Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխել ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+20.09 oC

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխել ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային

11:30 24.12.2022

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխել ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային: Այս մասին SHANTNEWS.am-ին հաստատել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նա նշել է, որ երեխան տեղափոխվել է այսօր Կարմիր խաչի մեքենայով:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ի շրջափակումից հետո Արցախի ԱՆ-ից հայտնել էին, որ 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, որի մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», ծանր է։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարույր Հովհաննիսյանը և Կիպրոսի նորանշանակ դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

14:30 30.09.2024

Պարույր Հովհաննիսյանը և Կիպրոսի նորանշանակ դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել Մավրոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Մավրոսին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանը առավելագույն ջանքեր կգործադրի առկա գերազանց համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ ներառելով նաև նոր ոլորտներ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ […] ...

Գորիսի համայնքային ոստիկանները ծառերն ապօրինի հատելու դեպք են բացահայտել

14:28 30.09.2024

Գորիսի համայնքային ոստիկանները ծառերն ապօրինի հատելու դեպք են բացահայտել

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները սեպտեմբերի 29-ին, ժամը 21.20-ի սահմաններում, շրջագայության ժամանակ Տաթև բնակավայրի ճանապարհին ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը: Թափքում եղած փայտանյութի վերաբերյալ Շուռնուխ գյուղի բնակիչ 32-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ 4 խմ բոխի տեսակի փայտանյութը հատել է Շուռնուխ գյուղի հարակից անտառից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել […] ...

Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողների վարժանքները

14:23 30.09.2024

Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողների վարժանքները

Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները վարժանքներ են իրականացնում: ՀՀ ՊՆ-ն այս մասին տեսանյութ է հրապարակել: ...

Թիկնիզյանը կարող է նոր պայմանագիր կնքել «Լոկոմոտիվի» հետ

14:20 30.09.2024

Թիկնիզյանը կարող է նոր պայմանագիր կնքել «Լոկոմոտիվի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը գնահատել է հայ ֆուտբոլիստի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագիր կնքելու հավանականությունը։ «Երբ լինի պաշտոնական տեղեկատվություն, «Լոկոմոտիվը» կհայտարարի այդ մասին։ Գործընթաց կա։ Ավելացնելու ոչինչ չունեմ»,- գործակալի խոսքերը մեջբերում է «СЭ»-ը։ Թիկնիզյանը 2021 թվականի օգոստոսից է խաղում «Լոկոմոտիվում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում […] ...

Իրանում հայտարարել են,  որ Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ է հարձակվում  Լիբանանի բնակելի թաղամասերի վրա

14:17 30.09.2024

Իրանում հայտարարել են, որ Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ է հարձակվում Լիբանանի բնակելի թաղամասերի վրա

Իսրայելական բանակը ԱՄՆ-ի համաձայնությամբ հարձակումներ է իրականացնում Լիբանանի տարբեր հատվածների բնակելի թաղամասերի վրա։ Այս մասին Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ «Մենք դատապարտում ենք իսրայելական հարձակումները Լիբանանի բնակելի թաղամասերի վրա և հաստատում, որ դրանք իրականացվում են Միացյալ Նահանգների գիտությամբ և աջակցությամբ», – ընդգծել է Արեֆը։ Նրա […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:11 30.09.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երևանում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում […] ...

BACK_TO_TOP