21:00 16.08.2018
Այսօր փոփ երաժշտության թագուհին՝ Մադոննան, նշում է իր 60-ամյակը։ Նրա երգերին ծանոթ են ամբողջ աշխարհում, և յուրաքանչյուր նոր երգ կամ տեսահոլովակ բուռն արձագանքի է արժանանում։ Մադոննան և իր երգերը շատ հաճախ նաև համաշխարհային սկանդալի կիզակետում են հայտնվում, քանի որ երգչուհին երբեք չի վախեցել իր ստեղծագործություններում անդրադառնալ ամենաաղմկոտ թեմաներին և հասարակության մեջ ինչ-որ կերպ անտեսված խնդիրներին։
Մադոննան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես կոմերցիոն առումով ամենահաջողված երգչուհի: Նա նաև ճանաչվել է որպես ամենահարուստ և ազդեցիկ կին երաժշտական ասպարեզում։ Նրա երգերը մեծ ազդեցություն են ունեցել փոփ երաժշտության հետագա զարգացման վրա։
ShantNews.am-ը ներկայացնում է փոփ թագուհու կյանքի կանոնները.
Էլվիս Փրեսլին թագավոր է, իսկ ես՝ թագուհի։ Ես ասել եմ, որ ծնվել եմ նրա մահվան օրը։
Փողն ինձ համար հատուկ նշանակություն չունի։ Ինչքան շատ փող ես ունենում, այնքան շատ խնդիրներ։ Իսկ այ փառքն իսկական թմրանյութ է։ Այն լցնում է հոգու դատարկությունը։
Ես երջանիկ չեմ լինի այնքան ժամանակ, քանի դեռ չեմ համեմատվել Աստծո Հայտնության և փառքի հետ։
Արտաքինը խաբուսիկ է։ Ես մանուկ հասակում օրինակելի երեխա էի։ Երբեք չէի վիճում հորս հետ, թմրանյութեր չէի օգտագործում, դասերից չէի փախչում։ Իսկ հետո` 30 տարեկանում, կարծես կապը կտրած լինեի։
Ի՞նչ է ինձ կյանքը սովորեցրել. զիջել ու դա չի նշանակում թուլություն ցուցաբերել։ Ուղղակի ես հասկացել եմ, որ կարելի է մարդկանց վրա ազդել ոչ թե նրանց ահաբեկելով ու ճնշելով, այլ կարելի է քո ուզածին հասնել ավելի նուրբ միջոցներով։
Եվ մի բան էլ եմ հասկացել ու սովորել այս կյանքում` պետք չէ լրագրողներին ասել, որ Արգենտինայի նախագահն աչքը չէր կտրում իմ կրծկալից, մանավանդ այն դեպքում, երբ ցանկանում եք վերադառնալ Արգենտինա։
Լավ է մեկ տարի ապրել վագրի հետ, քան 100 տարի` ոչխարի։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...