Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարը մահապատժի է դատապարտվել լրտեսության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Իրանի պաշտպանության նախկին փոխնախարարը մահապատժի է դատապարտվել լրտեսության համար

21:17 11.01.2023

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր, Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի-Ռեզա Աքբարին մահապատժի է դատապարտվել բրիտանական հետախուզական ծառայությունների օգտին լրտեսության համար` ասվում է Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության հաղորդագրության մեջ։

«Իրանի գաղտնի և ռազմավարական կենտրոններում հայտնաբերվել է բրիտանական հետախուզության ամենակարևոր գործակալներից մեկը: Նա ձերբակալվել է հակահետախուզության երկար ու բազմափուլ գործողություններից հետո: Ալի-Ռեզա Աքբարին դարձել է բրիտանական ծառայությունների այս լրտեսը»,- հայտարարությունը մեջբերում է Tasnim-ը:

Իրանական հետախուզությունը նշում է, որ Աքբարին հասանելի է եղել Իրանի որոշ գաղտնի տվյալներին, նա բազմիցս փոխանցել է դրանք, ինչպես նաև Իրանում ձեռք բերված այլ տեղեկություններ բրիտանական հետախուզական ծառայություններին: Հայտարարության մեջ նշվում է, որ Աքբարիի հավաքագրումը սկսվել է, երբ նա վիզա է ստացել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։ Նախարարության տվյալներով՝ նա «զրույց» է ունեցել բրիտանական դեսպանատան հետախուզական գործակալների հետ, որից հետո Եվրոպա անձնական ուղևորությունների ժամանակ դարձել է «բրիտանական հետախուզության լիիրավ անդամ»։

«Մեղադրյալի նկատմամբ քրեական գործի հարուցումից և մեղադրական եզրակացությունից հետո գործը տեղափոխվել է դատարան և նիստը կայացել է մեղադրյալի պաշտպանի ներկայությամբ։ Գործում առկա ապացույցների հիման վրա այս անձը դատապարտվել է մահապատժի Անգլիայի օգտին լրտեսելու համար»,- հավելում է իրանական գործակալությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը

13:15 26.11.2024

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը, այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։ Ավտոճանապարհի մյուս հատվածներում ավտոտրանսպորտային տեղաշարժն ազատ է։ ...

Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

13:09 26.11.2024

Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Նոյեմբերի 25-ի գիշերը՝ 2.35-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի, որի հայրը հիվանդանոցում հայտնել էր, որ որդին նկուղում ընկել է շամփուրի վրա: ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները, սակայն, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1.30-ի սահմաններում Շոպրոնի փողոցի 1-ն նրբանցքի […] ...

Վրաստանի խորհրդարանը նոր կառավարության կազմը կհաստատի նոյեմբերի 28-ին

13:02 26.11.2024

Վրաստանի խորհրդարանը նոր կառավարության կազմը կհաստատի նոյեմբերի 28-ին

Նոյեմբերի 28-ին կայանալիք լիագումար նիստում Վրաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։ Այդ մասին խորհրդարանի բյուրոյի նիստում հայտարարել է օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Նոյեմբերի 28-ին՝ ժամը 11-ին, տեղի կունենա «Վրացական երազանք» խմբակցության նիստը, որտեղ կքննարկվի կառավարության կազմը, իսկ այնուհետև նիստում կներկայացվի կառավարության կազմը, որը մենք կհաստատենք»,- ասել է Պապուաշվիլին։ ...

Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ

12:55 26.11.2024

Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ

Լեհաստանի նախագահի այցը Հայաստան ընդգծում է հայ-լեհական հարաբերությունների կարևորությունն ու պատմական հիմքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավոր պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած է պատմական սերտ առնչություններ և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերություններ, որոնք հիմնված […] ...

Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ

12:48 26.11.2024

Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ

ՔՈԳՎ Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սպիտակ քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել և տանը կից ավտոտնակում թաքցնում է մարտական ատրճանակ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին: Նոյեմբերի 25-ին ՔՈԳՎ Լոռու մարզային վարչության ծառայողները, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 41-ամյա տղամարդու՝ Այգեստան փողոցում գտնվող բնակարանում և կից օժանդակ շինություններում […] ...

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:40 26.11.2024

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

BACK_TO_TOP