Սերժ Սարգսյանն ընդունել է «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրոդյուսերական թիմին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+14.09 oC

Սերժ Սարգսյանն ընդունել է «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրոդյուսերական թիմին

16:03 06.03.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրոդյուսերական թիմի անդամներ Դին Քեյնին ու Մոնթել Ուիլյամսին և նրանց ընտանիքների անդամներին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահն իր տպավորություններն է ներկայացրել ֆիլմից՝ ընդգծելով, որ, իր համոզմամբ, այն կարևոր նշանակություն ունի ցեղասպանությունների, այդ թվում՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ տպավորված է ֆիլմից, որը վավերագրական հարուստ նյութի հիման վրա մեկ անգամ ևս փաստացի վերականգնում է այն ճշմարտությունը, որ ժխտողականությունը ծնում է նոր հանցագործություններ, և որ ճանաչումն ու դատապարտումն ամենակարևոր միջոցներն են այդ հանցագործությունները կանխելու համար: 

Կարծում եմ՝ այս ֆիլմի կարևորությունը նաև նրանում է, որ չնայած գիտական շրջանակներում այս խնդրի մասին շատ են խոսել, բայց այս առումով փաստավավերագրական ֆիլմերի պակաս կա, և «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը լրացնում է այդ պակասը: Եվ զուգահեռներն այսօրվա ու 100 տարի առաջվա իրականության հետ շատ կարևոր են: Ինձ հետաքրքրեց նաև այն հանգամանքը, որ, կարծում եմ, դուք ցանկացել եք ասել, որ ժխտողականությունը, անկախ նրանից, թե ինչպես է տեղի ունենում, ունի շատ ընդհանուր հատկանիշներ: Այսինքն՝ կատարողները նախօրոք գիտեն, որ հետո պետք է ժխտեն և նաև վստահ են, որ իրենց այդ ժխտումն անցնելու է, քանի որ նախկինում ևս այդպես է եղել: Իհարկե, շատ հետաքրքիր էր զուգահեռը Հայոց ցեղասպանության և այն իրադարձությունների հետ, որ այսօր տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում»,-ասել է նախագահ Սարգսյանը:


Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով պարգևատրել է պրոդյուսեր, սցենարիստ Մոնթել Բրայան Ուիլյամսին և դերասան, պրոդյուսեր Դին Ջորջ Քեյնին:

Ֆիլմի պրոդյուսերներ Դին Քեյնը և Մոնթել Ուիլյամսը հույս են հայտնել, որ իրենց նկարահանած ֆիլմը կօգնի փոխել ընկալումները ներկայացված հարցի վերաբերյալ ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր վավերագրողի համար, ով նման ֆիլմեր է պատրաստում, ըստ պրոդյուսերների, կարևոր է դիտել իր աշխատանքի արդյունքը այլ անձանց հետ միասին և տեսնել այն մարդկանց արձանանքները, ովքեր այդ պահին դիտում են ֆիլմը: Նրանք իրենց աշխատանքի լավագույն գնահատականը համարել են ֆիլմից ստացած արձագանքները:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 5-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան:


 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը և Հունգարիան քննարկել են զենքի արտադրության ոլորտում համագործակցությունը

23:59 06.04.2025

Իսրայելը և Հունգարիան քննարկել են զենքի արտադրության ոլորտում համագործակցությունը

Իսրայելը շահագրգռված է Հունգարիայի հետ զենքի արտադրության ոլորտում համագործակցությամբ. այս թեման քննարկել են երկու երկրների կառավարությունների ղեկավարները։ Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բուդապեշտ կատարած այցից հետո, որտեղ հանդիպում է ունեցել հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ։ «Մենք քննարկել ենք զենքի արտադրության ոլորտում համագործակցությունը: Դրանք մեզ անհրաժեշտ են, որպեսզի շարունակենք և հասնենք լիակատար […] ...

Ճապոնիան ստեղծել է ծովային խումբ հեռավոր կղզիներ փոխադրումների համար

23:40 06.04.2025

Ճապոնիան ստեղծել է ծովային խումբ հեռավոր կղզիներ փոխադրումների համար

Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի մասնակցությամբ տեղի է ունցել երկրի նոր ստորաբաժանման՝ ծովային տրանսպորտային խմբի կազմավորման արարողությունը, որը նախատեսված է արտակարգ իրավիճակների դեպքում հեռավոր կղզիներ տեղափոխելու համար։ Արարողությունը տեղի է ունեցել Հիրոսիմայի Կուրի ռազմածովային ինքնապաշտպանական ուժերի բազայում։ Ճապոնիայի ծայրամասային կղզիները վերաբերում են երկրի հարավ-արևմուտքում գտնվող կղզիներին. դրանք գտնվում են Թայվանին ամենամոտ: «Եթե մենք պետք է […] ...

Ֆրանսիան և Ալժիրը պայմանավորվել են վերսկսել համագործակցությունը

23:20 06.04.2025

Ֆրանսիան և Ալժիրը պայմանավորվել են վերսկսել համագործակցությունը

Ֆրանսիան և Ալժիրը մտադիր են նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում և երկարատև ճգնաժամից հետո վերսկսել համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունի հետ հանդիպումից հետո։ «Նախագահ Տեբբունի հետ մենք արտահայտեցինք մեր ընդհանուր ցանկությունը՝ վերականգնելու հանգիստ և խաղաղ գործընկերությունը հավասարության ոգով»,-մեջբերում է Բարրոյի խոսքերը Agence France-Presse-ը: […] ...

Հութիների հակառակորդները Եմենում ցամաքային գործողություն են նախապատրաստում․ CNN

23:00 06.04.2025

Հութիների հակառակորդները Եմենում ցամաքային գործողություն են նախապատրաստում․ CNN

Հութի ապստամբական շարժման հակառակորդները ցամաքային գործողություն են նախապատրաստում Եմենում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։ Դրա հաղորդմամբ՝ գործողությունը, որը, ամենայն հավանականությամբ, կսկսվի երկրի հարավից և արևելքից, կարող է ռազմածովային աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից, այդ թվում՝ Հոդեյդա նավահանգստի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Վերլուծաբանները, մատնանշում է հեռուստաալիքը, կարծում են, որ ԱՄՆ-ից ցամաքային […] ...

Իրանի արտգործնախարարն ասել է, որ նամակների փոխանակումից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել

22:38 06.04.2025

Իրանի արտգործնախարարն ասել է, որ նամակների փոխանակումից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռևս բանակցություններ չեն վարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատասխան է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։ «Մենք արտահայտել ենք մեր տեսակետը, ուստի, հավատարիմ ենք դիվանագիտությանը և բանակցությունների ուղուն: Իհարկե, պետք է գիտակցել, որ մինչ այժմ ոչ մի բանակցային փուլ չի կայացել», -ասել […] ...

Փարիզում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Լը Պենի

22:18 06.04.2025

Փարիզում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Լը Պենի

«Ազգային հանրահավաք» կուսակցության համակիրները զանգվածային ցույց են անցկացրել՝ ընդդեմ այս կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու դեմ։ Ինքը՝ Լը Պենը, ելույթ ունենալով ցույցի ժամանակ, դատավարությունն անվանել է քաղաքական և խոստացել, որ կշարունակի պայքարել «մինչև հաղթանակ»։ Ինչպես համոզված է ՏԱՍՍ-ի թղթակիցը, մի քանի հազար մարդ է հավաքվել Փարիզի […] ...

BACK_TO_TOP