11:09 06.03.2018
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու համար:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեսագրության միջոցով տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ պատգամավորը հայտնում է, որ փետրվարի 23-ին «Ելք» խմբակցությունն Ազգային ժողովում իրականացրել էր լսումներ 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների թեմայով: Այդ լսումների արդյունքներով նա դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և երկու խնդիր է բարձրացրել.
Լսումների ժամանակ պարզվեց, որ Մարտի 1-2-ի գործը քննող քննչական խումբն այդպես էլ գործին չի կցել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է ՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1, 2-ի իրադարձություններին»: Այսինքն՝ քրեական գործում այս փաստական նյութը չի ուսումնասիրվել և սա մեծ բացթողում է, որովհետև այս փաստական նյութի ուսումնասիրության արդյունքում շատ լուրջ պատճառահետևանքային կապեր կարող են բացահայտվել: Ես գրել եմ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ այդ զեկույցը կցվի քրեական գործին և զեկույցում նշված փաստերն օրենքով սահմանված ուսումնասիրեն: Երկրորդ կարևորագույն հանգամանքը, որ պարզվեց լսումների ընթացքում այն է, որ մինչև հիմա՝ տասը տարի անց, նախաքննական մարմինը չի պարզել,թե երբ 2008-ի մարտի 1-ին կամ 2-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ ցուցարարների շարքերից որոշ ցուցարարներ մեքենաների հետևից դուրս էին գալիս և կրակում զինվորների վրա ու նորից թաքնվում, ահա այս հայտարարությունը ի՞նչ փաստերի վրա է հիմնված:
Այսօր ակնհայտ է և դա լսումների ընթացքում ընդունեցին նույնիսկ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, որ այս հայտարարությունը լրջագույն ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա, և դրա շուրջ կան տարատեսակ մեկնաբանություններ: Գլխավոր դատախազին գրավոր դիմել եմ և պահանջել, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության և պարզաբանի՝ ինչի հիման վրա էր հիմնված իր այդ տեղեկությունը, որը նա հրապարակել էր Բաղրամյան 26-ում: Սա կարևորագույն նրբություն և հայ հանրությունը պետք է իմանա, թե որտեղից էր այդ տվյալը Ռոբերտ Քոչարյանը վերցրել, գուցե նրան զեկուցել են:Եթե զեկուցել են, ով է զեկուցել, նրան նույնպես պետք է հրավիրել հարցաքննության»:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...