18:09 16.12.2022
2021 թվականի սեպտեմբերին ՄԱԿ–ի կողմից որպես առանցքային նախաձեռնություն՝ բարձրաձայնվել է «փոխակերպվող կրթություն» գաղափարը։ 2022 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվել է «Փոխակերպելով կրթությունը» գագաթնաժողովը։ Այն հրավիրվել է ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի կողմից՝ նպատակ ունենալով գլոբալ քաղաքական օրակարգում ներառելու կրթության հիմնահարցը և նախաձեռնելու գործողությունների, հավակնությունների, համերաշխության և լուծումների մոբիլիզացում՝ համաճարակի հետ կապված ուսումնառության կորուստները վերականգնելու և արագ փոփոխվող աշխարհում կրթության վերափոխման հիմքերը դնելու համար:
ՄԱԿ–ի գագաթնաժողովին ընդառաջ՝ անդամ երկրները կազմակերպել էին կրթության վերաբերյալ ազգային խորhրդակցություններ: Հայաստանը նույնպես ազգային խորհրդակցություններ է անցկացրել ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ ապահովելու մասնակցային և համապարփակ խորհրդատվական գործընթաց, այդ թվում` երիտասարդության շրջանում՝ բացահայտելու կրթության ոլորտում առկա մարտահրավերները և դրանց արձագանքելու հնարավոր լուծումները: Խորհրդակցություններն ընթացել են ՄԱԿ-ի կողմից տրամադրված ուղեցույցին համապատասխան, արդյունքներն ամփոփվել են և տեղադրվել ՄԱԿ-ի համապատասխան կայքում՝ https://bit.ly/3YugQtu:
2022 թվականի հունիսին Փարիզում տեղի է ունեցել Կրթության փոխակերպման գագաթնաժողովի (Transforming Education Summit) նախապատրաստական համաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Իր ելույթում նախարարի տեղակալը շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է իրականացնելու կրթության վերափոխումը՝ ներկայացնելով «ՀՀ կրթության՝ մինչև 2030 զարգացման պետական ծրագիրը», որի դրույթները, ըստ էության, համահունչ են ՄԱԿ-ի կողմից հռչակված կրթության փոխակերպման դրույթներին, մասնավորապես՝
Նախագագաթնաժողովին Արթուր Մարտիրոսյանը բարձրաձայնել է նաև 2020 թվականի պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի երեխաների կրթության իրավունքի ոտնահարման մասին:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից սեպտեմբերին անցկացված «Փոխակերպելով կրթությունը» գագաթնաժողովին հաջորդել է «Ապահովելու հիմնարար ուսումնառությունը՝ որպես կրթության փոխակերպման առանցքային տարր» հանձնառությունը, որին միանում է նաև Հայաստանը։ Գլոբալ հանձնառությանը միացած մյուս երկրներն են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Եգիպտոսը, Կամբոջիան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Սենեգալը և Սիերա Լեոնեն։ Հանձնառությանը միանալը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանի կամքը՝ հիմնելու որակապես նոր կրթություն:
08:25 29.04.2025
The Times. Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունը աշխատակիցներին արգելում է հեռախոսները լիցքավորել չինական մեքենաներումՄեծ Բրիտանիայի պաշտպանական ընկերությունները նոր սահմանափակումներ են մտցնում իրենց աշխատակիցների համար՝ արդյունաբերական լրտեսության զոհ դառնալու մտավախության պատճառով: Ինչպես հայտնում է The Times թերթը, որոշ դեպքերում անվտանգության կանոնակարգերը ներառում են չինական արտադրության մեքենաներում սմարթֆոնների USB պորտերին միացնելու արգելքը։ Բրիտանական զենք արտադրողները մտավախություն ունեն, որ չինական տեխնոլոգիան կարող է օգտագործվել սմարթֆոնների վրա չարամիտ ծրագրեր տեղադրելու համար: Չինաստանի […] ...
08:15 29.04.2025
Վան Ի. Չինաստանը պաշտպանում է ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառներըՊեկինը հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին և հույս ունի, որ դրա հիմնական պատճառները կլուծվեն: Այս մասին Ռիո դե Ժանեյրոյում BRICS-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։ «Չինաստանն աջակցում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին և հուսով է, որ շահագրգիռ կողմերը կանդրադառնան ճգնաժամի բուն պատճառներին և հնարավորինս […] ...
08:06 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 29.04.2025
Անգլիական ֆուտբոլն այժմ ավելի լավ ենք հասկանում․ ԿվարացխելիաՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է «Արսենալի» դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման մասին. «Չեմպիոնների լիգան, ըստ իս, ֆուտբոլային գլխավոր մրցաշարն է։ Դրան մասնակցելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։ Բոլորը ցանկանում են նվաճել գավաթը, բայց դա անհավանական բարդ է։ Սա չեմպիոնների մրցաշարն է, որտեղ բոլոր թիմերը բավարար վարպետություն ունեն հաղթելու համար։ Մենք պետք է կենտրոնանք […] ...
07:21 29.04.2025
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելքՍույն թվականի Ապրիլի 29-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 […] ...
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...