Պարտադիր ատեստավորման համակարգ ԱԱԾ-ում. նախագիծը ներկայացվել է քննարկման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

Պարտադիր ատեստավորման համակարգ ԱԱԾ-ում. նախագիծը ներկայացվել է քննարկման

14:20 28.12.2022

Ազգային անվտանգության ծառայությունը e-draft կայքում քննարկման է դրել ծառայությունում պարտադիր ատես­տա­­վոր­ման համակարգ ներդնելու մասին նախագիծ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հա­­վե­լավճար:

Ատեստավորման կարգը, պե­տա­կան սահ­­մանի պահպանության, օպերատիվ-հե­տա­խուզական գործունեության իրա­կա­նաց­ման, հատուկ առաջադրանքների կատարման, պլա­նա­վոր­ման, վե­րահսկման գործա­ռույթ­նե­րի շրջա­նա­կը, ինչպես նաև հավելավճարի չա­փե­րը և վճար­ման կարգը կսահ­ման­վեն Կա­ռա­վարության որոշ­մամբ:

Առաջարկվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատես­տա­վորումն իրականացնել պար­­տադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծա­ռա­յող­ների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը և պահ­պան­մա­նը: Միա­ժա­մանակ, այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունք­նե­րով հաշ­վարկ­վել է հավ­ե­լա­վճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շա­րու­նակ­վելու հա­մար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում:

Միաժամանակ, ատեստավորման արդյունքներով հա­վե­լավճար ստանալու կամ հավե­լավճա­­րի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծա­ռայողը նոր ատես­տա­վորում անց­նելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդ­յունք­նե­րով հավելավճար ստա­նալու իրավունք ձեռք բերելու դեպքում հա­վե­լավճարը կհաշ­վարկվի այդ իրավունքի ձեռք­բերման օրվանից:

Ընդ, որում երկրորդ անգամ նոր ատեստա­վո­րման արդյունքներով հա­վե­լավճար ստա­նա­լու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծա­ռայողները, կա­զ­ատ­­­վեն զբաղեցրած համապատասխան պաշ­տոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով: Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթու­թյանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող և ազգային անվտանգության մարմիններում ոչ պե­տա­կան սահմանի պահ­պանության կամ օպերատիվ-հետախուզական գործու­նեու­թյան իրա­կա­նաց­­ման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վե­րահսկման գոր­ծա­ռույթ­ներ ունեցող պաշտոն, իսկ տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպ­քում, կադ­րերի տրա­մադ­րու­թյան տակ գտնվելու սահ­ման­ված ժամկետը լրանալուց հետո՝ ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակ­վի ծառայությունից:

Բացի այդ, առաջարկվում է նախատեսել իրավակարգավորում, համաձայն որի՝ հա­վե­լավճա­­րի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմ­քերը կսահ­ման­վեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նորմատիվ հրա­մանով:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վար­­­ձատ­րության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ածանցյալ են «Ազգային անվտան­­­գու­թյան մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող իրավա­կար­գա­վորումներից:

Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

15:25 26.11.2024

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

Լիտվայի արդարադատության նախարարությունը և Լիտվայի նախագահի գրասենյակը հայտնել են, որ երկիրը կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանը, եթե նա այցելի երկիր, քանի որ դա են պահանջում միջազգային պարտավորությունները: «Հռոմի ստատուտի բոլոր անդամ պետությունների, ներառյալ Լիտվայի համար ՄՔԴ-ի կողմից տրված օրդերները պարտադիր են և ենթակա են կատարման: Լիտվայի ինստիտուտները, քանի որ պատկանում են օրենքի գերակայության […] ...

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

15:05 26.11.2024

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...

SHANTNEWS

15:00 26.11.2024

SHANTNEWS

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

14:55 26.11.2024

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ...

BACK_TO_TOP