Շիրակի մարզի ավագ դպրոցների ու վարժարանների 12-րդ դասարանցիները հայտագրվում են միասնական քննությունների առաջին փուլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

Շիրակի մարզի ավագ դպրոցների ու վարժարանների 12-րդ դասարանցիները հայտագրվում են միասնական քննությունների առաջին փուլին

20:43 22.12.2022

2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտները միասնական քննություն կհանձնեն երկու անգամ։ Միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին, իսկ հայտագրումները 12-րդ դասարանցիները կատարում են դեկտեմբերի 15-ից 25-ը։ Միասնական քննությունների առաջին փուլը մեկնարկել է օնլայն հայտագրումներով։

12-րդ դասարանցիները հայտագրում են այն առարկան, որից միասնական քննություն են հանձնելու հունվար ամսին։ Մինչ այս դեկտեմբեր-հունվար ամիսներին շրջանավարտները կարող էին հանձնել ավարտական քննությունները և կենտրոնանալ միասնականների վրա։ Հիմա միասնական քննություն հանձնելու և ԲՈՒՀ ընդունվելու կրկնակի հնարավորություն են ստացել։ Կարող են միասնական քննություն հանձնել հունվարին և այն կրկնել հունիսին։

«Կորցնելու ոչինչ չունենք։ Հանձնելու եմ հայոց լեզու և գրականություն նաև անգլերեն։ Նախ ուզում եմ գիտելիքներս փորձել ու երկրորդ հերթին լարվածությունը հանել ներսիցս։ Հնարավոր է հունիսին լարվածութունն ավելի մեծ լինի, քանի որ վերջին հնարավորությունն է և չկարողանամ լավ հանձնել քննություն։ Այնպես որ, հիմա ավելի հարմար է միասնական քննություն հանձնել»,- SHANTNEWS -ի  լրագրողի հետ զրույցում ասել է 12-րդ դասարանի աշակերտուհի Սեդա Մելքոնյանը։

Երկու անգամ միասնական քննություն հանձնելու մասին որոշումը պատճառաբանվում է սրանով, որ նախորդ տարիներին քննությունների ժամանակ շատ են եղել դժգոհությունները, թե լարվածությունը խանգարել է դիմորդներին։ Հիմա որոշել են հնարավորություն տալ հունվարին քննություն հանձնել, լարվածությունը թուլացնել, հետո արդեն ևս մեկ քննություն հունիսին հանձնել։ 12-րդ դասարանցիները հենց այդպես էլ մոտենում են որոշմանը՝ փորձելու են իրենց գիտելիքները, նաև այն թե որքանով է արդյունավետ եղել այս ընթացքում կրկնուսույցի մոտ պարապելը։

Դիմորդեների ԲՈՒՀ ընդունվելու հնարավորությունը կրկնապատկվում է։ Դիմորդն ինքն է որոշում միասնական քննություններին մասնակցել հունվարին, հունիսին, թե՞ երկու փուլերին էլ և ո՞ր փուլի արդյունքն ընտրել, որպես վերջնական։ Միանշանակ է, որ ընտրելու են ամենաբարձր միավորը։

«Եթե երեխան նույնիսկ անհաջողության մատնվի, նա ժամանակ կունենա պատրաստվելու և հաջորդ անգամ ավելի լավ հանձնելու համար։ Ենթադրենք մաթեմատիկայից հունվարին 15 միավոր է ստացել, հունիսին 18, ապա կարող է ընտրել հունիս ամսին ստացած գնահատականը և հակառակը»,-SHANTNEWS -ին ասել է  ՇՊՀ ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանը։

Հունվարին քննություն հանձնելուց հետո 6 ամիս ժամանակ կունենան մինչև հունիս նորից պատրաստվելու և քննությունը կրկնելու համար։ Դիմորդն իր ցանկությամբ կարող է քննություն հանձնել հունվարին և հրաժարվել երկրորդ փուլից։ Սա, մանկավարժներն են նշում, հնարավոր է այն դեպքում, եթե առաջին փուլում դիմորդը ստացել է իր համար առավելագույնը համարվող միավորներ կամ եթե մի քանի միասնական քննություն է  հանձնելու և որոշել է դրանցից մեկը հունվարին հանձնել, ապա ուժերը կենտրոնացնել մյուսների վրա։

Նրանց համար, որոնք միայն հունվարին կհանձնեն միասնական քննություն, արդյունքները որոշիչ կլինեն ԲՈՒՀ-ի ընտրության հարցում։ Ավելի հեշտ կլինի կողմնորոշվել տարբեր բաժինների մրցակցությունում։ Քանի որ հիմա հայտագրում են առարկան, իսկ մայիս-հունիս ամիսներին արդեն նաև ԲՈՒՀ-ն են ընտրելու։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

16:23 19.04.2025

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

16:12 19.04.2025

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

16:05 19.04.2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

16:00 19.04.2025

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

15:53 19.04.2025

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:   ...

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

15:41 19.04.2025

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

Վճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […] ...

BACK_TO_TOP