղթահարի ԱՄՆ-ի հայտարարած համաշխարհային առևտրային պատերազմի դժվարություններըՎենեսուելան կհաղթահարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից աշխարհին հայտարարած առեւտրատնտեսական պատերազմի դժվարությունները։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Մենք պատրաստ ենք հաղթահարել տնտեսական պատերազմի ցանկացած դժվարություն, որը ԱՄՆ նախագահը հայտարարեց ամբողջ աշխարհին և Վենեսուելային», -ասել է Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։ Նա կարծում է, որ Թրամփը մաքսատուրքային և հարկային միջոցներ է […] ...
11:51 05.04.2025
Իսրայելի հարձակումները Գազայի հատվածում 38 պաղեստինցի են սպանել. Al JazeeraԱռնվազն 38 պաղեստինցի է զոհվել ուրբաթ երեկոյան Գազայի հատվածում իսրայելական բանակի ավիահարվածների և գնդակոծությունների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ Գազայի Ալ-Ահլի հիվանդանոցի բժիշկների, որոնց մեջբերում է հեռուստաալիքը, բուժհաստատությունում տեղ չի մնացել վերջին հարձակումներից տուժածներին բուժելու համար: Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ զանգվածային հարձակումներ կատարելով անկլավի […] ...