13:49 17.08.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը արձագանքել է բնապահպանության նախարարի «Որսի համար նախատեսված 2018-2019 թվականների համար օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետները սահմանելու մասին» 31 հուլիսի 2018թ. N229-Ն հրամանին՝ առաջարկելով ժամանակավորապես բացառել որսի թույլտվության տրամադրումը մինչև ոլորտում առկա հարցերի վերաբերյալ օրինական և ընդունելի լուծումներ գտնելը։ Ստորև ներկայացնում ենք նախարարին ուղղված նամակը.
«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գտնում է, որ գործող օրենսդրության և ձևավորված պրակտիկայի պայմաններում Հայաստանում իրականացվող ցանկացած որս անթույլատրելի է և պետք է արգելվի:
Նշված դիրքորոշումը հիմնված է հետևյալ իրավական և պրակտիկ հիմնահարցերի վերլուծության վրա՝
ա) «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ որս անելու իրավունք ունեն միայն այն անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում և օրենքով սահմանված կարգով ստացել որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերը: Որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերն են․
Նույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է գործել միայն լիազոր մարմնի (ՀՀ բնապահպանության նախարարության) սահմանած միասնական ձևի որսորդական վկայական, որն էլ հաստատված է ՀՀ բնապահպանության նախարարի 20 դեկտեմբերի 2007թ. N 470-Ն հրամանով:
բ) Որսորդական մինիմումը սահմանում է ՀՀ կառավարությունը, որը հանձնելու համար քննությունն ընդունում է ՀՀ բնապահպանության նախարարության ստեղծած մասնագիտական հանձնաժողովը՝ նպատակ ունենալով հավաստիանալ, որ որսորդ դառնալու հայտ ներկայացրած անձինք տեղյակ են որսորդական տնտեսության վարման, որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության, կայուն օգտագործման վերաբերյալ նվազագույն հարցերի մասին:
Հարկ է նշել, որ ներկայումս Հայաստանում որսով զբաղվող որևէ անձ, սույն կարգին համապատասխան քննություն չի հանձնել, համապատասխան որսորդական վկայական չի ստացել և գործող օրենսդրության համաձայն՝ որս կատարելու իրավունք չունի: Սահմանված կարգով ստացված որսորդական վկայականի բացակայության պայմաններում անձի կողմից իրականացված որսը ցանկացած դեպքում համարվում է ապօրինի, և կենդանական աշխարհին պատճառվող վնասը պետք է հաշվարկվի ապօրինի որսի համար սահմանված չափով:
Մտահոգությունն այն է, որ ձևավորված պրակտիկայի համաձայն, քաղաքացիները «որսորդ» համարվելու, որսորդական զենքեր ձեռք բերելու և որս կատարելու իրավունք են ստանում ընդամենը որոշ հասարակական կազմակերպությունների անդամակցելով, որոնք առավել հայտնի են «որսորդ միություններ» անվամբ: Մեր ունեցած տվյալների համաձայն՝ այս մեխանիզմի գործարկման արդյունքում ստացվել է, որ Հայաստանում ներկայումս կան ավելի քան 35 հազար որսորդական զենք և որս կատարելու իրավունք ունեցող քաղաքացիներ, որոնք այդ հասարակական կազմակերպություններին անդամակցելու փաստի ուժով հանդիսանում են «որսորդներ» և իրավունք են ստանում ձեռք բերել մինչև 8 հատ որսորդական զենք (հինգ ողորկափող հրացան, որոշակի պայմաններ ապահովելու դեպքում ևս 3 ակոսավոր հրազեն): Ըստ էության, որսորդական կազմակերպություններում գրանցվելը դարձել է զենք ձեռք բերելու օրինականացված հիմք, ինչը լրացուցիչ մտահոգությունների առարկա է:
Ավելին, նշված հասարակական կազմակերպությունները որևէ օրենքով վերապահված պատասխանատվություն չեն կրում իրենց անդամների անօրինական գործողությունների, տեսուչների նկատմամբ ագրեսիվ պահվածքի, «Որսորդական գործունեության» ընթացքում իրենց և ուրիշներին վնասելու բազմաթիվ դեպքերի համար, թեև այդ ՀԿ-ների կանոնադրական նպատակներում ամրագրված է իրենց անդամներին դասավանդելու և նմանօրինակ հարցեր: Գործնականում հենց այս կազմակերպություններն են իրենց անդամների համար ձեռք բերում և բաշխում «որսի կտրոնները», որոնք պրակտիկայում հաճախ կեղծվում են՝ գունավոր լուսապատճեններով կամ չեն պահպանվում կտրոններում նշված չափաքանակները:
Վերոգրյալի վրա հիմնվելով՝ հայտնում եմ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առկա ռեսուրսներով իրատեսական չի համարում նման թվաքանակի զինված անձանց նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելը: Հետևապես, առաջարկում եմ բացառել որսի թույլտվության տրամադրումը մինչև նշված հարցերի վերաբերյալ օրինական և ընդունելի լուծումներ գտնելը:
Տեղեկացնում եմ նաև, որ հասարակական միավորումների նախաձեռնությամբ և ներգրավմամբ («Վայրի բնության և մշակութային հուշարձանների պահպանության», «Բնության համաշխարհային հիմնադրամ» և այլն) առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ որսի հիմնախնդիրների, մասնավոր կենդանաբանական այգիների, կենդանիներից տիկ պատրաստելու և հանրային վայրերում տեղադրելու արատավոր պրակտիկայի օրինականության և առհասարակ վայրի կենդանիների պաշտպանության վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություններ կատարելու, օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջարկություններով հանդես գալու համար: Մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը ներդնել այս նախաձեռնության շրջանակներում արագ և ընդունելի լուծումներ գտնելու համար: Վստահաբար, այս աշխատանքային խմբում ցանկություն կունենան ներգրավվել նաև այլ կազմակերպություններ, այդ թվում՝ որսորդությամբ զբաղվող հասարակական միավորումները»:
19:43 12.04.2025
Թրամփը երկարաձգել է արտակարգ դրությունը ԱՄՆ-ումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է երկրում արտակարգ դրությունը՝ «Ռուսաստանի արտաքին քաղաքական վնասակար գործողությունների պատրվակով», ասվում է պետության ղեկավարի ստորագրած փաստաթղթի տեքստում։ «Արտակարգ դրության երկարաձգում՝ կապված ՌԴ կառավարության հստակ արտաքին քաղաքականության վնասակար գործողությունների հետ»,- ասված է փաստաթղթի վերնագրում, որը Սպիտակ տունը մուտքագրել է կարգավորող ակտերի դաշնային ռեգիստր։ Փաստաթուղթը նախատեսվում է հրապարակել ապրիլի 14-ին։ ...
19:33 12.04.2025
ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումըԵվրամիությունը չափազանց անհանգստացած է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակով և Իսրայելին կոչ է անում դադարեցնել պաղեստինյան անկլավի շրջափակումը և թույլ տալ վերսկսել մարդասիրական օգնությունը, ասվում է ԵՄ բարձրաստիճան դիվանագետի և հումանիտար և Միջերկրական ծովի հարցերով եվրահանձնակատարների համատեղ հայտարարության մեջ։ «ԵՄ-ն չափազանց անհանգստացած է Գազայում հումանիտար իրավիճակի մասին հաղորդագրություններով, որոնք վկայում են հրադադարի ընթացքում մատակարարվող պարենային պաշարների […] ...
19:24 12.04.2025
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթողԵրիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր, այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ ...
19:18 12.04.2025
Սերբիայում ցույցերը 700 միլիոն եվրոյի տնտեսական վնաս են պատճառելՍերբիան կորցրել է 700 միլիոն եվրո օտարերկրյա ներդրումների պատճառով ամբողջ երկրում շարունակվող ուսանողական բողոքի ցույցերի պատճառով, ինչը կազդի սերբերի աշխատավարձերի և թոշակների վրա: Այս մասին հայտարարել է Բալկանյան հանրապետության խորհրդարանի խոսնակ Անա Բռնաբիչը։ «Տնտեսական հետևանքները սարսափելի են: Մենք բաց ենք թողել 700 միլիոն եվրոյի ներդրումը. դա հազար նոր աշխատատեղ է, դա ինչ-որ մեկի աշխատավարձն է […] ...
19:06 12.04.2025
Առանձնապես խոշոր չափերով ավազակությունը՝ բեմադրություն․ կան ձերբակալվածներԱպրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձինք փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: «Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում […] ...
18:51 12.04.2025
Իրանը և ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կանցկացնեն բանակցությունների նոր փուլԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտքոֆը պայմանավորվել են հաջորդ շաբաթ շարունակել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները հաջորդ շաբաթ»,- ասվում է Մուսկատում երկու երկրների պատվիրակությունների խորհրդակցություններից հետո Իրանի ԱԳՆ Telegram ալիքում […] ...