Հոնկոնգը և մայրցամաքային Չինաստանը նախատեսում են բացել սահմանները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

Հոնկոնգը և մայրցամաքային Չինաստանը նախատեսում են բացել սահմանները

16:57 16.12.2022

Հոնկոնգի և մայրցամաքային Չինաստանի միջև սահմանը կարող է ամբողջությամբ վերաբացվել արդեն հաջորդ ամսվա սկզբին, հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց:

Հոնկոնգի սահմանային անցակետերի մեծ մասը փակ է եղել COVID-19 համաճարակի սկզբից՝ 2020 թվականի սկզբից: Ներկայիս սահմանափակումների համաձայն՝ մարդիկ կարող են մուտք գործել Չինաստանի մայրցամաք՝ օգտագործելով քաղաքի օդանավակայանը, ինչպես նաև Շենժեն Բեյ կամրջի և Հոնկոնգ-Չժուհայ-Մակաու կամրջի անցակետերը:

Հրատարակության տվյալներով՝ Հոնկոնգը մտադիր է ամբողջությամբ բացել սահմանները մայրցամաքային Չինաստանի հետ և հաջորդ ամսվա սկզբից վերսկսել արագընթաց գնացքների աշխատանքը դեպի Չինաստանի հարավային Գուանդուն նահանգ։ Սահմանների ակնկալվող բացումը հետևում է քաղաքային կառավարության՝ հակահամաճարակային սահմանափակումները վերացնելու որոշմանը, օրինակ՝ այս շաբաթ ամբողջությամբ չեղարկվել է արտասահմանից ժամանողների տնային եռօրյա ինքնամեկուսացումը։

Մայրցամաքային Չինաստանի իշխանությունները նաև սկսել են թեթևացնել հակահամաճարակային միջոցառումները՝ հեշտացնելու մարդկանց և ապրանքների միջսահմանային հոսքը Հոնկոնգից, ներառյալ սահմանը հատող մարդկանց թվի օրական քվոտան ավելացնելը 2000-ից մինչև 2500: Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Ջոն Լին ավելի վաղ ասել էր, որ Հոնկոնգի կառավարությունը կշարունակի սերտ կապ պահպանել մայրցամաքի համապատասխան գերատեսչությունների հետ:

Սահմանի ամբողջական բացման ծրագրին ծանոթ մեկ այլ աղբյուր թերթին ասել է, որ Պեկինը նպատակ ունի վերականգնել երթևեկությունը մինչև հաջորդ ամսվա սկզբը՝ ինչպես Հոնկոնգի, այնպես էլ մայրցամաքային Չինաստանի տնտեսությունները վերականգնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

15:45 26.11.2024

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, բացվող ներքին պատուհանները […] ...

Լիտվայում հայտնել են DHL ինքնաթիռի կործանման հավանական պատճառը

15:39 26.11.2024

Լիտվայում հայտնել են DHL ինքնաթիռի կործանման հավանական պատճառը

Վիլնյուսի օդանավակայանի մոտ DHL ինքնաթիռի վթարը հետաքննում է քրեական ոստիկանությունը։ Ահաբեկչության հոդվածը չի քննվում, քանի դեռ իրավիճակը վկայում է տեխնիկական խնդիրների կամ անփութության մասին, երեքշաբթի ասել է դատախազ Արթուրաս Ուրբելիսը։ «Մենք ունենք նավիգացիոն տվյալներ, ունենք տեսագրություններ, դուք լսել եք գլխավոր հանձնակատարի և մասնագետների բացատրությունները, որ միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։ Այնպես որ, նման իրավիճակում […] ...

«Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները

15:32 26.11.2024

«Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները

Հեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Բարսելոնայի» 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորել է «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկու (672 գոլ), «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Եռյակում են նաև իսպանացի լեգենդար կիսապաշտպաններ Չավին ու Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները։ 1. Լիոնել Մեսի 2. Չավի 3. Անդրես Ինիեստա 4. Լուիս Սուարես […] ...

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

15:25 26.11.2024

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

Լիտվայի արդարադատության նախարարությունը և Լիտվայի նախագահի գրասենյակը հայտնել են, որ երկիրը կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանը, եթե նա այցելի երկիր, քանի որ դա են պահանջում միջազգային պարտավորությունները: «Հռոմի ստատուտի բոլոր անդամ պետությունների, ներառյալ Լիտվայի համար ՄՔԴ-ի կողմից տրված օրդերները պարտադիր են և ենթակա են կատարման: Լիտվայի ինստիտուտները, քանի որ պատկանում են օրենքի գերակայության […] ...

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

BACK_TO_TOP