Իլոն Մասկը մոտ 100 թիկնապահ է վարձել՝ առևանգման սպառնալիքների պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

 Իլոն Մասկը մոտ 100 թիկնապահ է վարձել՝ առևանգման սպառնալիքների պատճառով

17:45 21.01.2023

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը 14600 դոլար է ծախսել Հարավային Աֆրիկայում իր հոր՝ Էրոլ Մասկի տան անվտանգության համակարգը ուժեղացնելու համար, ինչպես նաև իր համար վարձել է մոտ 100 թիկնապահ։ Ինչպես գրում է The Sun թերթը հունվարի 21-ի հոդվածում, դա արվել է առևանգման վախի պատճառով։

Էրոլ Մասկի խոսքով՝ իր որդին որոշել է ուժեղացնել անվտանգությունը  միլիարդատիրոջ հասցեին վերջերս ստացած սպառնալիքներից հետո։

«Եթե նրանք առևանգեն մեզանից մեկին, դա կլինի ամենաարագ 20 միլիոն դոլարը, որը երբևէ որևէ մեկը վաստակել է իր կյանքում», – ասել է նա:

Իլոն Մասկը հայրական տունը համալրել է բարձր տեխնոլոգիական տեսահսկման համակարգով և էլեկտրականացված ցանկապատերով, ինչպես նաև վարձել է զինված պահակների։

Նրա տանը տեղադրված անվտանգության համակարգի ընդհանուր արժեքը կազմել է 14,6 հազար դոլար, նշել է միլիարդատիրոջ հայրը։

Դեկտեմբերի 15-ին գործարարը հայտնել է, որ անհայտ տղամարդը հետապնդել է իր  որդու՝ Աքսի մեքենան: Նրա խոսքով՝ հետապնդողը արգելափակել է մեքենայի շարժը և բարձրացել մեքենայի կափարիչի վրա։ Ըստ Իլոն Մասկի հարձակվողը նման քայլի է դիմել՝ կարծելով, թե մեքենայում գործարարն՝ ինքն է եղել։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Մասկը երեք օրվա ընթացքում վաճառել է Tesla-ի 22 մլն բաժնետոմսը՝ 3,6 մլրդ դոլարով, ըստ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի տվյալների, շուկան դրան արձագանքել է ընկերության բաժնետոմսերի գնի 12% անկմամբ։ Դրանով Իլոն Մասկը կորցրել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը՝ իր տեղը զիջելով ֆրանսիացի Բեռնար Առնոյին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP