ՊՊծ գնի գրավման գործով դատաքննությանը փաստաբաններից մի քանիսը չեն եկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

ՊՊծ գնի գրավման գործով դատաքննությանը փաստաբաններից մի քանիսը չեն եկել

11:53 07.03.2018

ՊՊծ գունդը գրաված խմբի 11 անդամների՝ Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար  Ավետիսյանի, Էդվարդ Գրիգորյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի,  Էդվարդ Գրիգորյանի  դատավարությունը այսօր վերսկսվեց  փաստաբաններից  մի քանիսի բացակայությամբ: 

Ամբաստանյալներից 3-ը ևս ներկա  չէին՝ Գագիկ եղիազարյանը, Արայիկ Խանդոյանը և Սմբատ Բարսեղյանը, քանի որ դատարանը նրանց նկատմամբ դատական սանկցիա է  կիրառել և հեռացրել դահլիճից:

Դատական նիստին ներկա չէին հանրային պաշտպան Անյուտա Մկրտչյանը, որի մասին  մյուս հանրային պաշտպան Արմինե ֆանյանը տեղեկացրեց, որ  հարազատներից  մեկի հետ դեպք է պատահել: Լիանա Գասպարյանը քիչ ուշ պետք է ներկայանար: Դատավոր Մեսրոպ Մակյանը ասաց, որ  հեռախոսազանգերով փորձել են կապվել պաշտպանների  հետ, պատկերն այսպիսին  է՝ Հարություն Բաղդասարյանը ժամը երկուսից հետո կգա, Մուշեղ Շուշանյանը հեռախոսազանգերին չի պատասխանել, Արայիկ Պապիկյանը մեկ ժամից կգա, Երվանդ Վարոսյանը չի գա, Լուսինե Սահակյանը քաղաքում չէ, Դավիթ  Գյուրջյանի հեռախոսահամարը անհասանելի էր: 

Դատարանն ուսումնասիրում է 120 հատորանոց  քրեական գործի նյութերը:  Հերթը հասել է 12 և 13-րդ հատորներին:   

Հիշեցնենք՝ ամբաստանյալների առաջադրված է մեղադրանք՝ այն բանի համար, որ նրանք  կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել  են շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ են վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել են  զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, բացի այդ , հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են  տրանսպորտի միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափերի վնաս , իսկ հանցավոր գործունեությունն ավարտել են  2016թ. օգոստոսի 31-ին ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել են զավթած շենքերը, շինությունները ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել են իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP