18:53 19.01.2023
Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթն արդեն վեցերորդ անգամ չի կանայում։ Բանն այն է, որ դպրոցի կառավարման խորհրդի անդամներից 4-ը նիստերին չեն ներկայանում, իսկ տնօրենի մրցույթի մեկնարկի համար անհրաժեշտ է խորհրդի 9 անդամներից առնվազն 6-ի ներկայությունը:
Դպրոցի կառավարման խորհրդի հինգ անդամներն ու միակ թեկնածուն նիստը սկսելու համար սպասում էին բացակա 4 անդամներին:
«Սպասում ենք խորհրդի մյուս անդամներին, որոնք արդեն վեցերորդ նիստն է, որ չեն ներկայանում, ամեն անգամ տարբեր ծանուցումներ ուղարկելով, անձամբ զանգելով, օրական մի քանի անգամ տեղեկացնում ենք, բայց չեն գալիս»,- նշում է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի քարտուղար Ֆրիդա Թադևոսյանը։
Թե ինչու կառավարման խորհրդի նախագահն ու 3 անդամները չեն ներկայանում նիստերին, մյուսներին հայտնի չէ, որևէ բացատրություն, գրավոր կամ բանավոր պատճառաբանություն չեն ներկայացնում: Տնօրենի միակ թեկնածու Նունե Գրիգորյանն ու կառավարման խորհրդի 5 անդամները սա որակում են բոյկոտ:
«Ես չգիտեմ ինչու չի կայանում նիստը, բայց արձանագրենք, որ մրցույթը բոյկոտում են մարզպետարանի երեք ներկայացուցիչները և համայնքի ղեկավարի կողմից առաջադրված մեկ ներկայացուցիչ՝ Հովհաննես Ցոլակյանը, ով հանդիսանում է կառավարման խորհրդի նախագահը»,- ասում է տնօրենի միակ թեկնածուն՝ Նունե Գրիգորյանը։
Նիստերին չներկայացող խորհրդի անդամները մինչ այս իրենց բացակայությունները հիմնավորել են պատշաճ ծանուցում չլինելու հանգամանքով։ Կառավարման խորհրդի քարտուղարն ու անդամները հակառակն են փաստում, որ բոլոր հնարավոր և թույլատրելի տարբերակներով ծանուցումներն ուղարկվել են, ցույց են տալիս էլեկտրոնային եղանակով ուղարկված նամակները:
Նիստերին չներկայանալու պատճառների մասին կառավարման խորհրդի բացակա անդամները նախընտրեցին խոսել հեռախոսազրույցի ձևաչափով։ Պարզվեց նրանցից ոչ մեկին հարմար չէր․ կա՛մ բացակայում էին մարզից, կա՛մ խիստ զբաղված էին հանձնարարականներով։
Տնօրենի թեկնածուն իր զարգացման ծրագիրը կառավարման խորհրդին միայն մեկ անգամ ներկայացնելու հնարավորություն է ունեցել, որին, սակայն, մարզպետարանի երկու ներկայացուցիչները դեմ են քվեարկել: Նունե Գրիգորյանի, որպես տնօրեն, լիազորությունները դադարեցվել են 2022 թվականի օգոստոսի 8-ից, պարտականությունները կատարում է փոխտնօրենը: Նունե Գրիգորյանը սեպտեմբերին ստացել է նաև տնօրենի հավաստագիր, իր զարգացման ծրագրին կողմ են քվեարկել մանկավարժական ու ծնողական խորհուրդները, բայց վերընտրվել չի ստացվում:
Վեցերորդ անգամ կազմվեց նիստը չկայանալու մասին արձանագրություն, որի օրինակներից մեկը կուղարկվի նախարարություն: Օրեր առաջ խնդիրը թեժ գծի միջոցով թեկնածուն նաև նախարարություն է ներկայացրել, պատասխան գրությամբ տեղեկացրել են, որ իրավական կարգավորումների համար բողոքը հասցեագրվել է մարզպետարան, որտեղից Նունե Գրիգորյանը դեռ պատասխան չի ստացել:
18:50 08.04.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետԱրաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ, հայտնում են նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի […] ...
18:30 08.04.2025
Աննա Վարդապետյանը Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ Վարպետաց դաս է անցկացրելԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի հրավերով, Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար Վարպետաց դաս է անցկացրել՝ «Քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելումը՝ ՀՀ զինված ուժերում» թեմայով: Հիշեցնենք, որ առաջին Վարպետաց դասը ՀՀ գլխավոր դատախազն անցկացրել էր 2025 թվականի փետրվարի 25-ին Ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի […] ...
18:27 08.04.2025
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին եւ գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ […] ...
18:24 08.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հյուրերին` կարևորելով երկու բարեկամական երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև կրթության ու մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու […] ...
18:09 08.04.2025
Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասինՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել «Արսենալի» մասին, որի հետ իսպանական թիմը մրցելու է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում, հաղորդում է As-ը: «Շնորհակալ եմ Միկել Արտետային իմ մասին լավ խոսքերի համար: Նա «Արսենալին» կատարյալ թիմ է դարձրել: Այդպիսիք Եվրոպայում շատ չեն: Որոշ թիմեր լավ են խաղում, բայց «Արսենալի» պես կատարյալները […] ...