23:30 19.12.2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր կայացած մամլո ասուլիսում ամփոփել է իր գործունեությունը այդ պաշտոնում: Նա անդրադարձել է նաև Հայաստանի համար կարևորագույն խնդիրներին: Ինչպե՞ս է գնահատում Զասը ՀԱՊԿ-ի աշխատանքը՝ իր ղեկավարած շրջանում:
«Փաստորեն, իր ղեկավարած շրջանում աշխատանքն ամփոփելով` Զասը, ըստ էության, ամփոփել է նաև Հայաստանի նախագահության շրջանը, քանի որ Հայաստանը մինչև դեկտեմբերի 31-ը դեռ նախագահող պետություն է համարվում ՀԱՊԿ-ում:
Նա անցնող տարին անվանել է չափազանց ծանր և հիշատակել էր չորս կարևոր մարտահրավեր. 1-ինը Ղազախստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն էր, որը հաջողվեց հանդարտեցնել՝ այնտեղ նաև ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկելով, 2-րդը՝ Ուկրաինայի արևմուտքում ռազմական օպերացիան, 3-րդը՝ հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան իրադարձությունները, և 4-րդը՝ տաջիկ-ղրղզական սահմանային բախումները:
Զասը հիշեցրել է, որ ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովներից 3-ը գումարվել է ՀՀ նախաձեռնությամբ:
Նա վստահություն է հայտնել, որ անտեղին են պնդումներն այն մասին, որ «գագաթնաժողովի երևանյան վերջին հանդիպումները եղել են անհաջող և տապալված», նա ասել է, որ զարմանում է լրատվամիջոցների այդպիսի գնահատականների վրա, քանի որ իր գնահատմամբ՝ ամեն ինչ անցել է նորմալ, աշխատանքային մթնոլորտում:
Հիշեցնեմ՝ Հայաստանը հրաժարվել էր նախագծերից մեկից, որը վերաբերում էր Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցին, քանի որ համարել էր այդ օգնությունը ոչ ադեկվատ, իսկ գլխավորն այն էր, որ քաղաքական գնահատական չէր տրվում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ է ասել Զասը Արցախի շրջափակմանն անդրադառնալիս. այս և այլ հարցերի շուրջ Արտյոմ Երկանյանը մանրամասներ է ներկայացրել:
Ամբողջայան հարցազրույցը դիտել՝ այստեղ:
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:57 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...
11:46 10.04.2025
Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...