Իսրայելական ընկերությունը առաջարկում է Գյումրիում ավտոկայանատեղիները դարձնել վճարովի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+11.06 oC

Իսրայելական ընկերությունը առաջարկում է Գյումրիում ավտոկայանատեղիները դարձնել վճարովի

19:20 16.08.2018

Գյումրիի ավագանու որոշմամբ քաղաքում հանրային օգտագործման ավտոկայանատեղիներն անվճար են, իսկ իրականում վճարովի: Այս հակասական իրավիճակը շտկել չի հաջողվում արդեն քանի տարի: Այսօր քաղաքապետարանում հանրային քննարկում էր կազմակերպվել, բայց ոչ թե անօրինական գումար վերցնողների գործողությունները կանխելու, այլ կայանատեղիները օրինական կերպով վճարովի դարձնելու համար։ Նման առաջարկություն է արել իսրայելական ընկերությունը, որը պատրաստակամ է ներդրումներ անել Գյումրիում ավտոկայանատեղիները սպասարկելու համար, դրանք վճարովի դարձնելու դիմաց:

Բայց հանրային քննարկմանը իսրայելական ընկերության պատասխանատուները չէին ներկայացել, իսկ միակ ներկայացուցիչն էլ ներկաների հարցերին պատասխանելու լիազորություն չուներ և միայն գրի էր առնում դիտարկումները։

Ըստ ներկայացված նախագծի՝ առաջարկվում է կայանատեղիները կապույտ և կարմիր գծանշումներով գոտևորել, ապա սահմանել վարձավճար՝ մեկ ժամի համար՝ 100, մեկ օրվա համար՝ 300, մեկ ամսվա համար՝ 1500 և մեկ տարվա համար՝ 7500 դրամ։

Վճարումները լինելու են պիտակներով, որոնք վարորդները պետք է ձեռք բերեն կրպակներից կամ սմարթֆոնների հատուկ հավելվածների միջոցով։

Առաջարկվում է վճարովի դարձնել հիմնականում քաղաքի ամենաբանուկ փողոցները՝ կենտրոնական հրապարակը, շուկային հարակից տարածքները, օդանավակայանի ու 58 թաղամասի ավտոկայանատեղիները։

Հանդիպմանը ներկա ավագանու միակ անդամ Լևոն Բարսեղյանը նշել է, որ ներկայացված առաջարկությունը լուրջ ուսումնասիրության ու քննարկման կարիք ունի: Կան հարցեր, որոնց պատասխանները պետք է հստակեցվեն ընկերության պատասխանատուների հետ։ Ըստ Լևոն Բարսեղյանի՝ այս նախագիծը հանրության դժգոհությունն է առաջացնելու և չի ընդունվելու։

Հանրային հաջորդ լսումը անցկացվելու է հնգօրյա ժամկետում, որին կհրավիրվեն նաև վարորդները, որոնք էլ համարվում են ներկայացված 160 հազար եվրո արժողությամբ ծրագրի հիմնական շահառուները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

16:41 25.11.2024

Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի հատվածում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել […] ...

Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Դևիսի գավաթը

16:36 25.11.2024

Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Դևիսի գավաթը

Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Դևիսի գավաթի խաղարկության հաղթող։ Իտալացի թենիսիստները եզրափակչում 2-0 հաշվով պարտության են մատնել Նիդերլանդների հավաքականին։ Առաջին մրցավեճում Մատեո Բերետինին (35-րդ ռակետ) 6-4, 6-2 հաշվով հաղթել է Բոտիկ վան դե Զանդսխյուլպին (80-րդ ռակետ)։ Երկրորդ մրցախաղում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 7-6, 6-2 հաշվով առավելության է հասել Տալոն Գրիկսպուրի (40-րդ ռակետ) նկատմամբ։ […] ...

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

16:29 25.11.2024

Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու: Անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: Քրեական ոստիկաններն արդեն […] ...

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները

16:24 25.11.2024

Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՇՄ նախարարը: «Այսօր ընդլայնված կազմով քննարկել ենք Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, միջոցառումների կողմ գերատեսչությունները զեկուցել են արդեն իսկ կատարված աշխատանքերի մասին, ներկայացրել խնդիրները։ […] ...

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

16:17 25.11.2024

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով, հայտնում է MMA Junkie-ն։ 2021 թվականին Մաքգրեգորի և նրա ընկերոջ՝ Ջեյմս Լոուրենսի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ երեք տարի առաջ հարբած վիճակում Նիկիտա Հենդին բռնաբարելու համար: Դուբլինի դատարանը Մաքգրեգորին պարտավորեցրել է բարոյական վնաս հասցնելու համար 250 հազար դոլար վճարել […] ...

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

16:12 25.11.2024

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել, 2 հանքափոր զոհվել է: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այս պահին դեպքի վայրում համապատասխան աշխատանքներ են տարվում։ ...

BACK_TO_TOP