15:35 20.01.2023
Ադրբեջանը շարունակում է արգելափակել Հայաստանից դեպի Արցախ միակ գազատարն ու էներգասնուցումը՝ խախտելով միջազգային մարդասիրական նորմերը, արցախահայության բավարար կենսամակարդակի և կրթության իրավունքը: Հանրակրթական դպրոցները, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ու արհեստագործական ուսումնարանները ժամանակավորապես փակվել են ջեռուցման բացակայության պատճառով:
«Դպրոցների մեծամասնությունը ջեռուցվում է փայտով, բայց, փաստացի, հաշվարկից հետո պարզվեց, որ մեր երեխաների մեծամասնությունը հաճախում է հենց գազով ջեռուցվող դպրոցներ: Օրինակ բերենք Ստեփանակերտ քաղաքի դպրոցների վրա՝ դպրոցների մեծամասնությունը նույն ձևով ջեռուցվում է գազով, բայց մեր երեխաների երկու երրորդը հաճախում է հենց այդ դպրոցները»,- ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյան:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարն ասում է՝ որոշումը դժվար են կայացրել, բայց եթե փայտով ջեռուցվող դպրոցներում շարունակեն պարապմունքները, խնդիրներ կառաջանան ուսումնական տարվա վերջին՝ սովորողների կեսից ավելին ուսումնական ծրագրից ետ կմնա: Ուսումնարանների և քոլեջների դեպքում որոշումը ևս ընդհանուր է:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:15 29.04.2025
Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Միխեիլ ԿավելաշվիլիինԿառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին վարչապետը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ ...
15:12 29.04.2025
Հրդեհի ահազանգ Շիրակի փողոցումԱպրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
15:05 29.04.2025
Ուոլցն Ուկրաինան անվանել է ամենակոռումպացված երկրներից մեկըՈւկրաինան մնում է աշխարհի ամենակոռումպացված երկիրը, չնայած ամերիկացի հարկատուներից միլիարդավոր դոլարներ ստանալուն։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։ «Ուկրաինան եղել և մնում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ Մենք պետք է փորձենք խնայել ամերիկացի հարկատուների փողերը, իսկ այնտեղ միլիարդավոր դոլարներ են գնում», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ...
14:57 29.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 28-29-ըԲացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթի կեղծիքի, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խուլիգանության, 4-ական […] ...
14:52 29.04.2025
Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարումԻրանում անցկացված աթլետիկայի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել: Հայաստանի առաջատար վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունում 3:48,17 արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել: 5000 մետր մրցատարածությունում էլ 14:40,12 արդյունքով արծաթե մեդալի է արժանացել: Գոռ Հովակիմյանը եռացատկում և հեռացատկում արծաթե մեդալակիր է դարձել; Եռացատկում նա […] ...