Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոնության հավակնորդների մրցաշարի ֆավորիտն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոնության հավակնորդների մրցաշարի ֆավորիտն է

17:37 06.03.2018

Շախմատի աշխարհի չեմպիոնության հավակնորդների մրցաշարը կմեկնարկի մարտի 10-ին Բեռլինում։ Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ։

Մրցաշարին կմասնակցեն ՖԻԴԵ-ի 8 գրոսմայստերներ՝ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան)՝ 2808, Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան)՝ 2800, Ուեսլի Սոն (ԱՄՆ)՝ 2799, Լևոն Արոնյանը (Հայաստան)՝ 2794, Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ)՝ 2784, Դին Լիժենը (Չինաստան)՝ 2769, Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան)՝ 2767, Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)՝ 2763:

Մի շարք միջազգային բուքմեյքերական ընկերություններ մրցաշարի ֆավորիտ են համարում Լևոն Արոնյանին. նրա հաղթանակի համար սահմանվել է 5 գործակից:
Մարտի 10-ին կայանալիք առաջին տուրում միմյանց հետ կխաղան Լեւոն Արոնյան-Դին Լիժեն, Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Գրիշչուկ, Սերգեյ Կարյակին-Շահրիյար Մամեդյարով, Ֆաբիանո Կարուանա-Ուեսլի Սո զույգերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

15:54 11.04.2025

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

15:49 11.04.2025

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

15:40 11.04.2025

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

15:35 11.04.2025

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

15:33 11.04.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

BACK_TO_TOP