Մեղադրանք է առաջադրվել ևս 2 անտառապահի. ՀՀ քննչական կոմիտե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Մեղադրանք է առաջադրվել ևս 2 անտառապահի. ՀՀ քննչական կոմիտե

20:35 16.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել նաև 5-րդ և 6-րդ պահաբաժինների անտառապահներին:

2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են առանձին անտառապահների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի արդյունքում:

Մասնավորապես՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժինների անտառապահները ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել՝ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:

Բացի այդ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք, պարտավոր լինելով կանխել բոլոր տեսակի օրինազանցություններն իրենց ամրակցված պահաբաժինների տարածքում, առանց համապատասխան ստուգումներ իրականացնելու՝ ստորագրել են իրականությանը չհամապատասխանող ընդունման-հանձնման արձանագրություններ, որոնց համաձայն` պահաբաժիններում անտառախախտման արձանագրություններով չձևակերպված ապօրինի հատված ծառեր չեն հայտնաբերվել:

Քրեական գործի տվյալներով՝ 2017 թ. ընթացքում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառապահ Ա.Սողոմոնյանին ամրակցված թիվ 5 պահաբաժնում ապօրինի հատվել է ընդհանուր 491 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 64.006.250 ՀՀ դրամի վնաս, իսկ անտառապահ Ս.Բեգլարյանին ամրակցված թիվ 6 պահաբաժնում՝ ընդհանուր 1649 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 270.879.750 ՀՀ դրամի վնաս։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Սողոմոնյանին և Ս.Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Այսօրվա դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 12 անձի:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

11:20 24.11.2024

Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Նոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

11:00 24.11.2024

Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

BACK_TO_TOP