11:29 06.03.2018
ՀՀ կառավարությունը ժամեր անց, ամենայն հավանականությամբ, կկասեցնի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ պաշտոնական փաստաթղթերից: Համապատասխան նախագիծն արդեն ընդգրկված է օրակարգում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ օրենսդրությամբ պահանջվել է դեղերի որոշակի խմբի դուրս գրում և բաց թողում միայն դեղատոմսերով, երկար ժամանակ դրանք իրացվել են առանց դեղատոմսի:
«Իրավիճակի կարգավորմանն էր ուղղված «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը և հարակից օրենսդրական փաթեթը, որի համաձայն մշակվեց և հաստատվեց ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-ն որոշումը` ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ սահմանելով 2018 թվականի փետրվարի 28-ը: Սակայն, որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ դարձավ, որ միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվեց աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը»,- գրված է փաստաթղթում:
Ինչպես նշվում է՝ նախագծի նպատակն է դեղատոմսային դեղերի դուրս գրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ:
09:40 11.04.2025
Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառովԴոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը ևս երեք օրով երկարացրել է ազգային սուգը Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որի հետևանքով զոհվել է 221 մարդ՝ ըստ վերջին տվյալների։ Այս մասին հայտնում է տեղական Diario Libre թերթը։ Ըստ Սանտո Դոմինգոյի արտակարգ իրավիճակների ծառայության, որը նույնպես մեջբերում է թերթը, գիշերային ակումբի տանիքի փլուզումից հետո փրկարարական աշխատանքները […] ...
09:35 11.04.2025
Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և ԿամբոջաՉինաստանի նախագահ Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը պետական այցեր կկատարի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սի Ծինփինը ապրիլի 14-15-ը կայցելի Հանոյ՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Լամի և Հանրապետության նախագահ Լուոնգ Կուոնգի հրավերով, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ապրիլի 15-18-ը ՉԺՀ-ի ղեկավարը Մալայզիայի թագավոր Իբրահիմի և […] ...
09:34 11.04.2025
ՊՆ-ը հաղորդագրություն է տարածելԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...
09:30 11.04.2025
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթԽորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...
09:25 11.04.2025
Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցովԻսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...
09:19 11.04.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկմանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...